«Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցացման մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Համաձայնագիր Եվրոպական միության հետ ասոցացման մասին''' — համաձայնագիր [[Եվրոպական միություն|Եվրոպական միության]] և Եվրոպական միության անդամ չհանդիսացող պետության միջև, որըով ձևավորվում են շրջանակներ կողմերի միջև համագործակցության համար։ Համագործակցության ոլորտները սովորաբար շոշափում են քաղաքական, առևտրային, սոցիալական, մշակութային կապերի զարգացումը և անվտանգության ամրապնդումը։ Նման համաձայնագրի համար անհրաժեշտ իրավական հիմքը ստեղծվել է [[Հռոմի պայմանագիր|Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի]] 217-րդ հոդվածով։
 
Ասոցացման մասին համաձայնագրի հնարավորությունը ընդգրկված էր [[Հռոմի պայմանագիր|Հռոմի պայմանագրում]] և [[Եվրոպական տնտեսական համայնք]]ում որպես [[Մեծ Բրիտանիա]]յի հետ Համայնքի հետագա համագործակցության ապահովման միջոց։ [[Եվրոպական տնտեսական համայնք]]ի հետ ասոցացման համաձայնագիր կնքած առաջին պետություններն էին [[Հունաստան]]ը և [[Թուրքիա]]ն 1960թ.։
 
Եվրոպական միությունը սովորաբար կնքում է ասոցացման մասին համաձայնագրեր՝ քաղաքական, տնտեսական, առևտրային կամ դատական բարեփոխումների իրականացման պարտավորություն ստանձնելու դիմաց: Դրանց դիմաց ասոցացված պետությունը կարող է ստանալ Եվրոպական միության որոշ կամ բոլոր շուկաներ, գյուղատնտեսական մթերքների շուկա առանց մաքսատուրքերի մուտք գործելու հնարավորություն և այլն, ինչպես նաև ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն։ Ասոցացման մասին համաձայնագիրը կարող է ներառել Եվրոպական միության և երրորդ երկրի միջև [[Ազատ առևտրի գոտի|ազատ առևտրի մասին համաձայնագիր]]ը։
 
Ասոցացման մասին համաձայնագիրը ենթակա է վավերացման Եվրոպական միության անդամ բոլոր պետությունների կողմից։
 
Նորագույն պատմության մեջ նման համաձայնագրեր ստորագրվել են Եվրոպական միության երկու քաղաքականությունների շրջանակներում։ Դրանք են [[Կայունացման և ասոցացման գործընթաց]]ը և [[Եվրոպական հարևանության քաղաքականություն]]ը։ [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] պետությունները մասնակցում են դրանցից առաջինին։ Երկրորդը տարածվում է Եվրոպական միության հարևան միջերկրածովյան պետությունների և [[Արևելյան Եվրոպա]]յի (այդ թվում՝ [[Անդրկովկաս]]ի) պետությունների վրա, բացառությամբ [[Ռուսաստան]]ի, որը պնդում է Ռուսաստանի և Եվրոպական միության համագործակցության ստեղծման վրա։ Սովորաբար ասոցացման մասին համաձայնագիր ստորագրած պետությունների հետ համագործակցությունը պակաս խորն է, քան Եվրոպական միության լիիրավ անդամների հետ։
 
== Եվրոպական հարևանության քաղաքականություն ==
[[Եվրոպական հարևանության քաղաքականություն]]ը ներառում է համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են [[Ադրբեջան]]ը, [[Ալժիր]]ը, [[Բելառուս]]ը, [[Եգիպտոս]]ը, [[Թունիս]]ը, [[Իսրայել]]ը, [[Լիբանան]]ը, [[Լիբիա]]ն, [[Հայաստան]]ը, [[Հորդանան]]ը, [[Մարոկկո]]ն, [[Մոլդովա]]ն, [[Պաղեստինի Ինքնավարություն]]ը, [[Ռուսաստան]]ը (4 ընդհանուր տարածքների մասին պայմանագրի միջոցով), [[Սիրիա]]ն, [[Վրաստան]]ը և [[Ուկրաինա]]ն։
 
=== Համաձայնագրեր Եվրոպական միության հետ ազատ առևտրի մասին ===