«Մսիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մամեստիա''', Մսիս, Մասիս Ш, Մոպսուեստիա, Մամիստրա, Մալմիստրա, Մոպսոս (հին հունական Մոպսոս աստծո անունով), [[քաղաք]] [[Դաշտային Կիլիկիա]]յում, [[Ադանա]]յից մոտ 25 [[կմ]] հյուսիս-արևելք, Պիրամոս (Զահան) [[գետ]]ի աջ ափին։
 
[[Հելլենիստական դարաշրջան]]ում եղել է բարգավաճ ու ինքնավար քաղաք։ Հռոմի տիրապետության ժամանակ դարձել է կայսերական կարևոր հենակետ Արևելքում։ Ժամանակավորապես (մ.թ.ա. 80-70-ական թթ.) Մամեստիան Դաշտային Կիլիկիայով հանդերձ, անցել է [[Հայաստան]]ին։
 
[[Քրիստոնեություն|Քրիստոնեության]] հաստատումից հետո Մամեստիան եղել է ինքնավար [[արքեպիսկոպոս]]ի աթոռանիստ։ IV դ. վերջին և V դ. սկզբին Մամեստիայի արքեպիսկոպոսն էր հռչակավոր գիտնական [[Թեոդորոս Մոպսուեստացի]]ն, որի հետ նամակագրական սերտ կապերի մեջ էին [[Մեսրոպ Մաշտոց]]ը, [[Սահակ Պարթև]]ը, [[Եզնիկ Կողբացի]]ն և ուրիշ հայ գործիչներ։
 
[[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] բաժանումից (IV դ. վերջ) հետո Մամեստիան մնացել է Բյուզանդիայի տիրապետության ներքո։ VII-X դդ. Մամեստիան տիրել են մե՛րթ արաբները, մե՛րթ բյուզանդացիները։ X-XI դդ. հայերը կազմել են Մամեստիայի բնակչության գերակշռող տարրը։ XI դարի 1-ին կեսին [[Բյուզանդիա]]ն այն հանձնել էր հայ իշխան Աբչղարիբ Արծրունուն։ Նույն դարի վերջին Մամեստիան նվաճեցին խաչակիր ասպետները (այդ ժամանակ Մամեստիայի քաղաքապետն էր Ասպետ հայ իշխանը)։
 
XII դ. 1-ին կեսին հզորացած [[Ռուբինյաններ]]ը հաղթեցին խաչակիրներին և ամբողջ Դաշտային Կիլիկիան, Մամեստիայով հանդերձ, միավորեցին Կիլիկյան Հայաստանին։ Մամեսը դարձավ համանուն նահանգի կենտրոնը։ 1152-ին բյուգանդական զորավար Անդրոնիկոսը պաշարեց Մամեստիայի և փորձեց զավթել այն։ Սակայն [[Թորոս Բ]] Մեծ իշխանը ջախջախեց նրան և ազատագրեց Մամեստիան։ [[1188]]-ին [[Լևոն Բ Մեծագործ|Լևոն Բ Մեծը]] Մամեստիայի հսկողությունը հանձնարարեց Չորտվանել Սասնեցու որդի Հեթումին՝ նրան կնության տալով իր եղբոր՝ Ռուբենի դստերը՝ Ալիծին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մսիս» էջից