«Հովհաննես Սանդղկավանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հովհաննես Սանդղկավանեցի''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), [[XI-րդ դար]]ի կեսի [[հայ]] գրիչ և մանրանկարիչ։
 
Ստեղծագործել է [[Արշարունիք|Արշարունյաց գավառի]] [[Սանդղկա]] վանքում ([[Երասխաձոր]], [[Կաղզվան]]ի մոտ)։ Հովհաննես Սանդղկավանեցու մեզ հայտնի երեք ձեռագրերն էլ պահվում են [[Մատենադարան]]ում։ [[1053]]-ի Ավետարանը (ձեռագիր № 3793) գրվել ու նկարազարդվել է Սանդղկա վանքում։ Երկրորդի՝ «[[Մուղնու Ավետարան]]»-ի (ձեռագիր № 7736) ընդօրինակման թվականը և տեղն անհայտ են։ Այն ճոխ նկարազարդված է տերունական նկարներով, գլխազարդերով և զարդագրերով, իսկ առաջինը՝ նաև լուսանցազարդերով։ [[Հայ]] գրչության արվեստում փաստորեն առաջին անգամ լուսանցազարդի, գլխազարդերի և զարդագրերի հանդիպում ենք այս ձեռագրերում, որտեղ [[գիր]]ը, նկարը և գրանյութն արտակարգ ներդաշնակության մեջ են։ Երկուսն էլ [[մագաղաթ]]ե, [[երկաթ]]ագիր Ավետարաններ են։ Երրորդ ձեռագրի (հայտնի է «Բեգունց Ավետարան» անունով, ձեռագիր № 10099) միայն լուսանցազարդերն է ծաղկել Հովհաննես Սանդղկավանեցին, [[1060]]-ին։