«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 37.
Մոտենում է Հարիի Հոգվարթսում սովորելու չորրորդ տարին: Նա հյուրընկալվել է Ուիզլիների տանը: Գիշերը նա սարսափելի երազ է տեսնում. հին, կիսակառույց տուն, որտեղ ապրում են Լորդը և իր կամակատարները: Վոլդեմորթը որոշ հանձնարարություններ է տալիս իր հետնորդներին` Փիթեր Պետիգրյուին և մի երիտասարդ, անհայտ մարդու: Այնուհետև նա սպանում է հանկարծակիորեն այդտեղ հայնված ծեր մարդուն` այգեպան-մագլ Ֆրենկ Բրայսին, քանի որ նա ականջ էր դրել իրենց զրույցին: Հերմիոնան արթնացնում է Հարիին և Ռոնին: Նրանք երկվորյակներ Ֆրեդի և Ջորջի, Ջինիի և Արթուր Ուիզլիի հետ մեկնում են ճամփորդության: Նրանք հանդիպում են Ամոս Դիգորիին և նրա որդուն` Սեդրիկին, ով սովորում է Հոգվարթսի Հափըլփաֆ ֆակուլտետում: Նրանք բարձրանում են բլրի վրայով և հասնում են այն վայրը, որտեղ պետք է կայանար քվիդիչի աշխարհի առաջնությունը:
 
Իռլանդացիների հաղթանակից հետո այնտեղ հայտնվում է մահվան պատկերը, որը բնորոշում էր Վոլդեմորթին: Արթուրի օգնությամբ Հարին, Ռոնը և Հերմիոնան փրկվում են:
 
Սկսվում է ուսումնական տարին: Ալբուս Դամբլդորը բոլորին հատյնում է, որ այդ տարի Հոգվարթսում կարևոր իրադարձություն է լինելու` կայանալու է Երեք հրաշագործների մրցույթը: Այդ մրցույթին մասնակցում են այլ երկրների հրաշագործության դպրոցների ուսանողները, որոնց պետք է ընտրեր Հրե գավաթը: Հրավիրվել էին Ֆրանսիայի ներկայացուցիչները և հեռավոր Հյուսիսի ներկայացուցիչները: Մրցույթին կարող էին մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր 17 տարեկան էին և 17-ից ավելի բարձր տարիքայինները: Միաժամանակ դպրոցում Մութ արվեստի դեմ պաշտպանություն դասավանդելու էր եկել նոր ուսուցիչ` Ալաստոր Գրյումը:
Տող 45.
Հագրիդը Հարիին տանում է անտառ և պատմում է առաջին հանձնարարության մասին. նա պետք է կռվեր վիշապի հետ: Ֆլյորը և Կրումը նույնպես իմանում են դրա մասին: Հարին որոշում է Սեդրիկին տեղյակ պահել դրա մասին: Գրյումը Հարիին ասում է, թե ինչպես կարող է հաղթահարել փորձությունը: Մասնակիցները պետք է վիշապից ձուն գողանային, որպեսզի գտնեին երկրորդ հանձնարարության հուշումը: Հարին հաջողությամբ հաղթահարում է այս փորձությունը: Դրանից հետո դադարում են ծաղրել Հարիին և Ռոնը հաշտվում է նրա հետ:
 
Մոտենում է Սուրբ Ծնունդը: Հոգվարթսում պետք է կայանա ծննդյան տոներին նվիրված պարահանդես: Մրցույթի մասնակիցները պետք է զույգերով հանդես գային: Հարին հրավիրում է Չժոու Չանգին, սակայն պարզվում է, որ նրան արդեն Սեդրիկը հրավիրել էր: Իսկ Ռոնը հրավիրում է Հերմիոնային, սակայն նա նույնպես հրավիրված էր Վիկտոր Կրումի կողմից: Պարահանդեսի ժամանակ Ռոնը խանդի տեսարան է սարքում և փչացնում Հերմիոնայի տրամադրությունը:
 
Մինչ երկրորդ փորձությունը, Լացկան Միրտլը Հարիին առաջարկում է ձուն ջրի մեջ ջարդել և նա այդպես էլ անում է: