«Շոթա Ռուսթավելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 25.
Իսկ ի՞նչ [[պոեմ]] է «Ընձենավորը», ինչի մասին է և ինչո՞ւ այդքան մեծ համբավ է բերել իր հեղինակին: Ռուսթավելին այս պոմը գրել է 1189-1207 թվականների ընթացքում և նվիրել [[Թամար թագուհի|Թամար թագուհուն]] և նրա ամուսին, ալանաց արքայորդի [[Դավիթ Սոսլան]]ին: Պոեմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում [[Հնդկաստան]]ում, [[Պարսկաստան]]ում ու մտացածին երկրներում, սակայն Ռուսթավելին ճշմարտացի կերպով արտահայտում է 12-րդ դարի [[Վրաստան]]ի հասարակական-քաղաքական իրադրությունը:
Պոեմը կարծես ազատ և անկեղծ սիրո օրհներգություն լինի, որտեղ բանաստեղծը մերժում է գռեհիկ զգայական սերը՝ հնարավոր համարելով տղամարդու և կնոջ բարոյական և մտավոր հավասարությունը: Իսկ այդ ամենը հյուսվում է եղբայրության, նվիրված ընկերության ու բարեկամության փառաբանությանը:
Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։
 
Ռուսթավելին դատապարտել է ստրկամտությունը՝ ընթերցողին անհաշտ պայքարի կոչելով չարիքի ու բռնության դեմ։ Նրա քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Բանաստեղծը դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։
Տող 31.
Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։
«Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ։ Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից։
 
 
Ռուսթավելու անունով կոչվել են Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնը, թատերական և գրականության ինստիտուտները, պողոտա։ Նրա անունով սահմանվել է Վրաստանի պետական գրական բարձրագույն մրցանակ։ Ծննդյան 800-ամյակի առթիվ՝ 1966 թ-ին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ։ Ռուսթավելու հուշարձանները կանգնեցված են Վրաստանի տարբեր վայրերում, նաև Ախալքալաքում (կիսանդրի)։<br />
[[Երևան]]ում Ռուսթավելու անունով կոչվել են դպրոց, փողոց, Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության գիտահետազոտական կաբինետը։
 
 
 
== Տես նաև ==