«Մարսողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 232.
Աղեստամոքսային հիվանդություններից հաճախ հանդիպում է '''դիզենտերիան''',որով մարդը վարակվում է հիվանդության հարուցիչներով վարակված սննդանյութեր օգտագործելիս։ Հարուցիչը ախտահարում է հաստ աղին.դրա փոխանցողները ճանճերն են։ Վարակից 2-3 օր հետո հիվանդի ջերմությունը բարձրանում է,[[մկաններ]]ում և
հոդերում առաջանում են ցավեր, խանգարվում է աղիների գործառույթը։
 
 
Մարդու համար չափազանց վտանգավոր են '''բոտուլիզմի''' հարուցիչները, որոնք ապրում են խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, կրծողների աղիներում, սակայն նարանց մոտ որևէ հիվանդության ախտանիշ չի հայտնաբերվում։[[Հող]]ի մեջ ընկնելիս տարածվում են մրգերի, բանջարեղենի վրա և դրանցից օգտվող մարդուն վարակում բոտուլիզմով։ Այդ հիվանդության [[մանրէ]]ները կարող են արագ բազմանալ։ Դրանց սպորները չափազանց կայուն են, կարող են ոչնչանալ միայն մի քանի ժամ եռացնելուց հետո։ Այդ է պատճառը, որ հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում է պահածոյացված մթերք, սնկեր, ձկնեղեն օգտագործողները։ Բոտուլիզմ հիվանդությունը սովորաբար զարգանում է վարակված սնունդ ընդունելուց 12-24 ժամ հետո։ Դիտվում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, ավելի ուշ՝ 1-2 օր հետո, խանգարվում է տեսողությունը։