«Մասնագիտական հիվանդություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Պրոֆեսիոնալ հիվանդություններ''', [[հիվանդություն]]ներ, որոնք առաջանում են [[օրգանիզմ]]ի վրա պրոֆեսիոնալ վնասակարությունների ազդեցության հետեվանքով։
 
== Պատճառներ ==
Պրոֆեսիոնալ հիվանդություններ կարող են առաջանալ փոշու , թունավոր նյութերի ([[բենզոլ]], [[կապար]], [[սնդիկ]]), ֆիզիկական գործոնների (վիբրացիա, աղմուկ, աշխատավայրի [[օդ]]ի բարձր և ցածր [[ջերմաստիճան]]ներ, [[մթնոլորտ]]ային բարձր կամ ցածր ճնշում, իոնացնող ճառագայթներ և այլն) ազդեցությունից։
 
Պրոֆեսիոնալ հիվանդություններ են համարվում նաև վարակիչ հիվանդների և վարակված կենդանիների հետ շփվող, [[կենդանիներ]]ի մորթու և կաշվի մշակմամբ զբաղվող անձանց մոտ առաջացող վարակիչ ու մակաբուծական հիվանդությունները (օրինակ՝ [[բրուցելոզ]], սիբիրյան խոց, տուլարեմիա և այլն)։
 
== Կլինիկա ==
Պրոֆեսիոնալ հիվանդությունների կլինիկական ձևերը բազմազան են և պայմանավորված են ազդող գործոնի բնույթով, առավելապես նկատվում են տարբեր օրգանների և համակարգերի (շնչառական, նյարդային, սիրտանոթային, արյունաստեղծ, ոսկրահոդային ապարատ, [[լյարդ]], տեսողության և լսողության օրգաններ, մաշկ և այլն) ախտահարումներ։
 
[[ԽՍՀՄ]]-ում պրոֆեսիոնալ հիվանդություններով տառապող բանվորների և ծառայողների համար սոցիալական ապահովության և ապահովագրության համակարգում սահմանված են արտոնություններ, նպաստ աշխատավարձի 100%-ի չափով՝ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, բարձր չափերով հաշմանդամության թոշակ՝ առանց [[աշխատանք]]ի անհրաժեշտ ստաժ պահանջելու, փոշեգարությամբ տառապող բանվորների և ծառայողների համար թոշակ՝ հատուկ արտոնյալ չափերով։ Պրոֆեսիոնալ հիվանդությունների դեպքում (բացառությամբ փոշեգարության) տուժողին իրավունք է վերապահվում ձեռնարկությանը ներկայացնել վնասների հատուցման հայց։
 
Պրոֆեսիոնալ հիվանդություններ, պրոֆեսիոնալ ախտաբանություն, թերապիայի բաժինների ուսումնասիրում է արտադրական վնասակար գործոնների հետևանքով օրգանիզմում առաջացած հիվանդությունների պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը և բուժումը (կանխարգելման ուսումնասիրությամբ զբաղվում է աշխատանքի հիգիենան)։
 
== Պատմություն ==
Օրգանիզմի վրա աշխատանքային անբարենպաստ պայմանների ազդեցության վերաբերյալ տեղեկություններ կան դեռևս հին [[հունաստան]]ի, և [[հռոմ]]ի հեղինակների ([[Արիստոտել]], [[Հիպոկրատ]], [[Դալեն]] ևն) և վաղ միջնադարի հայ բժիշկների աշխատություններում։ Պրոֆեսիոնալ հիվանդություններին նվիրված առաջին աշխատանքները հանդես են եկել [[16-րդ դար]]ում (Ագրիկոլա, Պարացելս)։
 
== Հիմնադիրներ ==
Պրոֆեսիոնալ հիվանդությունների և աշխատանքի [[հիգիենա]]յի, որպես ինքնուրույն գիտության, հիմնադիրը [[իտալացի]] [[բժիշկ]] Բեռնարդինո Ռամացինին է։ Ռուս [[բժիշկ]] Ա․ Նիկիտինի «Բանվորների հիվանդությունները՝ կանխարգելման միջոցառումների ցուցումներով» ([[1847]]) աշխատությունը պրոֆեսիոնալ հիվանդությունների, առաջին ինքնատիպ ձեռնարկն է։
 
Պրոֆեսիոնալ հիվանդությունների մասնագիտացված առաջին կլինիկան բացվել է [[Միլան]]ում, [[1910]] թվականին։ [[ԽՍՀՄ]]-ում խիստ նվազել են պրոֆեսիոնալ հիվանդություններ և թունավորումները, ստեղծվել են աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների մասնագիտացված [[ԳՀԻ]]-ներ (առաջինը կազմակերպվել է [[Մոսկվա]]յում, [[1923]] թվականին, այնուհետև՝ [[Լենինգրադ]]ում, [[Կիև]]ում, [[Սարկով]]ում և այլ խոշոր քաղաքներում ու արտադրության կենտրոններում)։
 
== Խնդիրներ ==
Պրոֆեսիոնալ ախտաբանության խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտություններ են տարվում [[բժիշկ]]ների կատարելագործման ինստների կլինիկական և հիգիենային ամբիոններում։ Պրոֆեսիոնալ հիվանդությունների վերաբերյալ ուսմունքի զարգացմանը նպաստել են Ի․ Գելմանի, Վ․ Լևիցկու, Ն․ Վիգդորչիկի, Ե․ Տարեևի, Ա․ Լետավետի, Կ․ Մոլոկանովի և այլոց աշխատանքները։ Պրոֆեսիոնալ հիվանդությունների խնդիրները լուսաբանվում են [[ԽՍՀՄ]] [[ԲԴԱ]] «Աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության գիտական հիմունքները» պրոբլեմային հանձնաժողովի նիստերում և բժշկական, գիտական ընկերություններում։ [[1957]] թվականից հրատարակվում է «Դիգիենա տրուդա ի պրոֆեսիոնալնիյե զաբուեվանիյա» («''Гигиена труда и профессиональные заболевания''») ամսագիրը։
 
Արտասահմանյան մի շարք երկրներում ([[Ֆրանսիա]], [[Մեծ Բրիտանիա]], [[Ֆինլանդիա]], [[ԱՄՆ]], [[Իսպանիա]], [[ԳԴՀ]]) գործում են արտադրության բժշկական ինստիտուտներ (կլինիկաներով)։
 
== Կլինիկաներ ==
[[ՀԽՍՀ]]-ում պրոֆեսիոնալ հիվանդությունների մասնագիտացված առաջին կլինիկան բացվել է [[1959]] թվականին՝ [[Հրազդան]]ի աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտում (այժմ՝ Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնաչ հիվանդությունների ինստիտուտ Ն․ Հակոբյանի անվան)։
 
Պրոֆեսիոնալ հիվանդությունների ամբիոններ են գործում [[Երևան]]ի բժշկական և [[բժիշկ]]ների կատարելագործման ինստիտուտներում։ [[ՀՍՍՀ]]-ում Պրոֆեսիոնալ հիվանդությունների բնագավառում արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել Հ․ Սիրզաբեկյանը, Ռ․ Գյանջեցյանը, Վ․ Ավագյանը, Հ․ Սուրադյանը, Ե․ Դասպարյանը, Ս․ Յոլյանը, Ս․ Երամյանը, Մ․ Խաչատրյանը, Լ․ Մարգարյանը և ուրիշներ։