«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
(Հետ է շրջվում 3909002 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.186.67.244 (քննարկում) մասնակիցը)
չ (oգտվելով ԱՎԲ)
== Գործունեությունը ==
 
1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին։
 
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած՝ Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ։ Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին, որով հարդորում էր զենք վերցնել և, ռուս զինվորների հետ ուս ուսի տված, կռվել թշնամու դեմ։ Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ՝ մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին։ 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը։ Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին։ Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում։
 
Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր։ Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները՝ Պասկևիչը ամեն ինչ անում է՝ նրան պատերազմից հեռացնելու համար։ Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մեղադրանքների մեջ։ Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա։ Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից։
 
 
{{Կաթողիկոս|