«Հայաստանը վաղ միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
[[Պատկեր:St.Vartanas5.jpg|ձախից|մինի|Վարդան Մամիկոնյան (388/391-455) սպարապետ` 422-ից]]
Մինչև [[5-րդ դար|5]]-րդ դարի կեսը մարզպանի գահանիստը [[Արտաշատ]]ն էր, այնուհետև՝ [[Դվին]]ը։ Սակայն [[Պարսից արքունիք]]ը երկար չհանդուրժեց [[Արևելյան Հայաստան]]ի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան [[Վեհմիրշապուհ]]ից ([[428]]-[[443]]) հետո [[Հազկերտ Բ]]-ն ([[439]]-[[457]]) թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան [[Վասակ Սյունի|Վասակ Սյուն]]ուն ([[443]]-[[451]]), սակայն [[440]]-ական թվականներին [[Սասանյան]]ները որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Այդ ծրագիրն իրագործելու համար [[442]] թվականին հայոց այրուձին սպարապետ [[Վարդան Մամիկոնյան]]ի հրամանատարությամբ ուղարկվել է [[Միջին Ասիա]]՝ քուշանների դեմ պատերագմելու։
[[447]] թվականին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա [[Դենշապուհ]]ն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին գրկել իրենց ժառանգ, պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ագգային ու կրոնական զգացումները։ [[449]] թվականին Սասանյանների հազարապետ [[Միհրներսեհ]]ն արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։
 
Արտաշատի ժողովը մերժել է պարսից հրովարտակի պահանջները, որի համար նախարար, տների գլխավոր ներկայացուցիչներին կանչել են մայրաքաղաք [[Տիզբոն]]՝ պատասխանատվության։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք առերես հավատափոխ են եղել և [[449]]թվականի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագրված պայքարը։ Գլխավորելով այն՝ հայ նախարարները որոշել են վերականգնել Հայոց թագավորությունը։ Թեև Պարսից արքունիքը կեղծ խոստումներով կարողացել է հրապուրել մարզպան [[Վասակ Սյունի|Վասակ Սյուն]]ուն և այլ նախարարների, պառակտել հայոց պայքարի ճակատը, սակայն հայկական զորաբանակն ու աշխարհազորը Վարղան Մամիկոնյանի և նրա զինակիցների գլխավորությամբ [[451]]թվականի [[մայիսի 26]]թվականին [[Ավարայրի դաշտ]]ում ([[Վասպուրական]]ի Արտազ գավառ) տեղի ունեցած հերոսամարտով ու հետագա համառ մարտերով [[Հազկերտ Բ]]թվականին հարկադրել են հետ կանչել պարսկական զորքերի մնացորդներին, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն։ Սակայն Պարսից [[Պերոզ արքա]]ն [[470]]-[[480]]-ական թվականներին դարձյալ ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, հրահրել կրոն, նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները։
[[Պատկեր:Yeghishe, Vasn Vardanay ew Hayoc paterazmin, 1569 (Matenadaran, Ms. 1920, no. 250v.).jpg|172px|մինի|Ավարայրի ճակատամարտը (դրվագ 5-րդ դարի նկարիչների կողմից, նկարն այժմ գտնվում է Մատենադարանում)]]
Սրված ղժգոհությունների հետևանքով [[481]]-[[484]] թվականներին Հայաստանում բռնկվել է հերթական հակասասանյան ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի եղբորորդու՝ [[Վահան Մամիկոնյան|Վահան]]ի առաջնորդությամբ։ [[481]] թվականին հայկական զորքերը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախել են պարսից ուժերին, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ իշխան [[Սահակ Բագրատունի (սպարապետ)|Սահակ Բագրատուն]]ուն, մեծ դատավոր՝ [[Հովհաննես Ա Մանդակուն]]ի կաթողիկոսին։ Դվինում կազմվել է ազգային նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնելու Հայոց թագավորությունը։ Պարսից զորքերը ջախջախիչ պարտություն են կրել [[Մասյացոտ]]ն գավառի Ակոռի ([[481]]) և Ավարայրի դաշտի մերձակա Ներսեհապատ ([[482]]) գյուղերի մոտ։ [[482]] թվականին ճարմանայի դաշտում (Կուրի գետահովիտ) տեղի ունեցած ճակատամարտում թեև հայ-վրացական միացյալ զորքերը պարտվել են՝ տալով զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր [[Վասակ Մամիկոնյան]]ը և ուրիշներ ), սակայն Վահան Մամիկոնյանը մերժել է պարսից հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել կռիվները Սասանյանների զորքերի դեմ։
 
[[484]] թվականի ամռանը հեփթաղների (միջինասիական քոչվոր ցեղեր) դեմ պատերազմում պարսկական զորքերի պարտությունից ու Պերոզի զոհվելուց հետո Սասանյան նոր արքա Վաղարշը ([[484]]-[[488]]) Հայաստանից դուրս է բերել իր զորքերը և հաշտության առաջարկով պատվիրակություն ուղարկել Վահան Մամիկոնյանի մոտ։
 
[[484]] թվականի աշնանը Նվարսակ գյուղում (Պարսկահայքի Հեր գավառ) կնքված պայմանագրով Սասանյան արքունիքը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը և նախարարների ավանդ, իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ և հավատուրաց մարդկանց, կամայականություններ չանել, հարգել հայերի դավանանքի ազատությունը։ Այնուհետև Վահան Մամիկոնյանը Տիզբոնում վերահաստատել է [[Նվարսակի պայմանագիր]]ը, հաստատվել Հայոց սպարապետ ու տանուտեր, նշանակվել նաև Հայաստանի մարզպան։ [[505]] թվականին նրան փոխարինել է կրտսեր եղբայրը՝ [[Վարդ Մամիկոնյան]]ը։ Այդ իրավիճակը Հայաստանում պահպանվել է մինչև [[570]]-ական թվականներ։ Բյուզանդիայի կայսրությանը ենթակա [[Արևմտյան Հայաստան]]ն ընդգրկել է [[Փոքր Հայք]], [[Ներքին Հայք]] և Նախարարական Հայք վարչամիավորները։
 
[[4-րդ դար|4]]-րդ դարի վերջին Հոոմեական կայսրությունը Փոքր Հայքը տրոհել էր [[Առաջին Հայք]] ([[Սեբաստիա]] կենտրոնով) և [[Երկրորդ Հայք]] ([[Մելիտենե]] կենտրոնով) նահանգների։ Նույն ժամանակամիջոցում Ներքին Հայքը, որն ընդգրկել է հիմնականում [[Բարձր Հայք]]ը, նույնպես վերածվել է կայսեր, նահանգի՝ կոմեսի գլխավորությամբ։ Նախարարական Հայքն ընդգրկել է [[Մեծ Ծոփք]], [[Փոքր Ծոփք]], [[Անձիտ]], [[Անգեղտուն]], [[Հաշտյանք]] և [[Բալահովիտ]] գավառները։
Տող 41.
Ազգային-եկեղեցական խնդիրներով մտահոգ հայոց [[կաթողիկոս]] Ներսես Բ Բագրևանդացու ջանքերով [[554 թվական]]ին գումարվեց [[Դվինի եկեղեցական ժողով (554)|Դվինի երկրորդ ժողով]]ը: Այն վերջնականապես հաստատեց Հայ առաքելական եկեղեցու ազգային ինքնուրույնությունը։ Դվինի ժողովների որոշումները պաշտպանում էին Հայ եկեղեցու դավանաբանությունը թե՛ պարսից արքունիքի հովանավորած նեստորականության և թե՛ բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից։
 
[[564 թվական]]ին Հայաստանում [[պարսիկ]] [[մարզպան]] Սուրենի նշանակումով ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, վարչական և կրոնական ճնշումները։ Դվինում փորձ արվեց հիմնելու զրադաշտական պաշտամունքի մի [[ատրուշան]]: Չնայած [[Հովհաննես Բ Գաբեղենացի]] կաթողիկոսի և նախարարների բողոքներին՝ մարզպանը շարունակում է իր ապօրինի գործունեությունները՝ Սուրբ Գրիրգոր եկեղեցին վերածելով պահեստի։ Սուրենը սպանում է Մամիկոնյանց տեր Վասակի որդուն՝ Մանվելին։ Այդ սպանությունը մեծ զայրույթ է առաջացնում և լցնում հայ ժողովրդի համբերության բաժակը։
 
Հայերը [[571 թվական]]ին ապստամբում են՝ [[Վասակ Մամիկոնյան]]ի մյուս որդու՝ [[Վարդան Կրտսեր]]ի գլխավորությամբ։ Ապստամբները [[572 թվական]]ի [[փետրվար]]ին ազատագրում են [[Դվին]]ը։ Կռվի ժամանակ Սուրեն [[մարզպան]]ը սպանվում է Դվինում։ Ապստամբներից ոմանք գնում են [[Բյուզանդիա]]։ Կայսրը օգնական զորք է ուղարկում, և Վարդանը ջախջախում է [[պարսիկ]]ներին։ [[Հայաստան]] ներխուժած պարսից զորավար Միհրանի 20-հազարանոց զորքը պարտվում է Խաղամախյայի ճակատամարտում։
Տող 52.
[[Բյուզանդիա]]յի և [[Պարսկաստան]]ի միջև գտնվող երկրները վարչաքաղաքական խոշոր փոփոխություններ են կրում [[591 թվական]]ի պարսկա-բյուզանդական բաժանումով։ Դա հատկապես վերաբերում է [[Հայաստան]]ին։
 
Հայաստանի 591 թվականի բաժանումով երկրի մեծ մասն անցավ Բյուզանդիային։ Խոսրովը զիջումներ էր կատարել հիմնականում ի հաշիվ Հայաստանի։ Նոր միացրած և նախկին հայկական տարածքներից ու հարակից երկրամասերից բյուզանդացիները կազմավորում են մի շարք խոշոր նահանգներ՝ «Մեծ մասն Մեծ Հայոց» (տարածվում էր մինչև Սև ծովի ափերը), «Մասն Մեծ Հայոց» (Բարձր Հայք), «Չորրորդ Հայք կամ Վերին Միջագետք» և «այլ Չորրորդ Հայք», «Մեծ Հայք» (Տուրուբերան), «Խորագոյն Հայք» (Տայք), «Ներքսագոյն Հայք» (Այրարատ նահանգի մեծ մասը և այլ նահանգներ)։
 
Հայ զորավարնեը հաճախ ապստամբում էին։ Նրանցից էր Սմբատ Բագրատունին, որը ազատագրական շարժում էր սկսել հայրենիքում։ Նա ցանկանում էր մնալ ու պայքարել Հայաստանի ազատագրման ու թագավորության վերականգնման համար, այլ ոչ թե կռվել նվաճող պետությունների հոռավոր սահմաններում։ Կայսրը հրամայում է Սմբատին ու նրա զինակիցներին ձերբակալել և նետել կրկեսի գազանների առջև։ Սմբատը նախ բռունցքի հարվածով սպանում է արջին, հետո փախուստի է մատնում ցուլին, ապա խեղդում է առյուծին։ Կայսրը հանդիսականների պահանջով ազատում է նրան։
Տող 58.
== Հայաստանը 7-րդ դարում ==
=== Պարսկա-բյուզանդական պատերազմի վերսկսումը ===
Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։
 
[[Պատերազմ]]ի առաջին տարիներին նախաձեռնությունը [[Պարսկաստան]]ի ([[Իրան]]ի) կողմն էր։ Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է Վահան իշխանը Տարոնում։
 
Պատերազմի շրջանում՝ 607-608 թվականներին, [[Բյուզանդիա]]յի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։
 
Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքները [[Ասորիք]]ում, [[Փոքր Ասիա]]յում և [[Եգիպտոս]]ում։ [[614 թվական]]ի նրանք տիրում են նաև [[Երուսաղեմ]]ին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչել էին [[Քրիստոս]]ին։
Տող 78.
[[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] բնակվող և անասնապահությամբ զբաղվող ցեղերի քաղաքական միավորումը տեղի ունեցավ [[622 թվական]]ին՝ իրենց մարգարե Մուհամմեդի օրոք։ Նա եղավ մուսուլմանական կրոնի և Արաբական խալիֆայության հիմնադիրը։ Մուհամմեդը անմիջապես սկսեց նվաճողական պատերազմներ, որ շարունակեցին նրա հաջորդները։ 636 թվականին բյուզանդական զորքը խոշոր պարտություն կրեց Յարմուք գետի ափին, իսկ 637 թվականին արաբները Քադիսիայի ճակատամարտում ջախջախիչ հարված հասցրին նաև պարսիկներին և կործանեցին պարսկական տերությունը։
 
Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով երկու աշխարհակալ երկրների՝ արաբներից կրած պարտությունից, 639 թվականին վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը։ Երկիրը դարձավ ինքնուրույն իշխանապետություն։ Հայոց իշխանի նստավայրն Աղթամար կղզին էր, որտեղից իրականացվում էր երկրի պաշտպանությունը։
 
[[640 թվական]]ին սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա։ Չնայած բնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում են խալիֆայության խորքերը։ Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են։
 
Բյուզանդական կայսր Կոստանդին (Կոստաս) 2-րդը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականության հետ, նրան մեղադրում է Հայաստանում գտնվող բյուզանդական մի ջոկատի՝ արաբներից [[643 թվական]]ին կրած պարտության մեջ և ձերբակալում։ Այդ նույն ժամանակ գերությունից փախչում և հայրենիք է վերադառնում Վարազտիրոցը։ Կայսրությունն արաբների դեմ հայերի աջակցությունը ստանալու համար նրան շնորհում է կյուրապաղատի կոչում և հանձնում հայոց իշխանի պաշտոնը։ Սակայն Վարազտիրոցը շուտով մահանում է։ Հայաստանը կայսրության ոլորտում պահելու ձգտումով Կոստասն ազատ է արձակում Թեոդորոսին և ճանաչում նրա իշխանությունը։
 
Մի քանի տարի անց խալիֆայության զորքերը դարձյալ ներխուժում են Հայաստան, [[Վիրք]] ու բուն [[Աղվանք]]։ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ Կոգովիտ գավառի Արծափ ամրոցին օգնության հասած հայոց զորքը գլխովին ջախջախում է արաբներին՝ իրենց երկու զորավարներով։
 
Հայ ժողովուրդը դիմակայեց խալիֆայությանը։ Մինչդեռ Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականություն վարած Սասանյան Պարսկաստանը մի քանի տարվա ընթացքում ջախջախվեց ու կործանվեց, իսկ [[Բյուզանդական կայսրություն]]ը, չսթափվելով խալիֆայությունից կրած պարտություններից, շարունակեց իր նվաճողական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։
Տող 93.
Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որքան կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձի էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։
 
Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։ [[653 թվական]]ին Կոստանդին 2-րդը 100-հազարանոց բանակով ներխուժում է Հայաստան։ Այդ իրավիճակում, «պայմանագրի» համաձայն արաբները չեն հապաղում ներխուժել Հայաստան։ Նրանք հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է [[Տայք]], իսկ այնտեղից՝ [[Տրապիզոն]], որտեղ էլ պարտություն է կրում հետապնդող արաբական զորքից։
 
Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս՝ Մուավիայի մոտ, և որպես հայոց իշխան՝ Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։
 
Արաբների հաջորդ ասպատակությունը և բյուզանդական ներխուժումը մեծ ավերածություններ են պատճառում երկրին։ Արաբները Հայաստանից հեռանում են մեծ ավարով և բազում գերիներով։ Ռշտունին, կամովին միանալով գերիներին, [[656 թվական]]ին մահանում է օտարության մեջ։ Նրա մարմինը թաղում են հայրենի կալվածքում՝ [[Ռշտունիք]]ում։
Տող 111.
[[640]]-[[643]]թվականներին հակահարված հասցնելով [[Հայաստան]] ներխուժած արաբական զորքերին՝ [[Թեոդորոս Ռշտունի]]ն ամրապնդել է [[երկրի]] սահմանները։ [[Բյուզանդական արքունիք]]ի հետ դավանական և քաղաքական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Ռշտունին [[652]] թվականին ընծաներով մեկնել է [[Դամասկոս]] և [[Ասորիք]]ի ([[Սիրիա]]) ու [[Վերին Միջագետք]]ի կառավարիչ (հետագայում՝ [[խալիֆ]]) [[Մուավիա]]յի հետ կնքել է [[հայ]]-[[արաբ]]ական պայմանագիր, որի համաձայն՝ խալիֆության գերիշխանությունը պահպանելու պայմանով հայերը 3 տարի հարկ չէին վճարելու, ապա վճարելու էին՝ որչափ կամենային։ Պահպանելու էին 15 հազարանոց այրուձին (ի հաշիվ գանձվող հարկի) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր ոլորտներում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու, իսկ բյուզանդացիների ներխուժման դեպքում [[խալիֆություն]]ն օգնող ուժ էր ուղարկելու։ Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է Հայաստան խուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիս-արևմտյան շրջանները՝ հասնելով մինչև [[Տրապիզոն]]։ Այնուհետև Մուավիան արտոնել է նրան իշխելու նաև [[Վիրք]]ի ու [[Աղվանք]]ի վրա՝ մինչև ճորա պահակ (Դերբենդ) ընկած տարածքը։ Սակայն [[654]] թվականին արաբները, խախտելով հաշտության պայմանագիրը, ասպատակել են Հայաստանը և գերեվարել Թեոդորոս Ռշտունուն (վախճանվել է [[656]] թվականին)։
Հայոց իշխան ճանաչված [[Համազասպ Մամիկոնյան]]ը ([[654]]-[[661]]) Հայաստանը շուրջ 5 [[տարի]] զերծ է պահել արաբական հարձակումներից։
 
 
== Գրականություն ==