«Մովսես Գ Տաթևացի»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
'''Մովսես Գ Տաթևացի''', (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես՝ Մովսես Գ Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի, ծնվել է [[1578]], գ. Խոտանան ([[Սյունիք]]) – [[1632]], [[Երևան]], ամփոփվել է [[Հովհաննես Կոզեռն|Կոզեռն]]ի գերեզմանոցում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[1629]] թվականից։ Հաջորդել է [[Դավիթ Դ Վաղարշապատցի|Դավիթ Դ Վաղարշապատցուն]]։
 
== Կենսագրություն ==
Կրթություն ստանալով [[Տաթևի վանք]]ում՝ [[1592]] թվականին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև [[1606]] թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ [[1610]] թվականից [[Երուսաղեմ]]ում դարձել է Սբ. Հարություն տաճարի լուսարար։ [[1613]] թվականին վերադառնում է Տաթև, մտնում [[Սյունյաց Մեծ անապատ]]։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։
 
Մոտ [[1620]] թվականին Երևանում քարոզում է [[Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան)|Սբ. Կաթողիկե]] եկեղեցում, վերաշինում Երևանի Սբ. Անանիա առաքյալ անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում [[Հովհաննավանք]]ի և [[Սաղմոսավանք]]ի վանական դպրոցները։ [[1623]] թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս, [[1626]] թվականին Սպահանում է։ Պարսից շահ [[Աբբաս I]]-ը, [[1627]] թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Սբ. Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Սբ. Էջմիածնի]] վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Սբ. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ [[1628]] թվականի սկզբից հիշատակվում է որպես «ընտրեալ կաթողիկոս», պաշտոնապես օծվում է [[1629]] թվականի [[հունվարի 13]]-ին։