«Մոլեկուլային զանգված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մոլեկուլային զանգված''', [[մոլեկուլ]]ը բնորոշող մեծություն, որը ցույց է տալիս, թե նրա զանգվածը քանի անգամ է տարբերվում [[զանգվածի ատոմական միավոր]]ից։ Ըստ ժամանակակից մոտեցման, զանգվածը (նաև ատոմական զանգվածը) չափողականություն չունեցող մեծություն է։ Սակայն մոլեկուլային զանգված տերմինը դեռևս լայնորեն օգտագործվում է իր նախկին իմաստով՝ «Մոլեկուլային զանգվածը մոլեկուլի զանգվածն է՝ արտահայտված զանգվածի ատոմական միավորներով (ածխածնային միավորներով)»։ Այդ դեպքում հարկ է լինում բաց թողնել նրա չափողականությունը։
 
== Սահմանում ==
Մոլեկուլային զանգվածը որոշակիորեն սահմանվեց [[Ստանիսլաո Կանիցարո]]յի աշխատանքների ([1858) շնորհիվ, որոնք հիմնված էին [[Ամեդեո Ավոգադրո]]յի՝ մինչ այդ ճանաչում չգտած տեսակետի (1811) վրա։ Մոլեկուլային զանգվածը պաշտոնապես գիտության մեջ մտավ մոլեկուլ հասկացության հետ միաժամանակ (Կարլսրուեի միջազգային կոնգրես, 1880)։ [[Իզոտոպ]]ների հայտնաբերումը (Ֆ․ Սոդդի) և զանգվածային սպեկտրաչափության եղանակի մշակումը (Ֆ․ Աաոոն, մասսպեկտրոսկոպիա) ճշգրտեցին մոլեկուլային զանգվածի մեր պատկերացումները։ Մոլեկուլային զանգվածը հավասար է մոլեկուլում գտնվող ատոմների ատոմական զանգվածների գումարին։ Նյութի մոլեկուլային գանգվածը, սովորաբար, նրա տարբեր իզոտոպային բաղադրությունն ունեցող մոլեկուլների մոլեկուլային զանգվածների միջինացված արժեքն է։
 
Մոլեկուլային զանգվածը նյութը բնորոշող կարևոր մեծություն է՝ գաղափար է տալիս մոլեկուլի մեծության, բաղադրության, էներգիայի և հատկությունների մասին։ Այն օգտագործվում է գործնական ու տեսական նշանակության բազմաթիվ հաշվումներում։ Նյութի տարբեր հատկությունների կապն արտահայտող բանաձևերը սովորաբար պարունակում են նրա մոլեկուլային զանգվածի արժեքը։ Մոլեկուլային զանգվածի միջոցով հաշվում են գազի խտությունը, լուծույթի մոլյար կոնցենտրացիան, որոշում են միացության քիմիական բանաձևը ։ Մոլեկուլի զանգվածը գրամներով արտահայտելու համար նրա մոլեկուլային զանգվածը բազմապատկում են զանգվածի ատոմական միավորի արժեքով՝ 1,66043±0,00031·10<sup>-24−24</sup> գ։
 
== Տարբեր մոլեկուլների մոլեկուլային զանգվածներ ==
Մոլեկուլային զանգված հասկացությունը անքակտելիորեն կապված է մոլեկուլի սահմանման հետ, բայց կիրառելի է ոչ միայն առանձին մոլեկուլներից բաղկացած նյութերի (գազեր, գոլորշիներ, մոլեկուլային բյուրեղներ, հեղուկներ, լուծույթներ), այլև ամեն մի նյութի համար։ Երբեմն այն կիրառում են նաև հայտնի բաղադրության խառնուրդների համար։ Օրինակ, [[օդ]]ի միջին մոլեկուլային զանգվածը 29 է։ Մոլեկուլային զանգվածը կարևոր մեծություն է նաև բարձրամոլեկուլային նյութերի՝ պոլիմերների, [[սպիտակուց]]ների, [[նուկլեինաթթու]]ների համար։ Պոլիմերների ֆիզիկամեխանիկական հատկությունները հիմնականում պայմանավորված են նրանց մոլեկուլային զանգվածների արժեքով։ Քանի որ պոլիմերները բաղկացած են տարբեր մեծության մակրոմոլեկուլներից, ապա նրանց մոլեկուլային զանգվածները միջինացված մեծություններ են։ Պոլիմերի մոլեկուլների իրական մեծության մասին ճշգրիտ պատկերացում է տալիս մոլեկուլային զանգվածների բաշխման ֆունկցիան։ Տարբեր նյութերի մոլեկուլային զանգվածները տարբերվում են իրարից (կան բացառություններ)։
 
Հայտնի են շատ փոքր և չափազանց մեծ մոլեկուլային զանգվածներ ունեցող նյութեր, օրինակ, ջրածնի մոլեկուլային զանգվածը 2,01594 է, ինսուլին հորմոնինը՝ մոտ 6000, սպիտակուցներինը և նուկլեինաթթուներինը՝ մի քանի միլիոն, երբեմն՝ միլիարդներ։
 
== Փորձնական որոշում ==