«Ղազախներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (10)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ղազախներ''' (ղազախ. қазақтар), ազգ, [[Ղազախստան]]ի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև [[Ուզբեկստան]]ում, [[Թուրքմենստան]]ում, [[Ղրղզստան]]ում, [[Տաջիկստան]]ում, [[Ռուսաստան]]ում, [[Չինաստան]]ում, [[Մոնղոլիա]]յում և [[Աֆղանստան]]ում: Խոսում են [[ղազախերեն]] լեզվով, որը պատկանում է [[Թյուրքական լեզվախումբ | Թյուրքական լեզվախմբին]]: [[Կրոն]]ը [[իսլամ]]ն է, հավատացյաները սուննի դավանանքի մուսուլմաններ են։
 
Մթա 3-2 դարերում Հարավային Ղազախստանում առաջացել է ուսունների ցեղային միավորումը։ 6-7-րդ դարերում Ղազախստանի հարավ-արևելյան մասում ապրող ցեղերը Արևմտա-Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին։ Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջացել են վաղ ֆեոդալական տիպի քաղաքական կազմավորումներ` Թյուրգեշական (8-րդ դար) և Կարլուկական (8-9-րդ դարեր) խաքանությունները, [[օղուզներ]]ի (9-11-րդ դարեր), կիմակների և [[ղփչաղներ]]ի (8-11-րդ դարեր) միավորումները։ Էթնիկական միաձուլմանը նպաստել է [[Կարախանյանների պետություն]]ը (10-12-րդ դարեր):
Տող 5.
[[12-րդ դար]]ի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժել կիդանները, որոնք ի վերջո խառնվել են տեղի թյուրքալեզու բնակչությանը։ [[13-րդ դար]]ում Մոնղոլիայից և [[Ալթայ]]ից Ղազախստան են թափանցել նայմաններն ու կերեիտները։ [[15-րդ դար]]ի կեսին [[Ոսկե հորդա]]յի արևելյան հատվածում առաջացել են Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր։ 15-րդ դարի վերջին, [[16-րդ դար]]ի սկզբին կազմավորվել է ղազախական ազգությունը` բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ։
 
Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը ([[19-րդ դար]]ի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր [[անասնապահություն]]ն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, [[ձկնորսություն | ձկնորսությամբ]], [[որսորդություն | որսորդությամբ]]: Տարիների ընթացքում փոխվեց ղազախների կենցաղն ու [[մշակույթ]]ը, նրանք անցան նստակեցության։
 
 
{{ՀՍՀ}}
 
 
[[Կատեգորիա:Ղազախստանի ազգեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ղազախներ» էջից