«Հրո երկիր (կղզեխումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կղզի |անվանում = Հրո երկիր արշիպելագ |բնագիր անվանում = ''Tierra del Fuego'' |պատկեր = BeagleChannelGla...»:
 
չ oգտվելով ԱՎԲ
Տող 40.
'''Հրո երկիր արշիպելագ'''<ref>[http://www.cadastre.am/storage/files/pages/pg_9598962983_Ekzonimner.pdf Աշխարհագրական անվանումների հայերեն էկզոնիմների ցանկ]</ref> ({{lang-es|''Tierra del Fuego''}} {{IPA|[ˈtjera ðel ˈfweɣo]}}), [[Հարավային Ամերիկա]]յի ամենահարավային [[արշիպելագ]], որի կազմի մեջ է ներառվուկմ ավելի քան 40 հազար կղզիներ։ Արշիպելագի ընդհանուր մակերեսը կազմում է 73 753 [[կմ²]], որից 47 992 կմ²-ը զբաղեցնում է արշիպելագի գլխավոր կղզին՝ համանուն կղզին՝ [[Հրո Երկիր|Հրո երկիր]]ը։
 
Արշիպելագի մեծ մասն ընկած է [[Չիլի]]ի և մտնում է Մագալյանես ի լա Անտարկտիկա Չիլենա շրջանի կազմի մեջ։ Իսլա Գրանդե կղզին բաժանված է Չիլիի և Արգենտինայի միջև, որտեղ այն մտնում է Հրո երկիր, [[Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ]] նահանգի մեջ։
 
== Աշխարհագրություն==
Արշիպելագը մայրցամաքից բաժանված է [[Մագելանի նեղուց]]ով, իսկ [[Անտարկտիդա]]յից՝ [[Դրեյքի նեղուց]]ով։
 
[[Պատկեր:NASA Tierra del Fuego image.jpg|մինի|աջ|Արբանյակային լուսանկար]]
 
Արշիպելագի ամենաբարձր կետը Դարվին լեռն է 2488 մ բարձրությամբ, ավելի վաղ ամենաբարձր կետ համարվում էր Շիպտոն լեռը 2469 մ բարձրությամբ։ Արշիպելագի կղզիների ափերը խիստ կտրատված են, հատկապե հարավ-արևմուտքում։ Հարավային մասերում գտնվում է Հարավային Ամերիկայի ամենացածր կետը՝ [[Դիեգո Ռամիրես]] կղզին։
 
== Պատմություն==
Հրո երկիր աշխիպելագն հայտնաբերող [[Ֆերնան Մագելան]]ը արշիպելագը համարել է Terra Australis Incognita-ի հյուսիսային մաս։ Իր անվանումն ստացել է Մագելանի նավարկություններից հետո։ Տեղաբնիկները՝ [[հնդկացիներ]]ը, գիշերվա ժամերին կրակ էին վառում, իսկ Մագելանին թվացել է, թե հրաբխային կրակ է և արշիպելագն անվանում է Հրո երկիր։
 
== Բնակչություն==
Հրո երկիր կղզում գտնվում է աշխարհի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան, որը գտնվում է Արգենտինայում, իսկ Նավարինո կղզում գտնվում է ամենահարավային բնակավայրը Երկիր մոլորակի վրա՝ Պուերտո Տորոն, որը գտնվում է Չիլիում։ Բնակչության մեծամասնությունն ապրում Հրո երկիր կղզում։
 
== Ծանոթագրություններ ==