«Մյուռոնօրհնեք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.157.222.141 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}{{կատեգորիա չկա}}
'''«Մյուռոն» բառի ծագումնաբանությունը'''
«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»։ Այն ծագում է հնախոսական [[օծել]] արմատից։ Իբրև այդպիսին, շատ հին ժամանակներից ի վեր, զանազան անուշահոտ համեմունքների հետ միասին, կիրառվել է ձիթենու յուղը։ Այն լայնորեն գործածել են արևելյան ազգերը, գլխավորապես հին [[ հրեաներ]]ը տոնական օրերին (ՍԱՂՄ. ԻԲ 5, ԱՄՈՎՍ Զ 6)։ [[Քրիստոս]]ի ժամանակ տակավին կենսունակ էր իբրև հարգանքի նշան հյուրի գլուխը կամ ոտքերը օծելու սովորույթը (ՄԱՐԿ. ԺԴ 3, ՀՈՎՀ. ԺԲ 3)։ Ըստ [[Մովսես նախամարգարե]]ի ստացած աստվածային պատգամի (ԵԼՔ Լ 23-30), Աստծո սպասավորները ձիթենու յուղը կիրարկում էին ծանրագին խնկեղենի, այլևայլ համեմունքների և ծաղիկների միախառնումով։ Սրանց մեջ ամենից ազնիվն ու պատվականը [[նարդոս]]ի յուղն էր (ԵՐԳ ԵՐԳՈՑ Ա 12, ՄԱՐԿ. ԺԴ 3)։
 
'''Բաղադրամասեր'''
Տող 9.
== յուղը, ապա եռացրած բալասանը լցնում են ձիթենու եռացած յուղի մեջ, որպեսզի լավ եփվի և միավորվի վերջինիս հետ, և այսպես առանձին պահում մինչև Մյուռոնի օրհնության ==
օրը։
 
 
'''Մյուռոնօրհնության օր'''
Առավել հին շրջանում այն տեղի էր ունենում [[Ավագ Հինգշաբթի]]։ Վերջին երկու-երեք դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, [[Հոգեգալստյան տոն]]ին կամ էլ պատշաճավոր որևէ մեկ այլ օր։ Հաշվի առնելով, որ [[օրհնություն|օրհնության]] ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս և նկատի ունենալով [[Արարատյան դաշտ]]ի եղանակային յուրահատկությունները և համանման մի շարք գործոններ՝ վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը։
 
 
'''Ավագ Խորանի վրա'''