«ՄԱԿ-ը և ցեղասպանության խնդիրը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Flag of the United Nations.svg|մինի|ՄԱԿ-ի դրոշը|300px]]
 
'''[[Հայոց ցեղասպանություն]]ը [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)]]''' փաստաթղթերում նշված է որպես միջազգային ոճրագործություն։ Բնորոշման հիմքում ընկած են Միջազգային զինվորական ատյանի հրովարտակի ([[1945]] թվականի [[օգոստոսի 8]]) դրույթները, որոնք իրենց հաստատումն են գտել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի [[1946]] թվականի [[դեկտեմբերի 11]]-ի և [[1947]] թվականի [[նոյեմբերի 27]]-ի բանաձևերում՝ որպես միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներ։ 1946 թվականի [[դեկտեմբերի 11]]-ի բանաձևը հռչակում է, որ [[ցեղասպանություն]]ը [[միջազգային իրավունք]]ի նորմերով հանցագործություն է և դատապարտվում է ամբողջ մարդկության կողմից։ [[1948]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա [[պետություն]], առանձին պաշտոնյա կամ [[անձ]], պատասխանատվության մասին։
 
== Պատմությունը ==
 
1948 թվականի [[դեկտեմբերի 10]]-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է [[մարդու իրավունքներ]]ի համընդհանուր հռչակագիրը ([[դեկլարացիա]]), որը մարդու իրավունքների առաջին հատուկ փաստաթուղթն էր։ Մարդու հիմնական իրավունքներին են վերաբերում, մասնավորապես, ապրելու, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը, պատվի, հեղինակության ու բնակարանի անձեռնմխելիությունը։ Դրա հիման վրա մասնակից պետությունների համար մշակվում են իրավականորեն պարտադիր Մարդու իրավունքների պակտեր, որոնք ընդունվում են [[1966]] թվականի [[դեկտեմբերի 16]]-ին։ քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է համարում ապրելու իրավունքը և այն դրույթը, որ ոչ ոք չպետք է ստրուկ լինի կամ անզոր և ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի։ Պակտը հավաստում է, որ ազգային, ռասայական կամ [[կրոն]]ական ատելության ամեն մի դրսևորում պետք է արգելվի օրենքով։
 
[[1968]] թվականի [[փետրվարի 26]]-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղդված ոճրագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետը չկիրառելու մասին կոնվենցիան, որը մասնակիցներին պարտավորեցնում է ձեռնարկել ամեն մի օրենսդրական կամ այլ միջոցներ, որպեսզի ազգային օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը և այլ սահմանափակումները չկիրառվեն փաստաթղթում թվարկված հանցագործությունների համար հետապնդման և պատժի դեպքերում։ Կոնվենցիան մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների շարքն է դասում ցեղասպանությունը։