«Նատրիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ oգտվելով ԱՎԲ
Տող 63.
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=11}}
 
'''Նատրիում''', քիմիական տարր է, քիմիական բանաձևն է '''Na''' ({{lang-la|Natrium}})։ 3-րդ պարբերության 1-ին խմբի տարր, կարգահամարը՝ 11, ատոմային զանգվածը՝ 22,98977։ s-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s<sup>1</sup>։ ''K'' և ''L'' թաղանթները լրացված են։
 
Բնական նատրիումը բաղկացած է միայն <sup>23</sup>Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20-22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները (<sup>22</sup>Na-ի T<sub>½</sub> = 2,64 տարի)։
 
Նատրիումը ({{CAS|7440-23-5}}) արծաթա-սպիտակավուն, [[ալկալիական մետաղ]] է։
Տող 71.
== Պատմություն և անվան ծագում ==
[[Պատկեր:Sir Humphry Davy, Bt by Thomas Phillips.jpg|մինի|ձախից|Հենրի Դևի]]
Նատրիումի միացությունները՝ կերակրի աղը և սոդան, հայտնի են շատ հին ժամանակներից։ [[Եբրայերեն]] ''neter'' ({{lang-gr|νίτρον}}, {{lang-lat|nitrum}}) բառը հանդիպել է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] որպես նյութի անվանում, որը, ըստ Սողոմոնի եռացել է [[քացախ]]ում<ref> Алексеев М. Т., Колотов С. С., Менделеев Д. И. Натрий // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.</ref>: [[Եգիպտոս]]ում [[սոդա]]ն բնության մեջ հանդիպում է սոդայի լճերի ջրերում։ Բնական սոդան հին եգիպտացիները օգտագործել են զմռսելու, կտավների սպիտակեցման համար, խոհանոցում սննդի մեջ, ինչպես նաև ներկերի պատրաստման համար։
 
«Նատրիում» անվանումը ծագել է {{lang-lat|natrium}} ({{lang-gr|νίτρον}}) բառից, որը փոխ են առել Մերձավոր եգիպտական լեզվից (''nṯr''), որտեղ նա ունեցել է այլ նշանակություններ. «սոդա», «ուտիչ նատր»<ref>Петровский Н. С., ЕГИПЕТСКИЙ ЯЗЫК. Введение в иероглифику, лексику и очерк грамматики среднеегипетского языка. Л., 1958. (стр. 83)</ref>:
 
«Na» հապավումը և ''natrium'' բառը առաջին անգամ օգտագործել են ակադեմիկոսները, հիմնադիրը՝ շվեդ բժիշկ Հակոբոս Բերցելիուս (''Jöns Jakob Berzelius'', 1779-1848): Հետագայում տարրիը անվանեցին նաև սոդա ({{lang-lat|sodium}}): ''Sodium'' անվանումը հավանաբար գալիս է արաբական ''suda'' բառից, որը նշանակում է «գլխացավ», քանի որ այդ ժամանակ սոդան օգտագործում էին որպես դեղ գլխացավի համար<ref>Newton, David E.. Chemical Elements. ISBN 0-7876-2847-6.</ref>:
Տող 80.
 
== Բնության մեջ ==
Բնության մեջ տարածված տարր է, [[երկրակեղև]]ում 2,83 %, ըստ [[զանգված]]ի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր [[միներալ]]ներն են՝ հալիտը, լիլիականբորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։
 
Պարունակվում է [[գրանիտ]]ներում մինչև 2,77 %, [[բազալտ]]ներում՝ 1,94 %։ Հողում և [[նստվածքային ապարներ]]ում՝ [[կավ]]եր, թերթաքարեր, նատրումի պարունակությունը փոքր է (0,63-0,66 %)։ Լուծվելով հոսող ջրերում՝ կուտակվում է ծովերում և օվկիանոսներում, որտեղ հիմնական [[մետաղ]]ական տարրն է (1,035 %)։ Ծովափնյա, [[տափաստան]]ային և [[անապատ]]ային լճերում գոլորշիացման հետևանքով անջատվող նատրիումի աղերն առաջացնում են աղային նստվածքներ։ Նատրիումի տարեկան հանույթը մոտ 10<sup>8</sup> տ է։
 
Այն կարևոր կենսատարր է, կենդանի նյութում նրա միջին պարունակությունը 0,02 % է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում մասնակցում է հանքային փոխանակությանը, օսմոտիկ ճնշման և թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը, նյարդային ազդակների հաղորդմանը։ Պարունակվում է հիմնականում արտաբջջային հեղուկներում (մարդու [[էրիթրոցիտներ]]ում՝ մոտ 10 մմոլ/կգ, [[արյան շիճուկ]]ում՝ 143 մմոլ/կգ)։
 
[[Նատրիումի քլորիդ]]ի՝ մարդու օրական պահանջը 2-10 գ է։ Նատրիումիի իոնների կոնցենտրացիան օրգանիզմում կարգավորվում է ալդոստերոն [[հորմոն]]ով։
Տող 90.
 
== Ստացում ==
Արդյունաբերության մեջ նատրումը ստանում են միջնորմավոր էլեկտրոլիզարարներում՝ [[կերակրի աղ]]ի հալույթի [[էլեկտրոլիզ]]ով, որի հալման ջերմաստիճանն (մինչև 575-585 &nbsp;°C) իջեցնելու, [[էներգիա]]յի ծախսը փոքրացնելու և նատրիումի գոլորշիացումը կանխելու նպատակով ավելացնում են KCl, CaCl<sub>2</sub>, NaF և այլն։ Որպես կաթոդ օգտագործում են [[պղինձ]] կամ [[երկաթ]], որպես անոդ՝ գրաֆիտ, որը չի փոխազդում անջատվող [[քլոր]]ի հետ։
 
:: <math>\mathsf{2NaCl \ \xrightarrow{elektroliz}\ 2Na + Cl_2 }</math>
Տող 96.
: <math>\mathsf{4NaOH \ \xrightarrow{elektroliz}\ 4 + O_2 + 2H_2O }</math>
 
Նատրումը ստանում են նաև նատրիումի կարբոնատը 1000 &nbsp;°C ջերմաստիճանում ածխով վերականգնելիս.
: <math>\mathsf{Na_2CO_3 + 2C \ \xrightarrow{1000^oC}\ 2Na + 3CO. }</math>
 
Տող 103.
Սենյակային ջերմաստիճանում նատրիումը սպիտակ, արծաթափայլ մետաղ է։ Բոլոր [[մետաղներ]]ի նման նա լավ հաղորդում է [[էլեկտրական հոսանք]]ը։ Նատրիումը փափուկ է՝ հեշտությամբ կտրվում է դանակով։ Նա փոքր-ինչ թեթև է ջրից և պատկանում է թեթև մետաղների թվին։ Նատրիումը դյուրահալ մետաղ է։ Եթե մի կտոր նատրիում տեղավորենք փորձանոթում և տաքացնենք, ապա նա արագ կհալչի։ Նատրիումի հալման ջերմաստիճանն է 98&nbsp;°C, եռմանը՝ 882,9 °С, խտությունը՝ 968 կգ/մ<sup>3</sup>, պարամագնիսական է։
 
Նատրիումի և նրա միացությունների գոլորշիները բոցը ներկում են բնորոշ դեղին գույնով։ Նատրումի գոլորշիները կարմրածիրանագույն են։ Քիմիապես ակտիվ տարր է, հայտնի բոլոր միացություններում միարժեք է, օդում արագ օքսիդանում է՝ առաջացնելով օքսիդ, գերօքսիդ, հիդրօքսիդ և կարբոնատ։ Նատրումի նորմալ էլեկտրոդային պոտենցիալը -2,74 վ է, հալույթում՝ -2,4 վ։
 
Նատրիումը և նրա միացությունները բոցին տալիս են դեղին գույն։ Այս հատկությունը հաճախ օգտագործվում է որպես նյութում նատրիումի առկայության ստուգման միջոց։
 
== Քիմիական հատկություններ ==
Փոխազդում է ջրի և [[թթուներ]]ի [[լուծույթներ]]ի հետ (ստացվում է NaOH և [[ջրածին]])։ 200-400 &nbsp;°C-ում միանում է ջրածնի հետ, առաջացնելով հիդրիդ՝ NaH, որը սպիտակ բյուրեղական խոնավածուծ փոշի է, ուժեղ վերականգնիչն ջրի առկայությամբ [[հիդրոլիզ]]վում է։
 
: <math>\mathsf{2Na + H_2 \ \xrightarrow{250-400^oC, p}\ 2NaH }</math>
 
Հալոգենների հետ՝ նատրիումի հալոգենիդներ․ [[ֆտոր]]ի և [[քլոր]]ի հետ միանում է սովորական պայմաններում, բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Ծծմբի հետ առաջացնում է սուլֆիդ, [[ազոտ]]ի հետ (էլեկտրական դանդաղ պարպումների ազդեցությամբ)՝ նիտրիդ (Na<sub>3</sub>N), [[Ածխածին|ածխածնի]] հետ (800-900 &nbsp;°C) նատրիումի կարբիդ (Na<sub>2</sub>C<sub>2</sub>)։ Նատրիումը լուծվում է հեղուկ [[ամոնիակ]]ում։
 
: <math>\mathsf{Na + 4NH_3 \ \xrightarrow{-40^oC}\ Na[NH_3]_4 }</math>
 
Հալված նատրիումի հետ (300-350&nbsp;°C) NН<sub>3</sub>-ն առաջացնում է նաարիումամին՝ NaNH<sub>2</sub>, որը ջրում քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։ Հայտնի են բազմաթիվ նատրիումօրգանական միացություններ, որոնք որպես ալկիլացնող միջոցներ օգտագործվում են օրգանական սինթեզում։ Մետաղների հետ նատրումը առաջացնում է [[համաձուլվածքներ]] և ներմետաղական միացություններ (NaPb), որոնցից շատերը (ամալգամները, կալիումի հետ են) ուժեղ վերականգնիչներ են։
 
: <math>\mathsf{2Na + Cl_2 \ \xrightarrow{\ }\ 2NaCl }</math>
Տող 149.
 
== Կիրառություն ==
Նատրումը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են միջուկային վառելանյութով աշխատող սարքերում և ինքնաթիռային շարժիչներում, որպես համաչափ տաքացնող (450-650 &nbsp;°C-ում) ջերմության կրողներ։ [[Կապար]]ային համաձուլվածքը (0,58 % Na, 0,73 % Ca և 0,04 % Li) օգտագործվում է երկաթուղային վագոնների գնդառանցքակալներ պատրաստելու համար։
 
Նատրիումիի միացությունը կապարի հետ՝ NaPb (10 % Na), օգտագործվում է քառաէթիլկապարի արտադրության համար։ Որպես վերականգնիչ նատրիումը օգտագործվում է մետաղա-ջերմային եղանակով հազվագյուտ տարրերի (Ti, Zr, Та) ստացման ժամանակ և օրգանական սինթեզում։ Աշխատանքը նատրիումի հետ պահանջում է անվտանգության կանոնների խիստ պահպանում, անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ ակնոցներ և ռետինե հաստ ձեռնոցներ։
 
== Բժշկության մեջ ==
Բժշկության մեջ օգտագործվում են նատրիումի սոդֆաաը և [[նատրիումի քլորիդ]]ը, բորատը՝ Na<sub>2</sub>B<sub>4</sub>O<sub>7</sub>•10H<sub>2</sub>0, նատրիումի բիկարբոնատը, նատրիումի թիոսուլֆատը, ցիտրատը։ Ռադիոակտիվ <sup>22</sup>Na և <sup>24</sup>Na օգտագործվում են արյան հոսքի արագությունը, անոթների թափանցելիությունը, նյարդային գործունեության վիճակը որոշելու համար և այլ նպատակներով։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նատրիում» էջից