«Մոնղոլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(\d)թ +\1 թ)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 28.
 
== Աշխարհագրություն ==
Մոնղոլիան գտնվում է [[Կենտրոնական Ասիա]]յի հյուսիս-արևելքում, բարեխառն գոտու տափաստանային, կիսաանապատային և անապատային զոնաներում։ Տարածության մեծ մասը գտնվում է 1000—2000 բարձրության վրա։ Արևմուտքում և հյուսիս-արմուտքում գերակշռում են լեռները, արևելքում՝ բարձր հարթավայրերը։ Ամենամեծ լեռնաշղթաներն են 1000 կմ ձգվող Մոնղոլական [[Ալթայի երկրամաս|Ալթայը]] (առավելագույն բարձրությունը՝ 4362 մետր Մունխ Խայրխան ուլալեռ), Խանգայը և Դոբիական Ալթայը։ Մոնղոլիայի կենտրոնական մասում է Խենտեյ բարձրավանդակը։ Հարավում և հարավ-արևելքում Մոնղոլիայի սահման է մտնում Դոբի անապատի մի մասը, որի հարավ-արևելքում է գտնվում Դարիգանգա հրաբխային մարզը։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կան մի շարք համեմատաբար խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ և հովիտներ, որոնցից նշանակալի են Մեծ լճերի գոգավորությունը, Լճերի հովիտը, Օրխոն և Սելենգա գետերի իջվածքային հովիտները։ Դոբիի հարավում և հարավում արևելքում, ինչպես նաև Մեծ լճերի գոգավորություններում կան ավազապատ (մոտ 30 հզ․ կմ<sup>2</sup>) տարածություններ։
 
Մոնղոլիայի տարածքը մտնում է Կենտրոնաասիական համակարգի մեջ՝ Ուրալա-Մոնղոլական ծալքավոր գեոսինկլինալային գոտու մասն է։ Նրա սահմաններում առանձնանում են հյուսիսայինն՝ կալեդոնյան, և հարավային՝ հերցինյան ծալքավորության մարզերը։ Օգտակար հանածոներից հայտնի են [[Քարածուխ|քարածխի]], [[երկաթ]]ի, [[վոլֆրամ]]ի, [[Պղինձ|պղնձի]] [[մոլիբդեն]]ի, [[ֆլյուորիտ]]ի, ֆոսֆորիտների, [[ոսկի|ոսկու]], անագի, ցինկի, պիեզոքվարցի, ասբեստի, գիպսի, [[գրանիտ]]ի հանքավայրերը։
 
Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, արևոտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում —35&nbsp;°C է (նվազագույնը՝ մինչե —50&nbsp;°C), հարավում՝ —10&nbsp;°C։ [[Ամառ]]ը կարճ է, տաք։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 18— 26&nbsp;°C է (առավելագույնը՝ մինչե 40&nbsp;°C)։ Տարեկան տեղումները հյուսիսում 200—300 մմ են, ծայր հարավում՝ 100 մմ-ից պակաս, լեռներում՝ մինչև 500 մմ է։ Մոնղոլական Ալթայում կան սառցադաշտեր, երկրի հյուսիսում՝ բազմամյա սառածություն (կղզյակներով)։
=== Ներքին ջրերը ===
Խոշոր գետերն են [[Սելենգա]]ն ([[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ավազան), [[Կերուլեն]]ն ու [[Օնոն]]ը ([[Խաղաղ օվկիանոս]]ի ավազան)։ Տարեկան ընդհանուր հոսքը մոտ 303 կմ է։ Գետերի սնումը գլխավորապես անձրևային ու ձնային է, վարարումը՝ գարնանն ու ամռանը։ Մեծ լճերն են՝ աղի, անհոսք Ուբսու նուր (մակերեսը 3350 կմ) և Խյարգաս նուր, քաղցրահամ, հոսքավոր Խուբսուգուլ (2620 կմ2) և Խարա Ուս նուր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոնղոլիա» էջից