«Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
'''Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն''' ({{lang-ru|Товарищество передвижных художественных выставок}}, պերեդվիժնիկներ, {{lang-ru|''передвижники''}}), ռուս նկարիչների միություն, որ գոյություն է ունեցել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Գեղագիտական պլանում ընկերության անդամները նպատակաուղղված կերպով հակադրվում էին պաշտոնական [[ակադեմիզմ]]ին: Ընկերությունը հիմնադրվել է [[1870 թվական]]ին [[Սանկտ Պետերբուրգ]]ում [[Իվան Կրամսկոյ]]ի, [[Գրիգորի Մյասոեդով]]ի, [[Նիկոլայ Գե]]ի ու [[Վասիլի Պերով]]ի նախաձեռնությամբ՝ ի հակադրություն [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի]]<ref name="ՀՍՀ">[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/271 Հայկական սովետական հանրագիտարան], հատոր 9, Երևան, 1983, էջ 271:</ref>: Պերեդվիժնիկների արվեստը ներշնչված էր նարոդնիկական շարժման գաղափարներով<ref>{{Книга|автор = Троицкий Н. А.|заглавие = Россия в XIX веке: Курс лекций.|ответственный = |издание = |место = Москва|издательство = Высшая школа|год = 1997|страницы = |страниц = 431|isbn = }}</ref>: Ընկերությունը զարգացրել է Սանկտպետերբուրգյան նկարիչների արտելի (ստեղծվել է 1863 թվականին) լավագույն ավանդույթները, որի ղեկավար Իվան Կրամսկոյն էլ դարձել է նոր միավորման գաղափարական առաջնորդը։ Պերեդվիժնիկները եղել են [[Վիսարիոն Բելինսկի|Վիսարիոն Բելինսկու]] և [[Նիկոլայ Չեռնիշևսկի|Նիկոլայ Չեռնիշևսկու]] հասարակական ու գեղագիտական հայացքների ազդեցության ներքո<ref name="ՀՍՀ" />։ Ազատվելով իրենց գործերն ստեղծելու, ցուցադրելու, իրացնելու՝ Գեղարվեստի ակադեմիայի սահմանափակումներից ու խնամակալությունից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ներքին կյանքը կազմակերպել են կոոպերատիվ սկզբունքներով, ծավալել լուսավորական գործունեություն։ 1871 թվականից ընկերությունը բացել է 48 ցուցահանդես [[Սանկտ Պետերբուրգ]]ում և [[Մոսկվա]]յում, որից հետո դրանք ցուցադրել [[Կիև]]ում, [[Խարկով]]ում, [[Կազան]]ում, [[Օրյոլ]]ում, [[Ռիգա]]յում և այլ քաղաքներում։ Վճռականորեն խզելով կապերը ակադեմիզմի իդեալիստական գեղագիտությունից ու կանոններից՝ պերեդվիժնիկների արվեստը հիմքում ունեցել է [[քննադատական ռեալիզմ]]ի մեթոդը։ Պերեդվիժնիկները դիմել են կյանքի, ժողովրդի պատմության, հայրենի երկրի ու բնության ճշմարտացի, դեմոկրատական դիրքորոշմամբ պատկերման։ Կրքոտ կերպով մերկացնելով ինքնակալական-ճորտատիրական կարգերը, կապիտալիզմի խոցերը՝ նրանք ջերմ սիրով են ցույց տվել ժողովրդի ուժն ու գեղեցկությունը, ազատության համար նրա մղած պայքարի վեհությունը։ Պերեդվիժնիկների ստեղծագործության մեջ առաջատար է եղել կենցաղային ժանրը, որի միջոցով ընդհանրացման չտեսնված խորությամբ և ուժով է պատկերվել ժողովրդի ժամանակակից կյանքը<ref name="ՀՍՀ" />։ Կարևոր տեղ են գրավել նաև սոցիալական և հոգեբանական բնութագրերով կատարված դիմանկարը, ժողովրդի գործունեությանը նվիրված պատմանկարչությունը, հայրենի բնության պարզ մոտիվների գեղեցկությունն ու նշանակալիությունը բացահայտող բնանկարը, ավետարանական սյուժեներով պատկերներում մարմնավորվել են բարոյափիլիսոփայական հրատապ խնդիրներ<ref name="ՀՍՀ" />։ Նրա կազմում տարբեր ժամանակներում (բացի նախաձեռնողներից) եղել են [[Իլյա Ռեպին]]ը, [[Վասիլի Սուրիկով]]ը, [[Վլադիմիր Մակովսկի]]ն, [[Իլարիոն Պրյանիշնիկով]]ը, [[Ալեքսեյ Սավրասով]]ը, [[Իվան Շիշկին]]ը, [[Վասիլի Մաքսիմով]]ը, [[Կոնստանտին Սավիցկի]]ն, [[Ապոլինարի Վասնեցով|Ապոլինարի]] և [[Վիկտոր Վասնեցով]]ները, [[Արխիպ Կուինջի]]ն, [[Վասիլի Պոլենով]]ը, [[Նիկոլայ Յարոշենկո]]ն, [[Իսահակ Լևիտան]]ը, [[Վալենտին Սերով]]ը և ուրիշներ։ Պերեդվիժնիկների ցուցահանդեսներին մասնակցել են Մարկ Անտոկոլսկին, [[Վասիլի Վերեշչագին]]ը, Անդրեյ Ռյաբուշկինը և ուրիշներ, հայերից՝ [[Վարդգես Սուրենյանց]]ը (մի քանի ցուցահանդեսի), [[Եղիշե Թադևոսյան]]ը։
 
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը կազմալուծվել է [[1923 թվական]]ին։ Նրա անդամները հիմնականում անդամագրվել են [[Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիային։ասոցիացիա]]յին։
 
== Պատմություն==