«Հայ-պոնտական դաշինք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հայ-պոնտական դաշինք''', կնքվել է Հայոց թագավոր [[Տիգրան Բ Մեծ]]ի և [[Պոնտոս]]ի թագավոր [[Միհրդատ VI Եվպատոր]]ի միջև [[մ.թ.ա. 94]] թ-ին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է [[մ.թ.ա. 92]] կամ [[մ.թ.ա. 91]]-ին, այն բանից հետո, երբ [[մ.թ.ա. 92]]-ին [[Հռոմ]]ի և [[Պարթևաստան]]ի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ [[Եփրատ]]ը դառնա երկու տերությունների սահման։
 
Հայ-պոնտական դաշինքը, որի պայմաններից միայն մեկն է հաղորդում հռոմեական պատմագիր Հուստինոսը (համատեղ ուժերով նվաճած երկրների տարածքն անցնելու էր Միհրդատ VI-ին, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ [[Տիգրան Բ]]-ին), ըստ երևույթին պարունակել է փոխապահովության, միմյանց վրա չհարձակվելու պայման, գործողությունների ազատություն է տվել Տիգրան Բ-ին՝ հարավում, հյուսիսում և արևելքում, Միհրդատ VI-ին՝ արևմուտքում և հյուսիսում։ Դաշինքն ամրապնդվել է քաղաքական (դինաստիական) ամուսնությամբ․ ըստ հունա-հռոմեական հեղինակների՝ Տիգրան Բ ամուսնացել է Միհրդատ VI-ի դուստր Կլեոպատրայի հետ ([[Մովսես Խորենացի]]ն Միհրդատ VI Պոնտացուն համարում է Տիգրանի քրոջ ամուսինը)։ Հայ-պոնտական դաշինքի կնքումից հետո [[Միհրդատ VI Պոնտացի]]ն պատերազմել է Հռոմի դեմ՝ նրան [[Փոքր Ասիա]]յից, [[Հունաստան]]ից և [[Մակեդոնիա]]յից վտարելու նպատակով, իսկ Տիգրան Բ վերամիավորել է հայկական բոլոր հողերը (բացի [[Փոքր Հայք]]ից), պարտության մատնել պարթևներին, գրավել [[Ատրպատական]]ը, [[Ասորիք]]ը, [[Պաղեստին]]ը և, ստեղծել հսկայածավալ տերություն։ [[Մ.թ.ա. 66]]-ին, Միհրդատ VI Պոնտացուն կասկածելով իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, Տիգրան Բ խզել է հայ-պոնտական դաշինք։