«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (325) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Արևմտահայերեն|Հայկական Հարցը Եւ Հայերու Ցեղասպանութիւնը Պատմագրութեան Մէջ }}
[[Հայկական հարց]]ի և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] բազմապլան խնդիրների ուսումնասիրությամբ առաջացել է մեծաքանակ պատմական գրականություն՝ աշխատություններ, փաստաթղթերի ու վավերագրերի ժողովածուներ, հուշագրությունների և այլն հրապարակումներ։հրապարակումներ: Խնդիրը ուսումնասիրել և ուսումնասիրում են ոչ միայն հայ պատմաբանները, այլև օտարները՝ [[Ռուսաստան]]ի, [[ԱՄՆ]]-ի, եվրոպական ու մերձավորարլևելյան երկրների գիտնականները։գիտնականները: Իրադարձությունների իր տեսակետն է առաջ քաշում նաև թուրքական պատմագրությունը, որը ձգտում է ամեն կերպ արդարացնել [[Թուրքիա]]յի ղեկավար շրջանների հանցավոր գործողությունները, նրանց հակահայկական քաղաքականությունը։քաղաքականությունը: Ստեղծված գրականությունը տարբերվում է ոչ միայն ժամանակի առումով, այլև մեթոդաբանական մոտեցումներով, պատմական նյութի քննության հավաստիության և օբյեկտիվության աստիճանով, ինչը պայմանավորված է ինչպես հետագոտողների տարբեր մեթոդաբանական դպրոցների պատկանելությամբ, այնպես էլ այլ խնդիրներով (գիտական կամ քաղաքական իրադրությունից ելնելով), որոնք դրել են տարբեր երկրների հեղինակները։հեղինակները: Հետաքրքրությունը խնդրի նկատմամբ չի թուլանում, ընդհակառակը, շատ երկրներում ստեղծվող պատմական գրականությունը վկայում է, որ հայկական հարցը և հայերի ցեղասպանության խնդիրը մնում են միջազգային պատմագրության, հետևաբար և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։կենտրոնում:
 
== Հայկական պատմագրություն ==
Հայ ժողովրդի գոյապահպանության, ազգային համախմբման, իր երկրին տեր դառնալու, իր պետականությունը վերականգնելու համար հայ ժողովրդի արդարացի պայքարի հետևանք էր [[Հայկական հարց]]ը։ը: [[19-րդ դար]]ի 70-ական թվականներից հայ հասարակական մտքի և պատմագիտության շատ ակնառու ներկայացուցիչների հետաքրքրել են հայկական հարցի արծարծումները և հայ ժողովըրդի ազգային-ազատագրական շարժումների հետ կապված ամենաբազմազան խրնդիրները, արևմտահայության նկատմամբ [[Թուրքիա]]յում կիրառված ջարդերի քաղաքականությունը։քաղաքականությունը: Ստեղծվել են ծավալուն գրականություն, հարուստ փաստական տվյալների հիման վրա գրված մեծ թվով մենագրություններ, որոնցում իրադարձությունները մեկնաբանել են տնտեսական, քաղաքական, դիվանագիտական և այլ տեսանկյուններից, բացահայտվել Հայկական հարցի և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] սկզբնավորման ու նրա հետագա գործընթացի հայտնի ու գաղտնի նենգ դիտավորությունները, որոնք սկիզբ են առնում օսմանյան աոաջին սուլթանների «խաղաղ» ֆերմաններում, համիդյան բռնապետության «զուլումի» քաղաքականության որոգայթներում, կոտորածներում և, վերջապես, արդեն զանգվածային ցեղասպանության ծրագիր դառնում երիտթուրքերի գործողություններում։գործողություններում:
 
=== Րաֆֆի ===
[[Պատկեր:Raffi.jpg|մինի|Րաֆֆի]]
Հայ ազգային-ազատագրական շարժման և [[հայկական հարց]]ի առաջ բերած խնդիրների պատասխաններն ու լուծումն է որոնել իր ամբողջ ստեղծագործական կյանքում պատմավիպասան և հրապարակախոս [[Րաֆֆի]]ն (Մելիք-Հակոբյան Հակոբ, [[1835]]-[[1888]])։: Իր բազում հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրությունում, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և անհեռանկար դիտելով հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին աոաջադրել է ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայերի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։: Այդ ծրագրի գեղարվեստական արտահայտությունն են «[[Խենթը]]» (1881) և «[[Կայծեր]]» վեպերը։վեպերը: Րաֆֆին մերկացնում է թուրքական քաղաքականության խարդավանքները, հետևողականորեն բացահայտում այն մտայնության պատրանքայնությունը, թե հնարավոր է փրկությունը ապագա «քաղաքակրթված» [[Թուրքիա]]յում։յում: «Այդ ցնորք է, թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա... Մենք ունենք պատմություն, 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը։թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված։գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատավարության դատակնիքը»։: [[1878]] թվականին [[Բեռլինի կոնգրես]]ում եվրոպական տերությունները կարողացան դիմակայել ռուս-թուրքական պատերազմում հաղթած [[Ռուսաստան]]ի հզորացմանը՝ դրանով իսկ մերժելով արևմտահայերի պահանջատիրությունը։պահանջատիրությունը: Նման պարագայում Րաֆֆին առաջարկում է քարոզիչներ ուղարկել [[Արևմտյան Հայաստան]], որոնք հայ ժողովրդին կուսուցանեին ազգային մաքառման գիտությունը, կցանեին գաղափարական այն կայծերը, որոնցից կբռնկվեին արևմտահայության ազատագրության համար համազգային պայքարի կրակները։կրակները: Այն ժամանակ, երբ հայ քաղաքական շրջանները Բեռլինի կոնգրեսից առաջ և նրանից հետո հաճախ անհետևողականություն էին հանդես բերում, տարուբերվում հարափոփոխ իրավիճակներում, Րաֆֆին շարունակում էր հավատ չընծայել եվրոպական դիվանագիտությանը և, ապավինելով Ռուսաստանի ազատագրական առաքելությանը, միաժամանակ առաջ էր քաշում [[Հայաստան]]ի ազատագրությունը սրով ու զենքի ուժով ձեռք բերելու համարձակ ծրագիրը։ծրագիրը: [[1879]] թվականին Րաֆֆին գրել է, որ արևմտահայերը «նախապատրաստված չէին ժամանակից մեծ օգուտ քաղելու և այս պատճառով չհասան իրենց նպատակին, թեև ոմանք Բեռլինի վճռի 61-րդ հոդվածի մեջ ոսկու հանք են տեսնում։տեսնում: Այդ հանքը մեզ շատ չի շլացնում։շլացնում: ...Մենք մի հանք ենք ճանաչում, որից կարելի է ստանալ ցանկացած ոսկին, եթե այդ հանքն անդադար և անընդհատ կերպով կբովագործվեր, դա կոչվում է նախապատրաստվածություն։նախապատրաստվածություն: Եվ Տաճկաստահայոց խնդիրը պետք է կայանար այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին անգամ կզարկե ազատության ժամը»։: Այս գաղափարախոսության վրա խարսխվեց [[1880]]-[[1890]]-ական թվականների հայ ազգ-ազատագրական պայքարը, ժամանակաշրջան, երբ տակավին հայկական հարցի լուծման, թուրքական բարբարոս տիրապետությունը թոթափելու հիմքում համառորեն դրվում էր [[Ռուսաստան]]ի գործոնը, ռուս պետականության օգնությամբ փրկվելու հնարավորությունը։հնարավորությունը: Սակայն 1880-ական թվականներին, հատկապես [[1883]]-[[1884]] թվականներին, երբ ակներև եղավ ցարիզմի բացասական դիրքորոշումը հայկական հարցի լուծման հանդեպ, և բացահայտ դարձավ նրա հալածական քաղաքականությունը հայ ժողովրդի դպրոցական-եկեղեցական ինքնավարության նկատմամբ ([[1885]] թվականին փակվեցին կովկասահայ դպրոցները), Րաֆֆին փոխեց իր վերաբերմունքը պաշտոնական Ռուսաստանի նկատմամբ։նկատմամբ: Նա դժգոհ էր, որ Ռուսաստանը հետևողական չէր [[հայկական հարց]]ի լուծման գործում, ավելին՝ հայերի մոտ մեկդարյա արտակարգ զոհողությունները ռուսական զենքի հաջողության համար ցարական սատրապների կողմից չարժանացան որևէ փոխհատուցման։փոխհատուցման:
 
=== Գրիգոր Արծրունի ===
[[Պատկեր:Grigor Artsruni.JPG|մինի|Գրիգոր Արծրունու լուսանկարը]]
Իր այս տեսակետով Րաֆֆին ջանում էր ներազդել [[Գրիգոր Արծրունի|Գրիգոր Արծրունու]] վրա, որը հարմարվում էր ցարական կառավարության քաղաքականությանը։քաղաքականությանը: Արծրունին իրավացի էր, որ չէր հավատում եվրոպական տերությունների արևելյան քաղաքականության անկեղծությանը, սակայն մոլորվում էր, երբ մեկ ուրիշ նվաճողի՝ ցարական [[Ռուսաստան]]ի օգնությամբ էր հնարավոր համարում [[Թուրքիա]]յի լծից հայ ժողովրդի արևմտահայ հատվածի ազատագրումը։ազատագրումը: Նա գտնում էր, որ լավ կլինի, եթե [[Արևմտյան Հայաստան]]ը միանա Ռուսաստանին, բայց եթե իրավիճակը այլ ընթացք ստանա, և արևմտահայերի ցանկությունը չիրականանա, ապա «որքան և աննպաստ, անընդունակ լիներ Հայաստանը ինքնուրույն կյանքին, ինքնավարությունը, այնուամենայնիվ լավ է, թող ինքնավարություն ստանա, քան թե նորից վերադարձած լինի թուրքաց բարբարոս, ճնշող, ոչնչացնող տիրապետությանը»։: Արծրունին այս անգամ էլ հայերի միակ հույսը Ռուսաստանն էր համարում, քանզի Ռուսաստանի համար «ավելի լավ է որպես հարևան ունենալ մի փոքրիկ անկախ [[Հայաստան]], քան թե [[Անգլիա]]յի պես նենգավոր, եսական, հարստահարող և միշտ թշնամի հարևան»։: Պատմությունը, ինչպես հայտնի է, հակառակ ընթացավ Արծրունու կանխատեսումներին և ակնկալություններին։ակնկալություններին: Թուրքիան պատերազմից հետո մնաց կանգուն, և ցարիզմը բոլորովին բարյացակամ չգտնվեց հայերի նկատմամբ։նկատմամբ: Ոչ մի լավ գալիք չգուշակելով «հիվանդ մարդու» համար, առավել ևս նրա գարշապարի տակ հեծող արևմտահայության համար՝ Արծրունին գտնում էր, որ վերջինս Ռուսաստանի հետ կապվելով ոչ միայն հնարավորություն ձեռք կբերի արևելահայության նման հաղորդակից լինելու համաշխարհային քաղաքակրթությանը, այլև կդառնա այդ քաղաքակրթության տարածողը [[Փոքր Ասիա]]յում։յում:
 
=== Մատթեոս Մամուրյան ===
Հայ ազատագրական շարժման գալիքի և [[հայկական հարց]]ի լուծման այլ ուղի էր տեսնում [[Մատթեոս Մամուրյան]]ը ([[1830]]-[[1901]])։: Նա մերժում էր կովկասահայ ազատամիտների ռուսական կողմնորոշումը և պաշտպանում ցարիզմի կովկասյան քաղաքականության՝ ազգպահպանողականների քննադատական գիծը։գիծը: Եթե անգլիական քաղաքականության մեջ Մամուրյանը նշմարում էր աշխարհակալության, հափշտակության և անիրավության վրա հիմնված իրավունքի հետքերը, ապա ռուսական գաղութակալությունը պատկերավոր ներկայացնելու համար համեմատում էր ցարական կնուտը պարսկական խարազանի և թուրքական թակի հետ ու գրում, դրանցից առաջինը՝ «կսպանե, երկրորդը կանդամալուծե, երրորդը կգրգռե»։:
[[19-րդ դար]]ի 80-ական թվականների կեսից արևմտահայության ազատագրության գաղափարախոսությունն ու գործը թևակոխեցին իրենց զարգացման նոր փուլը։փուլը: Հայ հասարակական-քաղաքական ուժերը անդրանիկ քայլերն էին անում՝ կազմակերպվելու ժամանակի պահանջներին համապատասխան։համապատասխան: Ամենուրեք՝ հայրենիքում և հայրենիքից դուրս, [[Ռուսաստան]]ում և [[Եվրոպա]]յի երկրներում ստեղծվում էին խմբեր, կազմակերպություններ, որոնց նպատակն էր նախ և առաջ ունենալ անկախ հայրենիք, թոթափել օտարերկրյա լուծը։լուծը: Մ. Խրիմյանը, Ն. Վարժապետյանը, [[Րաֆֆի]]ն, [[Գրիգոր Արծրունի|Գ. Արծրունին]], Ա. Արփիարյանը, Մ. Փորթուգալյանը, [[Ռաֆայել Պատկանյան|Ռ. Պատկանյան]]ը և մյուսները գործնական պայքարի գաղափարական հիմքերը դրեցին։դրեցին: Ազատագրական պայքարի այս շեփորահարները ոչ միայն ազատության համար մաքառելու գաղափարը դարբնեցին հայ ժողովրդի սրտի և հոգու մեջ, այլև գործնականում դաստիարակեցին թուրքական հանրաբանտի վրա գրոհող մարտիկների մի խիզախ սերունդ։սերունդ: Ըստ [[Լեո]]յի, հայրենասիրական բուռն վերելքը բացահայտորեն սկսվեց ռուս-թուրքական պատերազմի պահին ու շարունակվեց 6-7 տարի, և այս շրջանն էր, որ «կռեց, կոփեց մի գործունյա, անձնազոհ հայրենասիրություն»։: Հասարակության տրամադրությունն այնպիսին էր, որ [[Արևմտյան Հայաստան]]ի «ազատությունը բովանդակ հայ ազգի ազատություն էր համարվում»։:
 
=== Լեո ===
[[Պատկեր:Leoa.jpg|մինի|250px|Լեո]]
Հայ պատմագրության մեջ առավել քան հանգամանորեն [[Լեո]]ն է զբաղվել արևմտահայության ծանր կացության պատճառների, եվրոպական դիվանագիտության խարդավանքների առարկա հայկական հարցի ուսումնասիրմանը։ուսումնասիրմանը: Արևելյան ճգնաժամին և [[հայկական հարց]]ին նվիրված իր աշխատություններում նա կարողացել է լուսաբանել միջազգային իրադրության, [[Թուրքիա]]յի ներքին ու արտաքին իրավիճակի հանգուցային խնդիրները, այն հիմնական դեպքերի ընթացքն ու դեմքերի գործողությունը, որոնք առավել են առնչվել արևմտահայերի քաղաքական ճակատագրի, հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական գործողությունների հետ։հետ: [[1878]]-[[1914]] թվականների ժամանակաշրջանն ընդգրկող «Հայոց հարցի վավերագրերը» (1915) ժողովածուում պարզորոշ երևում են, թե ինչպես մեծ տերությունները հետամուտ էին բոլոր միջոցներով կանխելու [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակների հաղթանակին համապատասխան [[Ռուսաստան]]ի քաղաքական և դիվանագիտական վերընթացը։վերընթացը: Մեծ տերություններն ամեն կերպ խոչընդոտեցին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արևմտահայության քաղաքական կացության բարելավմանը։բարելավմանը: Մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ներքին գործերին միջամտելու համար։համար: Կուռ փաստերով Լեոն բացահայտում է այն խարդախությունները, որոնցով նույն այդ տերությունները [[1915]] թվականին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին արևմտահայությանը թուրք բարբարոսներից, այլև իրենք ուղղակի և անուղղակի մասնակիցը դարձան [[20-րդ դար]]ի առաջին ցեղասպանության իրականացմանը։իրականացմանը: «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը (հ. 1-2, 1934-1935), «Խոջայական կապիտալ» (1934) և այլ աշխատություններում Լեոն բացասական վերաբերմունք է ցուցաբերել հայ ազատագրական շարժումների և դրանց գործիչների նկատմամբ։նկատմամբ: Նրա կարծիքով, հայ ազատագրական շարժման անցանկալի հետևանքների պատճառը Ռուսաստանի անազնիվ, «խարդախ» քաղաքականությունն էր, քանի որ ցարիզմը չկատարեց հայերին տված իր բազում խոստումները։խոստումները: Մեղադրելով ցարիզմի երկդիմի քաղաքականությունը՝ Լեոն չի բացատրում իր մեղադրանքների հիմքերն ու պատճառները։պատճառները: Քննադատելով հանդերձ ռուսական ինքնակալության նվաճող քաղաքականությունը՝ Լեոն գտնում էր, որ նվաճվելով և ցարական ծանր վարչակարգին ենթարկվելով [[Մերձավոր Արևելք]]ի երկրները, այնուամենայնիվ, ակամա ներգրավվում էին [[Ռուսաստան]]ի հասարակական զարգացման ոլորտը, հնարավորություն ստանում հաղորդակցվելու եվրոպական մշակույթին։մշակույթին:
 
=== Արշակ Չոպանյան ===
[[Պատկեր:Չոպանյան.jpg|մինի|Արշակ Չոպանյան]]
Հայ ազգային-ազատագրական պայքարին սթափ և հավասարակշռված գնահատական է տվել [[Արշակ Չոպանյան]]ը ([[1872]]-[[1954]]) իր աշխատություններում։աշխատություններում: Նա գտնում էր, որ ճիշտ չեն «հայ պոլիտիկոսները», որոնք «կը նախընտրեին թուրքը ռուսէն», որը [[Արևելյան Հայաստան]]ի փոքրիկ մի տարածքում արդեն հավաստել էր «ապահովություն պատվո, կենաց և ինչից», ու մերժում էր բոլոր նրանց, ովքեր կցանկանային ինչ-որ ինքնավարություն ունենալ «շնորհիվ Անգլո և մինչև իսկ հավանությամբ թուրքին»։: Չոպանյանը հաստատ համոզված էր, որ հայերի ֆիզիկական ոչնչացումը [[Օսմանյան Թուրքիա]]յի կառավարողների անշեղ ծրագիրն է, որի գործադրությունը պարզապես կախված է ժամանակից, ռեգիոնալ և միջազգային նպաստավոր պայմաններից։պայմաններից: Միաժամանակ նա ճիշտ չէր համարում այն կարծիքը, թե իբր [[թուրքեր]]ի կողմից այդ ծրագրի արագացմանը նպաստեց որոշ հայ տարրերի (կամավորներ, կուսակցություններ) արկածախնդրական գործելակերպը։գործելակերպը: [[19-րդ դար]]ի 90-ական թվականներին Չոպանյանը արևմտահայ իրականության մեջ առաջիններից էր, ով ամուր կանգնեց ռուսական կողմնորոշման դիրքերի վրա։վրա: «Ռուսիա և հայերը», «Հայաստանը թուրք լուծին տակ» և այլն ուսումնասիրություններում նա հայ ժողովրդի ազգային ազատագրության վճռորոշ դերը վերապահում էր [[Ռուսաստան]]ին, որին դիտում էր որպես դրական և բնական դաշնակցի, և որի արտաքին քաղաքական շահերը հաճախ համընկել են հայերի ակնկալություններին։ակնկալություններին: Նա դատապարտում էր անտարբեր դիտորդի ղերում հանդես եկող եվրոպական դիվանագիտությունը։դիվանագիտությունը: [[Առաջին աշխարհամարտ]]ի նախօրեին Չոպանյանը հորդորում էր հայերին չեզոքության, իսկ եթե պատերազմի ընթացքում Ռուսաստանում կատարվեր բարեշրջություն և ցարականին փոխարինելու գար «ազատական Ռուսաստանը», այնժամ հայերը պետք է օգնեին նոր Ռուսաստանին, քանզի ղրանով նպաստած կլինեին բռնության նահանջին, իսկ բռնության շղթաները թոթափած Ռուսաստանում «որքան ալ մեզի համար հատուկ տուն մը շինելու հույսը գոյություն չունենա, գեթ մեծ, առողջ և հզոր տան մը մեջ ապահով ու հանգիստ սենյակ մը ունեցած կըլլանք մեր գոյությունը պատսպարելու և զարգացնելու համար»։:
 
=== Եղիշե Քահանա Գեղամյան ===
[[Եղիշե Գեղամյան|Եղիշե Քահանա Գեղամյան]]ը ([[1840]]-[[1920]]) իր մի շարք աշխատություններում («Պատմական քաղվածքներ», 1909, «Պատմության դասերը», 1915, «Հայ ազատագրական շարժումները ԺԹ դարում», 1915 և այլն) հակակրանքով է խոսել «համազգային ոգու զորության վրա» երկաթին գերապատվություն տվող [[Րաֆֆի|Րաֆֆու]] և Մ. Խրիմյանի «ինքնահնար գյուտի» մասին, որովհետև նրանք «հասուն գիտակցության զորությունն արհամարհելով՝ միայն երկաթի մեջ որոնեցին հայ ժողովրդի ազատագրությունը, որը մեծ մոլորություն էր՝ իր մեծ ու չարաչար հետևանքներով»։: Ըստ Գեղամյանի՝ իսլամական աշխարհում հայերի անդորրը խանգարել են հատկապես նրանց ռուսական կողմնորոշումը և [[Ռուսաստան]]ի արևելյան քաղաքականությունը։քաղաքականությունը:
 
=== Սեդրակ Ավագյան ===
Հայերի ռուսական կողմնորոշումը և նրա հետևանքները նույն դիրքերից է քննել [[Սեդրակ Ավագյան]]ը։ը: [[1915]] թվականին լույս տեսած «Ազատ Հայաստան Ռուսաստանի հովանավորության տակ» աշխատության մեջ, հանդուրժող չափավորությամբ քննադատելով ցարիզմի ազգային, կրոնական քաղաքականությունը, նա այդ քննադատության անվան տակ սևացրել է հայ ազատագրական շարժումները։շարժումները: Ռուս-թուրքական զինաբախումների ժամանակ հայերը «կուրորեն օգնել և աջակցել են» ռուսներին։ռուսներին: «Ահա թե ինչու, գրել է նա Մեծ եղեռնի նախօրեին, տասնյակ տարիներ տաճիկը մեզ հալածում, կոտորում ու բնաջինջ է ուզում անել մեր հարազատ երկրում»։: Այս տեսակետը, սակայն, լայն տարածում չի գտել հայ մտավորականության շրջաններում։շրջաններում:
 
=== Մաղաքիա Օրմանյան ===
[[Պատկեր:Մաղաքիա Օրմանյան.jpg|մինի|200px|Մաղաքիա Օրմանյան]]
[[1896]]-[[1908]] թվականների դժնդակ տարիներին, երբ եվրոպական տերությունների գործուն հովանավորությամբ [[Թուրքիա]]յում խաթարված էր հայերի ոչ միայն խաղաղությունը, այլև ֆիզիկական գոյությունը, հայ պահպանողականության ինքնատիպ և խոհուն ներկայացուցիչ [[Մաղաքիա Օրմանյան]]ը ([[1841]]-[[1918]]), քննադատելով ցարական իշխանությունների ուխտադրժությունը, ռուսական տիրապետությունը հայերի նկատմամբ ըստ էության համարում էր ընդունելի։ընդունելի:
Նա իրատեսորեն էր գնահատում պատմաքաղաքական իրադարձությունները։իրադարձությունները: Քիչ չեն դեպքերը, գրում էր նա, երբ ռուսական տիրապետության ներքո սաստկացել են հայության նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, փակվել մշակութային հաստատություններն ու դպրոցները, բռնագրավվել եկեղեցական գույքը։գույքը: Այնուամենայնիվ «Ազգապատումի» հեղինակը նախընտրում էր ռուսական տիրապետությունը, որովհետև այն համատարած մեռելություն չէր սփռում և երբեք «երեք հարյուր հագարներու խողխողում», «մոլեռանդ խուժանի մը ձեռքով խաղաղ ապրող տարրին վրա հարձակում և ջարդ», «երեսուն հազար անմեղ կյանքերու անողորմ կոտորած» չէր ստեղծում։ստեղծում:
 
=== Այլ պատմագիրներ ===
[[Հայկական հարց]]ի արծարծման և արևմտահայերի ծանր կացության, [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] վերաբերյալ «Զեյթունյան հերոսապատում» (1899), «Գ. Ա. Տանշիևը և Հայկական հարցը» (1901), «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) աշխատություններում [[Ալեքսեյ Տիվելեգով]]ը ([[1875]]-[[1952]]) մերկացրել է սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի և երիտթուրքերի մոլեռանդ ազգայնամոլությունը, եվրոպական մեծ տերությունների նենգ քաղաքական էությունը։էությունը:
 
[[Պատկեր:Հայաստանը-ըստ-Սևրի-պայմանագրի.jpg|300px|right|Հայաստանը ըստ Սևրի պայմանագրի]]
Արևմտահայերի սոցիալ-տնտեսական ծանր գոյատևման, հասարակական շարժումների և հայկական հարցի մասին արժեքավոր փաստական նյութ և օբյեկտիվ գնահատականներ է պարունակում [[Առաքել Սարուխան]]ի ([[1863]]-[[1949]]) «Հայկական խնդիրը և Ազգային սահմանադրությունը [[Թուրքիա]]յում ([[1860]]-[[1910]])» աշխատությունը (1912)։: Հայկական հարցին հոդվածներ է նվիրել [[Նիկողայոս Ադոնց]]ը ([[1871]]-[[1942]])։: Նա խստորեն քննադատել է [[1918]] թվականի Բրեստի հաշտությունը՝ գտնելով, որ հենց այդ ժամանակ է [[Խորհրդային Ռուսաստան]]ը հրաժարվել [[Արևմտյան Հայաստան]]ից։ից: «Հայկական հարցը Սևրում» հոդվածում պատմաբանը ցույց է տվել եվրոպական տերությունների քաղաքականության անհետևողականությունը հայկական հարցում՝ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո էլ։էլ: Հաղթող տերությունները չկարողացան պարտադրել Թուրքիային կատարել [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագիր]]ը (1920)։:
 
[[20-րդ դար]]ի առաջին երկու տասնամյակին հայ հասարակական մտքի բոլոր ակնառու ներկայացուցիչները հանգել են այն ճշմարիտ գաղափարին, որ անցյալը պետք է նպաստի հասկանալու ժողովրդի ներկան, նրա կարիքներն ու խնդիրները, և՝ ընդհակառակը, հանուն ներկայի ճիշտ գործելակերպի մշակման հարկավոր է անաչառ գնահատել պատմական անցուդարձերը, դեպքերն ու երևույթները։երևույթները: Այս ելակետից են գնահատել հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը իրենց աշխատություններում Հ. Առաքելյանը «Թիֆլիսից-Դիլման։Դիլման: Տանջված Հայաստան, ուղևորություն թուրքաց Հայաստանում» (1915), Հ. Աճառյանը «Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915 թ.)» (1915), Մ. Սեմերճյանը (Զեյթունցի) «Զեյթունի անցյալեն ու ներկայեն» (հ. 1-2, 1902), Ա. Անտոնյանը «Այն սև օրերուն...» (1915), Ատոմը «Բարենորոգումներու հարցը» (1914), Վ. Ավանեսյանը «Հայ փախստականներին» (1919), Ատրպետը «Ճիվաղը, Քյոռ Հյուսեին փաշա քյուրդը անսահման իշխան. Թրքահայերի ներկա վիճակը» (1911), Բաբկեն Վարդապետը «Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան» (1914), «Բարենորոգումները Հայաստանում. 1912 թ. նոյեմբերի 12-ից մինչև 10 մայիսի 1914 թ. ժողովածու դիպլոմատիքական դոկումենտների» (1915), Սմբատ Բյուրատը «Արևելյան խնդիր և հայկական հարց, պատմական ուսումնասիրություն» (1919), «Արյունի ձորր» (1919), «Արյունի ճամբուն վրա» (1911), Գ. Գապպենջյանը «Դրվագներ Եդեսիո արյունոտ ջարդերին» (1909), Հ. Թերզյանը «Կիլիկիո աղետը. Ականատեսի նկարագրություններ, վավերաթղթեր, պաշտոնական տեղեկագրեր, թղթակցություններ, վիճակագրություններ, ամենեն կարևոր պատկերներով» (1912), Ե. Թոփչյանը «Երիտասարդ Թուրքիան և հայերը» (հ. 1, 1909), «Հարստահարությունները Տաճկահայաստանում. դիվան հայոց պատմության» (գիրք ԺԳ, 1915), «Հիշատակագիր Վանա ինքնապաշտպանության դեպքերուն (1915 թ. ապրիլ-մայիս)» (1919), Ա. Հովհաննիսյանը «Գորդյան հանգույցը (թրքահայոց հարցի վերջին շրջանը)» (1907), Վահան Միրագենցը «Հայկական ջարդերու փաստաթղթերը» (հ. 1, 1920), Թ. Մկրտչյանը «Ոճրապատում», (պր. 1, 1917), «Տիգրանակերտի նահանգին ջարդերը և քյուրտերու գազանությունները (ականատեսի պատմությունը)» (1919), Մուշեղ արքեպիսկոպոսը «Հայկական մղձավանջը. քննական վերլուծումներ» (1916), Լ. Շաթրյանը «Հայկական ջարդերը և թուրք վարիչները», (1919), Ս. Պարթևյանը «Կիլիկյան արհավիրքը» (1910), «Տեղեկագիրք Ա. Թուրքահայ աղետը, պատմական փաստաթղթեր» (1919), Եղիշե Տեր-Պետրոսյանը «Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը» (1920) և այլն։այլն: Հավաքելով փաստական ու վավերական նշանակալի նյութ՝ հայ պատմագրությունը փորձեց իմաստավորել ու ընդհանրացնել այն, առաջ քաշեց տարբեր հայեցակետեր ու մոտեցումներ, որոնք արտահայտում էին [[19-րդ դար]]ի 2-րդ կեսի և [[20-րդ դար]]ի սկզբի հայ հասարակական-քաղաքական մտքի որոշակի հոսանքների շահերը։շահերը: Շատ աշխատություններ հիմք դրեցին հիմնահարցի գիտական ուսումնասիրման և ունեն մշտամնա արժեք։արժեք:
 
== Խորհրդային պատմագրություն ==
[[Պատկեր:Raphael badkanian.jpg|մինի|աջից|Ռափայել Պատկանյան]]
Խորհրդային հայ պատմագրությունը իր ձևավորման շրջանում անցյալի ժառանգության յուրացման հարցում հանդես է բերել ոչ համապարփակ, խիստ խոցելի, ոչ գիտական ու կողմնակալ մոտեցում։մոտեցում: Կողմնորոշվելով նախ և առավելապես դեպի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ [[1920]]-[[1930]]-ական թվականներից իսպառ կամ գրեթե իսպառ արտաքսվեցին ազգային-ազատագրական պայքարի խնդիրները։խնդիրները: Ավելին, նշված շրջանում պատմական գիտությունը մերժեց հայ ժողովրդի մեծ հատվածի՝ արևմտահայության խնդիրների ուսումնասիրությունը, զբաղվեց հայ ժողովրդի միայն մի հատվածի՝ արևելահայության սոցիալ-հասարակական հարցերով՝ սերտորեն առնչված [[Ռուսաստան]]ի պատմական զարգացման օրինաչափությունների հետ։հետ: Եթե գիտական տեսակետների և մոտեցումների ձևավորման սկզբնական շրջանում նրա վրա կործանարար ազդեցություն ուներ սոցիոլոգիզմը, ապա հետագա տասնամյակներին պատմաբանի միտքը կաշկանդված էր [[Ստալին]]ի՝ անհատի պաշտամունքի պահանջներին համապատասխան աշխարհայացքի դաժան չափանիշներով։չափանիշներով: Նման պայմաններում հայ ժողովրդի ազգային-ագատագրական պայքարի (թեկուզև ուղղված լիներ օսմանյան ջարդարարների և նրանց հովանավոր մեծ տերությունների ու ցարական Ռուսաստանի քաղաքականության դեմ) պատմությանն անդրադառնալը ընկալվում և գնահատվում էր որպես «հայկական ազգայնամոլության» քարոզ։քարոզ: Գռեհիկ կեղծարարության և անարդար մերժման ենթարկվեցին [[Րաֆֆի|Րաֆֆու]] և [[Ռաֆայել Պատկանյան|Ռ. Պատկանյան]]ի ժառանգությունները։ժառանգությունները: Փորձեր արվեցին հանել նրանց հայ դեմոկրատ, մտքի զարգացման ընդհանուր գործընթացից և ժողովրդին ազգային-ազատագրական պայքարի կոչող նրանց հայրենասիրությունը նույնացնել հատկապես տիրապետող մեծաքանակ ազգերի բյուրոկրատ մտավորականությանը հատուկ ազգայնականության հետ։հետ:
 
=== Բագրատ Բորյան ===
Երկար ժամանակ, մինչև [[1950]]-ական թվականների կեսը, հայ պատմական գիտությունը զրկված էր ազգային-ազատագրական շարժումների, հայ ազգային քաղաքական կուսակցությունների, [[հայկական հարց]]ի և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] հետ առնչվող խնդիրներն ուսումնասիրելու հնարավորությունից։հնարավորությունից: Նման պայմաններում բազմիցս «հերքվեց», ապա և «մերժվեց» [[Բագրատ Բորյան]]ի ([[1882]]-[[1938]]) «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ՍՍՀՄ-ը» աշխատությունը, որտեղ հեղինակը փաստական հարուստ նյութի օգտագործմամբ հայկական հարցը դիտարկել է միջազգային քաղաքականության, դիվանագիտության և իրավունքի տեսանկյունից։տեսանկյունից: Բորյանը վերլուծել է մեծ տերությունների դիրքորոշումը հայկական հարցում, ցույց տվել, որ նրանք միշտ առաջնորդվել են նախ և առաջ իրենց շահադիտական խնդիրներով։խնդիրներով:
 
=== Մկրտիչ Ներսիսյան ===
Բորյանի աշխատությունից հետո (մեծ լռությունից հետո) [[1955]] թվականին լույս տեսավ [[Մկրտիչ Ներսիսյան]]ի (ծն․ [[1910]]) «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ [[1850]]-[[1870]]-ական թվականներին» մենագրությունը, որտեղ հեղինակը փաստական առատ նյութերի հիման վրա հանգամանորեն բացահայտել է արևմտահայության ծանր կացությունը, վեր հանել նրա հերոսական մաքառումն ու ազատագրական շարժման ընթացքը և այդ շարժման առնչությունները հարևան ժողովուրդների հակասուլթանական ընդվզումների հետ, մատնանշել հայ ազատագրական պայքարի սոցիալ-դասակարգային բովանդակությունը և շարժման առաջմղիչ ուժերի ծրագրային նպատակները, արևմտյան տերությունների հետադիմական, հակահայկական դիրքորոշումը և այլ հարցեր, ցույց տվել արևմտահայ ազատագրական շարժման բնականոն, համազգային բնույթը, շարժման գաղափարախոսության ազգային-դեմոկրատական էությունը։էությունը: Մ. Ներսիսյանը հոդվածներ է գրել նաև [[Զեյթուն]]ի [[1862]] թվականի ապստամբության, արևմտահայերի կոտորածների, հայ ժողողովրդի հերոս [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի մասին։մասին: Նրա առաջաբանով ու խմբագրությամբ [[1966]] թվականին լույս տեսավ «Հայերի ցեղասպանությունը [[Օսմանյան կայսրություն]]ում» ժողովածուն, ուր ամենայն համակողմանիությամբ ներկայացվում է սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի և [[երիտթուրքեր]]ի կազմակերպած զանգվածային կոտորածների՝ ցեղասպանության քաղաքականության ողջ էությունը։էությունը: Բազում նորահայտ արխիվային փաստաթղթեր և կարևոր այլ նյութեր պարունակող այս ժողովածուն մի անհերքելի պատմական տարեգրություն է [[թուրքեր]]ի աննախադեպ ոճրագործությունների և արևմտահայության մեծ ողբերգության մասին։մասին:
 
=== Աշոտ Հովհաննիսյան ===
Հայ ժողովրդի ազգային-ագատագրական շարժման գաղափարախոսությունն սկսած պետականության կորստից մինչև [[19-րդ դար]]ի վերջը քննել է [[Աշոտ Հովհաննիսյան]]ը ([[1887]]-[[1972]]) «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», «Նալբանդյանը և նրա ժամանակը» հիմնարար աշխատություններում, [[1960]]-ական թվականներին հրապարակած բազմաթիվ հողվածներում։հողվածներում: Աշոտ Հովհաննիսյանը հայ քաղաքական կուսակցությունների ստեղծմանը, գաղափարախոսությանն ու գործունեությանը նվիրված հողվածներում ճշտիվ ցույց է տվել, որ այղ կուսակցությունների գաղափարների մեջ գլխավորը վերաբերմունքն էր [[հայկական հարց]]ին, նրա լուծման ուղիների որոնմանը։որոնմանը:
 
=== Երվանդ Սարգսյան ===
[[19-րդ դար]]ի 2-րդ կեսից մինչև [[առաջին համաշխարհային պատերազմ]]ը ([[1914]]-[[1918]]) ընկած ժամանակաշրջանում [[Արևմտյան Հայաստան]]ում օսմանյան կառավարության վարած քաղականությանն է նվիրել մի շարք աշխատություններ [[Երվանդ Սարգսյան]]ը՝ «Օսմանյան կառավարության ագրարային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի երկրորդ կեսին» ([[1957]]), «Օսմանյան կայսրության էքսպանսիոնիստական քաղաքականությունը Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» ([[1962]]), «Օսմանյան կայսրության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և տերությունները 19-րդ դարի վերջին քառորդում և 20-րդ դարի սկզբին» ([[1973]]) ուսումնասիրություններում Սարգսյանը բացահայտել է [[պանթյուրքիզմ]]ի և [[պանիսլամիզմ]]ի հետադիմական էությունը, որոնց վրա է հիմնվել երիտթուրքերի արտաքին քաղաքական ուսմունքը, նշել, որ երիտթուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը եղել է [[Թուրքիա]]ն կառավարողների նվաճողական ծրագրերի բաղկացուցիչ մասը։մասը:
 
=== Ծատուր Աղայան ===
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» ([[1976]]) ծավալուն աշխատության մեջ [[Ծատուր Աղայան]]ը ([[1912]]-[[1983]]) լուսաբանել է [[Հայկական հարց]]ի բովանդակությունը կազմող մի խումբ հարցեր՝ արևմտահայերի սոցիալ-տնտեսական վիճակը, նրանց ազատագրական շարժումը, մեծ տերությունների քաղաքականությունը հայկական հարցում և այլն։այլն: Մեծ տեղ է հատկացրել նաև ժողովրդական հերոս [[Անդրանիկ]]ի գործունեության լուսաբանմանը։լուսաբանմանը:
 
=== Ջոն Կիրակոսյան ===
[[Պատկեր:Kirakosyan.jpg|250px|մինի|Ջոն Կիրակոսյան]]
Հայկական հարցի դիվանագիտական պատմությունն առավել ամբողջական ուսումնասիրել է [[Ջոն Կիրակոսյան]]ը (1929-1985) «Բուրժուական դիվանագիտությունը և [[Հայաստան]]ը [[19-րդ դար]]ի 70-ական թվականներին» (1978), «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 80-ական թվականներին» (1980), «[[Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ|Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (1982-1983)]] աշխատություններում խոր վերլուծությամբ բացահայտել է հակասությունների մեջ միասնական և միասնության մեջ խիստ հակասական եվրոպական մեծ տերությունների դիվանագիտական ողջ անբարոյությունը, ցույց տվել, որ երբևէ ոչ մի ազատագրական շարժման ավելի մեծ դաժանությամբ չեն դավաճանել և որպես գոհ թողել բռնությանը, որքան հայկական շարժմանը։շարժմանը: [[Եվրոպա]]յից ակնկալվող օգնության փոխարեն հայերը հանդիպեցին բոլոր մեծ տերությունների ակնհայտ անբարյացակամությանը և հայկական հարցի «խաղաղ» զարգացման ժամանակաշրջանում, և ցեղասպանությանն անմիջապես նախորդող ու հաջորդող տարիներին, և այժմ, երբ թուրքական պատմագրությունը կեղծում է կատարված վայրագությունների իրողությունը։իրողությունը: Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը [[1915]]-[[1916]] թվականներին Ջ. Կիրակոսյանը տվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) մենագրության մեջ։մեջ:
 
=== Այլ պատմագիրներ ===
[[1960]]-[[1980]]-ական թվականներին հայ պատմաբանները ինչպես [[Հայաստան]]ում, այնպես էլ սփյուռքում զգալի թվով ուսումնասիրություններ են նվիրել հայկական հարցին, հայերի ցեղասպանությանը։ցեղասպանությանը: Նրանցում դիտարկվել են [[Արևմտյան Հայաստան]]ի տեղը պետությունների զավթողական ծրագրերում (Ս. Հակոբյան, Ս. Ստեփանյան), արևմտահայերի սոցտնտեսական և հասարակական-քաղաքական կացությունը [[19-րդ դար]]ի 2-րդ կեսին և [[20-րդ դար]]ի սկզբին (Հ. Ղազարյան, Ս. Մարկոսյան, Հ. Վարդանյան, Ա. Համբարյան, Մ. Արզումանյան և ուրիշներ), թուրք ազգային բուրժուազիայի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը (Հ. Ինճիկյան, Հ. Սիմոնյան), իրադարձությունները [[Կիլիկիա]]յում (Ռ. Սահակյան, Շ. Թորոսյան), հայ ժողովրդի կռիվը թուրք զավթիչների դեմ (Հ. Թուրշյան, Ա. Հարությունյան), Թուրքիայում քաղաքական իրադրության և հայ ժողովրդի ազատագրական շարժման ընղհանուր հարցերը (Հ. Պողոսյան, Ս. Պողոսյան, Մ. Քոչար և ուրիշներ), [[Խորհրդային Ռուսաստան]]ի վերաբերմունքը հայկական հարցին (Լ. Խուրշուդյան, Է. Զոհրաբյան և ուրիշներ)։: Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները (հուշագրական, պատմագրական և այլն) պարունակում են հարուստ փաստական նյութ, իրադարձությունների ականատեսների ճշմարիտ հաղորդումներ, տեղեկություններ ազգային-ազատագրական պայքարի հերոսների, ֆիդայիների մասին և այլն։այլն: Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները քննարկվում են համապատասխանաբար այն երկրների պատմագրության մեջ, որտեղ նրանք ստեղծագործել կամ ստեղծագործում են. [[ԱՄՆ]] (Տ. Բոյաջյան, Ս. Գաբրիելյան, Շ. Թորիկյան, Ռ. Հովհաննիսյան, Վ. Տատրյան, ժ. Լիպարիտյան, Մ. Հուսեփյան, Լ. Նալբանդյան, Հ. Դոքմեջյան, Գ. Բարղակչյան, Ռ. Սյունի, Ռ. Ադալյան), [[Կանադա]] (Գ. Բաղջյան, Հ. Կապրիելյան), [[Արգենտինա]] (Պ. Օհանյան, Ն. Բուլղուրճյան), [[Ֆրանսիա]] (Ս. Աֆանասյան, Ա. Բեյլերյան, ժ. Շալյան, Ա. Տեր-Մինասյան, Կ. Մուրադյան), [[Գերմանիա]] (Ժ. Քոչարյան), [[Եգիպտոս]] (Ա. Ալպոյաճյան), [[Լիբանան]] (Զ. Մսըրլյան, Ա. Բուջիկանյան), [[Սիրիա]] (Ռ. Պողոսյան), [[Կիպրոս]] (Ա. Նասիբյան) և այլն։այլն:
 
Հայ պատմաբանները մշակել են հարցի աշխարհայացքային դրույթները, և ապացուցվել է հայ ազգային-ազատագրական շարժման օրինաչափությունը, որը բնական պատասխանն էր թուրքական իշխանությունների քաղաքական, սոցիալական, ազգային և կրոնական ճնշմանը, [[հայկական հարց]]ը և [[Հայոց ցեղասպանություն|ցեղասպանություն]]ը դիտվել են օսմանյան սուլթանության ներքին և արտաքին համալիր խնդիրների շարքում, [[պանթյուրքիզմ]]ի և [[պանիսլամիզմ]]ի գաղափարախոսության տեսանկյունից, որը զենք էր դարձել հետադիմական թուրք ազգային բուրժուազիայի ձեռքին, ցույց է տրվել Հայկական հարցի տեղը [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] շուրջ միջազգային հակասությունների ընդհանուր հանգույցում և եվրոպական տերությունների դիրքորոշումները այդ հարցում։հարցում:
 
Այս ամենի հետ հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմագրության մեջ կան էական բացթողումներ։բացթողումներ: Նախ և առաջ բացահայտորեն անբավարար է ուսումնասիրված հայ ազգային քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք ծնունդ էին հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և ծառայում էին նրան։նրան: Շատ ուսումնասիրողներ հայդուկային շարժումը դիտել են ազգային կուսակցություններից անջատ և վերջիններիս գործողությունները լավագույն դեպքում համարել «անհեռատես», «անզգույշ», իսկ վատագույն դեպքում նույնիսկ՝ «հակաժողովրդական»։: Սոսկ վերջին տարիներին [[Հայաստան]]ում սկսեց վերանայվել հայ կամավորական շարժումը [[առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին, որը նախկինում որակվում էր որպես ցարիզմի կազմակերպածը և նրան ի շահ, ընդ որում անտեսվում էր հազարավոր հայ կամավորների ազնիվ հայրենասիրությունը, որոնք ռուսական բանակի կազմում կռվում էին թուրքական լծից իրենց արևմտահայ եղբայրներին ազատագրելու հույսով։հույսով:
 
=== Հրատարակված գրականություն ===
Հրատարակվել են նաև [[հայկական հարց]]ին ու [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]]ը վերաբերող փաստաթղթերի ու նյութերի ժողովածուներ, բացի վերը հիշված «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»-ից, նաև «Հուշամատյան մեծ եղեռնի» (1965, Բեյրութ), «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)» (կազմողներ՝ 3. Կիրակոսյան, Ռ. Սահակյան, Ջ. Կիրակոսյանի խմբ., 1972), «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» (կազմող Ա. Փափագյան, 1988), «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին» (1991, Ս. Ստեփանյանի խմբ.)։:
 
Հայ պատմաբանները որոշակի աշխատանք են արել թուրք պատմագրության քննադատության ասպարեզում։ասպարեզում: Հրատարակվել են Ե. Սարգսյանի և Ռ. Սահակյանի «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ» (1963), Ռ. Սահակյանի «Սովետա-թուրքական հարաբերությունների պատմության հակագիտական լուսաբանումը ժամանակակից թուրք պատմագրության մեջ» (1964) և «Ցեղասպանության պատմությունից» (1990) ուսումնասիրությունները։ուսումնասիրությունները: Հրատարակվել է կոլեկտիվ մենագրություն «Հայաստանի նոր պատմությունը արտասահմանյան արդի հեղինակների աշխատություններում» (ռուսերեն, 1993) և մի շարք հոդվածներ։հոդվածներ:
 
== Ռուսական պատմագրություն ==
=== 19-րդ դար ===
[[Պատկեր:Berliner kongress.jpg|300px|thumb|Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ներկայացուցիչները]]
Հայ ժողովրդի դրությունը [[Թուրքիա]]յում, նրա ազատագրական պայքարը, [[1878]] թվականի [[Բեռլին]]ի կոնգրեսից ի վեր ասպարեզ իջած [[հայկական հարց]]ը և տերությունների քաղաքականությունը նրա նկատմամբ, [[հայերի ցեղասպանություն]]ը իրենց արտահայտությունն են գտել ինչպես ռուսական հասարակական մտքի, այնպես և ռուսական պատմագրության մեջ։մեջ: Այդ հարցերին նվիրված հատուկ աշխատությունները քիչ են, բայց դրանք լուսաբանված են [[Ռուսաստան]]ի պատմության, ռազմական և միջազգային հարաբերությունների պատմության և, հատկապես, Արևելյան հարցին ու Թուրքիայի պատմությանը նվիրված երկերում, ինչպես նաև փաստաթղթերի ժողովածուներում։ժողովածուներում: Հարցերը լուսաբանվել են նաև պարբերական մամուլում։մամուլում: Պատմաբանների վերաբերմունքը խնդրո առարկա հարցերին տարբեր է եղել, ինչը պայմանավորված էր նրանց քաղաքական համոզմունքներով, բայց աշխատությունների մեծ մասում առկա է համակրանքը հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հանդեպ, խիստ դատապարտվում է թուրքական կառավարող շրջանների քաղաքականությունն ու արևմտյան տերությունների դիրքորոշումը, ցույց տրվում հայ ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը և Ռուսաստանի օգնությունը հայ ժողովրդին։ժողովրդին: Որոշ աշխատություններում քննադատվում է նաև ռուսական ցարիզմի քաղաքականությունը Հայկական հարցի որոշակի փուլերում և ցարական դիվանագիտության նահանջը հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից։դիրքերից:
 
[[Պատկեր:LorisMelikov Aivazovsky.jpg|մինի|ձախից|200px|Լորիս-Մելիքովի դիմանկար ([[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]] աշխատանքը)]]
Ռուս պատմաբանների շատ աշխատություններում հետաքրքիր տվյալներ, փաստեր ու մտքեր կան [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմի, [[Բեռլինի կոնգրես]]ի, հայկական հարցի ծագման, [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին հայկական հարցի շուրջ արևմտյան տերությունների միջև հակասությունների սրման վերաբերյալ։վերաբերյալ: Ռուսական ռազմական պատմաբաններ Ֆ. Ի. Բուլգակովի («Բայազետի հերոսական պաշտպանությունը», 1878), Գ. Կ. Գրադովսկու («Փոքր Ասիայի 1877 թվականի պատերազմը», 1878), Մ. Վ. Ալեքսեևի («1877-1878 թթ. պատերազմը Ասիական ռազմաբեմում», 1892), Պ. Գարկովենկոյի («Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի դեմ», 1879), Պ. Ի. Ավերյանովի («Կովկասա-թուրքական ռազմաբեմի գործողությունների համառոտ ռազմական ակնարկ», 1905) երկերում ցույց է տրված հայերի մասնակցությունը այդ պատերազմին Ռուսաստանի կողմում, նրանց ռուսական կողմնորոշումը, հայ բնակչության օգնությունը ռուսական բանակին, ինչպես նաև ռուսական բանակի հայազգի գեներալների (Լորիս-Մելիքով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով և ուրիշներ) դերը Կովկասյան ճակատի ռազմական գործողությունների իրականացման մեջ։մեջ: Այդ հարցերին իր աշխատություններում հատկապես մեծ տեղ է հատկացրել Վ. Պոտտոն («Գեներալ-համհարզ Իվան Դավիդովիչ Լազարևը», 1900, «Կովկասյան պատերազմը», հ. 3., 1888, «Ղարաբաղի առաջին կամավորները», 1909, «1910 թ. Կարսի հանդիսությունները և Կարսի չորս գրոհները», 1911, և այլն)։: [[1877]]-[[1878]] թվականների պատերազմից և Բեռլինի կոնգրեսից հետո հրատարակված գրքերում (Վ. Ա. Աբազա, «Հայաստանի պատմություն», 1888, Ռ. Օվսյանին, «ժամանակակից Թուրքիան», 1877, «Թուրքիայի ժողովուրդները» ժող., 1879 և այլն) ցույց է տրված պատերազմի ժամանակ և նրանից հետո արևմտահայերի համար ստեղծված ծանր իրադրությունը, թուրքական իշխանությունների բռնությունների ուժեղացումը։ուժեղացումը: Բեռլինի կոնգրեսից հետո արևմտահայերի վիճակի կտրուկ վատացումը. [[1894]]-[[1896]] թվականների զանգվածային կոտորածները, որոնք նշանավորում էին Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության սկիզբը, Ռուսաստանում առաջ բերեցին բողոքի և հայերի իրավունքների պաշտպանության հզոր ալիք, որն իր արտահայտությունը գտավ պատմական գրականության մեջ։մեջ:
[[Պատկեր:“Le Rire”, Number 134, May 29, Paris, 1897.jpg|230px|thumb|right|Օսմանյան հայերի դեմ կոտորածների հրահրիչ Աբդուլ Համիդ II-ը՝ պատկերված որպես «Կարմիր սուլթան» ''Le Rire'' ամսագրի շապիկի վրա, 1897 թ. մայիսի 29]]
Ռուս առաջավոր հասարակայնության ներկայացուցիչները [[Մոսկվա]]յում կազմակերպեցին երկու՝ «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թվական» ([[1896]]) և «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ([[1897]]) ժողովածուների հրատարակումը։հրատարակումը: «Եղբայրական օգնություն...» ժողովածուում հայերին օգնելու համար [[Ռուսաստան]]ում ծավալված հասարակական շարժման պաշտպանությանը մասնակցեցին շատ ռուս անվանի պատմաբաններ՝ Մ. Կովալևսկի, Պ. Միլյուկով, Վ. Պոտտո, Մ. Նիկոլսկի, Ռ. Շտակելբերգ, Պ. Բելյաև, Լ. Կամարովսկի և ուրիշներ։ուրիշներ: Ժողովածուում հողվածներից մի քանիսը անմիջականորեն շոշափում են հայկական հարցը։հարցը: Առավել ուշագրավը Լ. Կամարովսկու հողվածն է։է: Տակավին [[1889]] թվականին [[Լոնդոն]]ում հրատարակվող «Հայաստան» հայկական թերթին նա նամակ է գրել, որտեղ ղատապարտել է մեծ տերությունների, այդ թվում՝ [[Ռուսաստան]]ի քաղաքականությունը հայկական հարցում։հարցում: «Թուրքիայում բարենորոգումների մասին» հոդվածում խոսել է սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի քաղաքականության, հայերի ջարդերի մասին և առաջ քաշել տերությունների միջամտության անհրաժեշտությունը։անհրաժեշտությունը: Հեղինակը այդ հարցերը բարձրացրել է նաև «Արևելյան հարց» գրքում ([[1896]])։:
 
[[19-րդ դար]]ի վերջին ռուս պատմաբանների հրատարակած այլ գործերում (Ս․ Ժիգարյով, «Ռուսական քաղաքականությունը Արևելյան հարցում», 1896, Կ․ Սկալկովսկի, «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և օտարերկրյա տերությունների դրությունը», 1897, Վ․ Տենիշև, «Քաղաքակրթության ամոթը, թուրքական գործերի առթիվ», 1897, Վ․ Մաևսկի, «Վանի վիլայեթը։վիլայեթը: Ռազմաստրատեգիական նկարագրություն», 1901) նույնպես արտացոլված են [[Թուրքիա]]յի [[1894]]-[[1896]] թվականների իրադարձությունները, հայերի զանգվածային կոտորածները, տերությունների քաղաքականությունը հայկական հարցում [[Բեռլինի կոնգրես]]ից հետո, նրա ընդունած որոշումների ձախողումը և տերությունների կողմից ցուցաբերվող օգնության գործնական բացակայությունը։բացակայությունը:
 
=== 20-րդ դար ===
[[Պատկեր:Nicholas II declaring war on Germany from the balcony of the Winter Palace.jpeg|250px|thumb|left|[[Նիկոլայ II]]-ը պատերազմ է հայտարարում [[Գերմանիա]]յին [[Ձմեռային պալատ]]ի պատշգամբից]]
[[20-րդ դար]]ի սկզբի և [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեի ռուսական պատմական գրականության մեջ, [[Եվրոպա]]յում նոր դաշինքների և կոալիցիաների ձևավորման ժամանակաշրջանում, իրենց արտացոլումը գտան այնպիսի հարցեր, ինչպես [[Թուրքիա]]յում երիտթուրքերի իշխանության գլուխ անցնելը և նրանց քաղաքականությունը հայ բնակչության նկատմամբ, [[Ռուսաստան]]ի քաղաքականության ակտիվացումը մասնավորապես Թուրքիայի հանդեպ, Ռուսաստանի նախաձեռնությունն ու հետևողական ջանքերը [[Արևմտյան Հայաստան]]ի [[1912]]-[[1914]] թվականների բարենորոգումների ուղղությամբ և դրա հետ կապված՝ Ռուսաստանում արևմտահայերի ճակատագրի նկատմամբ հետաքրքրության մեծացումը։մեծացումը:
 
Ի. Ի. Գոլոբորոդկոյի աշխատություններում («Հին ու նոր Թուրքիան», 1908, «Թուրքիա», 1912) լուսաբանվում են [[Սասուն]]ի և [[Արևմտյան Հայաստան]]ի այլ վայրերի հայերի ջարդերի հետ կապված իրադարձությունները, վիճակագրական տվյալներ բերվում հայերի հսկայաթիվ զոհերի ու վնասների մասին, ցույց տրվում հայերի ծանր վիճակը [[երիտթուրքեր]]ի օրոք, վերլուծվում նրանց քաղաքականությունը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ։նկատմամբ: Այդ հարցերն են քննարկվում նաև Վ. Վոդովոզովի, Ա. Կաֆմանի «Թուրքական ժողովածուում» (1909) հրապարակված հոդվածներում, Ս. Գորյաինովի («Բոսֆորը և Դարդանելը», 1907), Ի. Ռ. Բաժենովի («Մեր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ազգային տեսակետից», Մ. Միխայլովի («Արյունոտ սուլթանը», 1912) և ուրիշներ աշխատություններում։աշխատություններում:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի իրադարձությունները, [[Թուրքիա]]յում հայերի զանգվածային ցեղասպանությունը և նրանց հայրենիքի՝ [[Արևմտյան Հայաստան]]ի բռնագրավումը, հայերի սփռվելը աշխարհով մեկ, տերությունների քաղաքականությունը [[Հայաստան]]ի նկատմամբ պատերազմի տարիներին, հայկական կամավորական շարժումը, բոլոր այս հարցերը, բնական է, չէին կարող այն ժամանակ իսկ դառնալ լուրջ ուսումնասիրության առարկա, ուստի և ժամանակի ռուսական պատմագրության մեջ գրեթե բացակայում են հատկապես այդ հարցերին նվիրված ուսումնասիրությունները։ուսումնասիրությունները: Ռուս պատմաբանների վերաբերմունքը այն ժամանակվա իրադարձություններին իր արտահայտությունը հիմնականում գտել է պարբերական մամուլում տպագրված նրանց հոդվածներում՝ որպես Ռուսաստանի հասարակայնության անմիջական արձագանքներ այդ ողբերգական անցուդարձերին՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի կյանքի ու իրավունքների։իրավունքների: Պատերազմի տարիներին հայ փախստականներին օգնելու, Ռուսաստանի հասարակայնությանը հայերի կրած տառապանքներին տեղյակ պահելու նպատակով կազմակերպվել է «Արմյանսկի վեստնիկ» (1916, Մոսկվա) շաբաթաթերթի և «Արմյանե ի վոյնա» (1916, Օդեսա) ամսագրի հրատարակումը։հրատարակումը: «Արմյանսկի վեստնիկում» հողվածներով հանդես են եկել Պ. Բուրսկին («Ռուս-թուրքական ճակատում», հոդվածաշար), Պ. Դ. Դոլգորուկովը («Հայկական հարցը և ռուս հասարակությունը»), Վ. Օբնինսկին («Վերածննդի ճանապարհին») և ուրիշներ, ուշագրավ է Ֆ. Զաբլուդովսկու «Ֆրանսիան և Հայկական հարցը» հոդվածը։հոդվածը:
 
==== Տուրաև և Մանդելշտամ ====
[[Պատկեր:Brockhaus and Efron Encyclopedic Dictionary B82 55-4.jpg|250px|մինի|[[Բորիս Տուրաև]]]]
Հետաքրքրություն է ներկայացնում ակադեմիկոս [[Բորիս Տուրաև]]ի «Ռուսաստանն ու քրիստոնյա Արևելքը» հոդվածը՝ «Ռուսաստանն ու նրա դաշնակիցները հանուն քաղաքակրթության» ժողովածուում (1916), որտեղ հեղինակը ռուս ընթերցողին ծանոթացնում է [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմությանն]] ու [[Հայկական մշակույթ|մշակույթին]], ռուս-հայկական կապերին, պատմում ռուս-թուրքական պատերազմների և դրանց՝ հայերի մասնակցության մասին, անդրադառնալով [[Սան Ստեֆանոյի պայմանագիր (1878)|Սան Ստեֆանոյի]] և [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի պայմանագրերին]]՝ շեշտում, որ 61-րդ հոդվածը «Դռան համար ազդանշան ծառայեց հայ ժողովրդի կանոնավոր կոտորածների և ոչնչացման»,<ref>Բորիս Տուրաև «Ռուսաստանն ու քրիստոնյա Արևելքը», 1916թ, էջ 226</ref> ընդգծում [[Արևմտյան Հայաստան]]ի ազատագրման նշանակությունն ու այնտեղ գտնվող պատմական հուշարձանների կարևորությունը ռուսական պատմական գիտության համար։համար:
 
[[Հայկական հարց]]ի և [[Թուրքիա]]յի հայության ցեղասպանության մասին հիմնարար աշխատություններ է գրել ռուս դիվանագետ, պատմաբան ու իրավագետ [[Անդրեյ Մանդելշտամ]]ը։ը: Նրա «Երիտթուրքական տերություն» (1915) և հատկապես «Օտոմանյան կայսրության ճակատագիրը» (1917, ֆրանսերեն) գրքերում լուսաբանված է հայերի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը, մանրամասն տեղեկություններ են տրված 1915 թվականի [[Հայերի ցեղասպանություն|ցեղասպանությանը]] նախորդած իրադարձությունների, [[առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ արևմտահայերի նկատմամբ գործադրված բռնությունների, տեղահանության և ջարդերի մասին։մասին: «Ազգերի լիգան և մեծ տերությունները Հայկական հարցի առջև» (1926, ֆրանսերեն) աշխատության մեջ Ա. Մանդելշտամը շարադրել է հայկական հարցի առավել հանգամանալից պատմությունը՝ [[1856]] թվականի Փարիզի դաշնագրից մինչև [[1922]]-[[1923]] թվականների [[Լոզանի կոնֆերանս]]ը։ը: Փաստագրական հարուստ նյութերի հիման վրա նա լուսաբանել է Թուրքիայի և եվրոպական տերությունների (ներառյալ [[Ռուսաստան]]ը) քաղաքականությունը հայկական հարցում։հարցում: Գրքում տրվում է [[Արևմտյան Հայաստան]]ի [[1912]]-[[1914]] թվականների բարենորոգումների շուրջ բանակցությունների պատմությունը, վերլուծվում ռուսական կառավարության դիրքորոշումը այդ հարցում։հարցում: Այստեղ մանրամասն քննարկվում է նաև [[1915]]-[[1916]] թվականների ցեղասպանության պատմությունը, բերվում անհերքելի փաստեր, որոնք վկայում են կայսերական [[Գերմանիա]]յի մեղսակցությունը արևմտահայերի բնաջնջման գործին։գործին:
 
==== Միլյուկով և Մինորսկի ====
[[Պատկեր:Pavel Milyukov 2.jpg|մինի|ձախից|250px|[[Պավել Միլյուկով]]]]
[[Պավել Միլյուկով]]ը իր մի շարք աշխատություններում («Բալկանյան ճգնաժամը և Ա. Պ. Իզվոլսկու քաղաքականությունը», 1910, «Ռուսական երկրորդ հեղափոխության պատմությունը». հ. 1, 1921-1924 և այլն), կարեկցանքով վերաբերվելով Թուրքիայում հայերի ծանր կացությանը և նշելով «ռուսահայերի հավատարմությունը», միաժամանակ չէր պաշտպանում հայկական անկախ պետություն ստեղծելու գաղափարը, ավելին նա ուղղակի դեմ էր [[Հայաստան]]ի ինքնավարությանը՝ ընդունելով միայն հայերի վերամիավորումը ռուսական պետության սահմաններում և Հայաստանը դիտում էր որպես ռուսական քաղաքականության կարևոր տարր Արևելքում։Արևելքում: Նա գտնում էր, որ արևմտահայության ճակատագրի համար վնասակար հետևանքների պատասխանատվությունը կրում է նախ և առաջ [[Մեծ Բրիտանիա]]ն։ն:
 
Հայ ժողովրդի համար բախտորոշ մի շարք հարցեր են քննարկվում նաև նշանավոր արևելագետ Վլադիմիր Գորդլևսկու և Վլադիմիր Մինորսկու աշխատություններում։աշխատություններում:
 
Ուշադրության են արժանի նաև ռուս պատմաբանների աշխատանքները հայկական հարցն ու Թուրքիայի հայերի դրությունը արտացոլող նյութերի և վավերագրերի ժողովածուների հրատարակության ուղղությամբ («1877-1878 թթ. ոուս-թուրքական պատերազմի Կովկաս-Փոքրասիական ռազմաբեմի նյութերի ժողովածու», 1903, «Հայաստանի ապագա կազմակերպումը» (Երրորդ նարնջագույն գիրք), 1915, «Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու։ժողովածու: Բարենորոգումներ Հայաստանում. 1912 թվականի նոյեմբերի 26, 1914 թվականի մայիսի 10, 1915 և այլն։այլն:
 
Ռուսական խորհրդային պատմագրության մեջ [[հայկական հարց]]ին ու [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]]ը նվիրված հատուկ աշխատություններ չկան։չկան: Սակայն այդ հարցերն իրենց արտացոլումն են գտել [[Ռուսաստան]]ի և [[Թուրքիա]]յի նոր և նորագույն պատմության, միջազգային հարաբերությունների պատմության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների պատմության վերաբերյալ մի շարք աշխատություններում, որոնցում ընդհանուր գծերով քննարկվում են [[1877]]-[[1878]] թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմ]]ը, հայ ազատագրական շարժման ռուսական կողմնորոշումը, [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ն ու հայկական հարցի առաջացումը, արևմտահայերի ծանր կացությունը, եվրոպական տերությունների քաղաքականությունը հայկական հարցում [[19-րդ դար]]ի վերջին [[20-րդ դար]]ի սկզբին։սկզբին:
 
==== Ռոտշտեյն և Երուսալիմսկի ====
[[Պատկեր:Theodore Rothstein.jpg|250px|մինի|[[Ֆեոդոր Ռոտշտեյն]]]]
[[Ֆեոդոր Ռոտշտեյն]]ի ([[1871]]-[[1953]]) աշխատություններում («Միջազգային հարաբերությունները XIX դարի վերջին», 1960, «Եգիպտոսի զավթումն ու ստրկացումը», 1959, «Դիվանագիտության պատմություն», հ. 2, 1963, ինչպես նաև մի շարք հոդվածներ) քննարկվում են [[19-րդ դար]]ի վերջին [[Արևմտյան Հայաստան]]ի իրավիճակի վերաբերյալ եվրոպական տերությունների քաղաքականության բազմաթիվ հարցեր։հարցեր: Մատնանշելով եվրոպական, մասնավորապես՝ անգլիական դիվանագիտության շահախնդիր մտադրությունները՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ եվրոպական տերությունների միջև սուր հակասությունների հետևանքով Բեռլինի դաշնագրի՝ արևմտյան Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ 61-րդ հոդվածի իրականացումը փաստորեն թողնվեց [[Թուրքիա]]յի հայեցողությանը, իսկ արևմտահայության վիճակը էլ ավելի ծանրացավ։ծանրացավ:
 
Հայկական հարցին, մասնավորապես այդ հարցում կայսերական [[Գերմանիա]]յի քաղաքականությանը մեծ տեղ է հատկացրել [[Արկադի Երուսալիմսկի]]ն ([[1901]]-[[1965]]) «Գերմանական իմպերիալիզմի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը XIX դարի վերջին» (1948) գրքում։գրքում: Այստեղ լայնորեն լուսաբանված է [[Աբդուլ Համիդ II]]-ի արյունալի քաղաքականությունը, հայերի [[1894]]-[[1896]] թվականների ջարդերը, ցույց է տրված, որ [[Եվրոպա]]յի հանրային կարծիքը պահանջում էր միջոցներ ձեռնարկել բազմաչարչար հայ ժողովրդի փրկության համար, բայց մեծ տերությունները չէին խորշում հայերի ճակատագիրն օգտագործել որպես դիվանագիտական անամոթ առքուվաճառքի առարկա»։:<ref>Արկադի Երուսալիմսկի «Գերմանական իմպերիալիզմի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը XIX դարի վերջին», 1948թ, էջ 150</ref> Արխիվային փաստաթղթերի հիման վրա մենագրությունում բացահայտվում է գերմանական դիվանագիտության փարիսեցիությունը. ցույց տրվում գերմանական կառավարության՝ որպես Թուրքիայի գործակցի ու հովանավորի իսկական դերը արևմտահայերի բնաջնջման արյունոտ ծրագրի իրականացման մեջ։մեջ:
 
==== Կորսուն և Գուրկո-Կրյաժին ====
[[Պատկեր:Նիկոլայ Կորսուն.jpg|250px|մինի|ձախից|[[Նիկոլայ Կորսուն]]]]
[[Նիկոլայ Կորսուն]]ի՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի Կովկասյան ճակատի առանձին ռազմական գործողություններին նվիրված աշխատություններում («Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Սարիղամիշի օպերացիան 1914-1915 թթ», 1937, «Համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատի Էրզրումի օպերացիան 1915-1916 թթ.», 1938, և այլն), ինչպես նաև նրա «Առաջին համաշխարհային պատերազմը և Կովկասյան ռազմաճակատը» ընդհանրացնող գրքում ուշագրավ նյութեր կան [[Արևմտյան Հայաստան]]ի ռազմավարական նշանակության, հայերի ռուսական կողմնորոշման մասին, քննարկվում են [[1912]]-[[1914]] թվականներին Արևմտյան Հայաստանում բարենորոգումների արծարծման, [[հայկական հարց]]ում [[Ռուսաստան]]ի դերի, արևմտահայերի բռնի տեղահանությունների խնդիրները, լուսաբանվում [[Վան]]ի [[1915]] թվականի դեպքերը, հայկական կամավորական ջոկատների գործողությունները և այլն։այլն:
 
[[1915]]-[[1916]] թվականներին [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]], արևմտահայության դրության, սուլթանական կառավարության և երիտթուրքերի քաղաքականության հարցերի ամբողջությունը համեմատաբար լայնորեն է լուսաբանել [[Վլադիմիր Գուրկո-Կրյաժին]]ը ([[1887]]-[[1931]]) «Մերձավոր Արևելքը և տերությունները» (1925), «Տերությունների պայքարը և ազգային-ազատագրական շարժման ծագումը Թուրքիայում» (1929) և այլ աշխատություններում։աշխատություններում: Այդ հարցերին պատշաճ ուշադրություն է նվիրել նաև թուրքագետ Բ. Դանցիգը «Թուրքիա» (1949) գրքում, որտեղ ցույց է տալիս, որ [[16-րդ դար]]ից սկսած «հայերի դրությունը Թուրքիայում միշտ եղել է շատ ծանր»,<ref name="Դանցիգ">Բ. Դանցիգ «Թուրքիա», 1949թ, էջ 28-29</ref> և որ այն էլ ավելի է վատթարացել հատկապես [[19-րդ դար]]ի 70ական թվականներից։թվականներից: Վերլուծելով [[Սան Ստեֆանոյի պայմանագիր]]ն ու [[Բեռլինի կոնգրես]]ը՝ Դանցիգը մատնանշում է, որ, «խափանելով Սան Ստեֆանոյի պայմանագիրը, անգլիացիները հայերին թողեցին բախտի քմահաճույքին»,<ref name="Դանցիգ"/> և, օգտվելով դրանից, [[Աբդուլ Համիդ II]]-ը որոշեց «վերջ տալ Ռուսաստանի հետ սահմանամերձ հայ բնակչությանը»։:<ref name="Դանցիգ"/> Հեղինակը դատապարտում է [[Թուրքիա]]յում [[1894]]-[[1896]] թվականներին հայերի կոտորածները և մատնանշում այդ քաղաքականության քաջալերումը [[Գերմանիա]]յի կողմից։կողմից: Քննարկելով [[երիտթուրքեր]]ի քաղաքականությունը՝ Դանցիգը նշում է, որ Թուրքիայում ազգային հարցի «լուծումը» նրանք տեսնում էին հպատակ ժողովուրդների ջարդերի և ֆիզիկական ոչնչացման մեջ։մեջ:
 
==== Անատոլի Միլլեր ====
[[Հայկական հարց]]ի պատմության մի առանձին խնդիր է խորհրդա-թուրքական և հայ-թուրքական հարաբերությունների հարցը [[Թուրքիա]]յում [[քեմալականներ]]ի տիրապետության շրջանում։շրջանում: Թուրքիայում հայ բնակչության մնացուկների ([[Կիլիկիա]]յում) կանոնավոր ոչնչացմանն ուղղված քեմալական քաղաքականությունը, վերաբերմունքը [[Հայաստան]]ի հանդեպ, այդ ժամանակաշրջանի խորհրդաթուրքական հարաբերությունները, քեմալականների գործարքը արևմտյան տերությունների հետ արդեն [[1919]]-[[1920]] թվականներին խորհրդային պատմագրության մեջ տարանշանակ և ոչ միշտ ճիշտ արտացոլում են ստացել։ստացել: Խորհրդային թուրքագետների մի շարք աշխատությունների կողքին, որտեղ հիմնականում ճշմարիտ է բացահայտված քեմալականների սոցիալ-դասակարգային էությունը, կան նաև աշխատություններ, որտեղ տրված է այդ հարցերի միակողմանի և սխալ լուսաբանումը։լուսաբանումը: Հեղինակների դիրքորոշման վրա իր կնիքն է դրել դեռևս [[1920]]-ական թվականներին տարածում գտած քեմալական շարժման «հեղափոխականության» գերագնահատումը, նրա դասակարգային էության թյուրըմբռնումը, որը հետագայում Թուրքիային կողմնորոշեց դեպի Արևմուտք։Արևմուտք: Այդ ազգայնական շարժման նման գնահատականը իր արտահայտությունն է գտել նաև Հայաստանի նկատմամբ քեմալական Թուրքիայի քաղաքականության լուսաբանման գործում։գործում: Անատոլի Միլլերը իր «Թուրքիայի համառոտ պատմություն» (1948), «Թուրքիայի նորագույն պատմության ակնարկներ» (1948) և այլ աշխատություններում քեմալականներին համարում է ճնշված ժողովուրդների ազատագրման կողմնակիցներ՝ չբացահայտելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ քեմալականների քաղաքականության հետադիմական էությունը, և լռության է մատնում այն իրողությունը, որ քեմալականները շարունակում էին իրենց նախորդների հակահայկական քաղաքականությունը՝ ջարդեր կազմակերպելով [[Կիլիկիա]]յում և այլուր [[1920]]-[[1922]] թվականներին։թվականներին: [[1920]] թվականի քեմալական արշավանքը [[Հայաստան]] Միլլերը բացատրում է ոչ թե քեմալականների ազգայնական քաղաքականությամբ ընդհանրապես, այլ միայն նրանով, որ «քեմալականների մեջ կային ոչ քիչ հետադիմականներ ու ազգայնամոլներ»<ref>Անատոլի Միլլեր «Թուրքիայի համառոտ պատմություն», էջ 183</ref>։: Հեղինակը լռում է նաև Հայաստանի տարածքում քեմալականների իրագործած բռնությունների ու թալանի մասին։մասին:
 
==== Այլ գրողներ ====
[[Պատկեր:Tarle Eugen.jpg|մինի|250px|[[Եվգենի Տառլե]]]]
Թուրքիայի ազգային քաղաքականությունն ու հայկական հարցի նկատմամբ տերությունների դիրքորոշումն են քննարկված Ն. Կրավչենկոյի «XIX դ. վերջի և XX դ․ սկզբի միջազգային հարաբերությունների պատմության ակնարկներ։ակնարկներ: 1878 թ. Բեռլինի կոնգրեսն ու Եռյակ դաշինքը» (1925), [[Սերգեյ Սկազկին]]ի «Ավստրո-ռուս-գերմանական դաշինքի վերջը։վերջը: 1878 1884» (հատոր 1, 1928), Գ. Լ. Բոնդարևսկու «Բաղդադի ճանապարհը և գերմանական իմպերիալիզմի թափանցումը Մերձավոր Արևելք (1888-1903)», (1955), [[Ալեքսանդր Սեմյոնովիչ Սիլին]]ի «Գերմանիայի էքսպանսիան Մերձավոր Արևելքում XIX դարի վերջին» (1971). «Արևելյան հարցում Բիսմարկի 1870-1890-ական թվականների քաղաքականության պատմությունից» (1976), [[Վլադիմիր Խվոստով]]ի, Ա. Դ. Ժելտյակովի և այլ պատմաբանների աշխատություններում։աշխատություններում: Ռուսական ժամանակակից պատմագրության մեջ ամբողջական խորությամբ ու համակողմանիությամբ իրենց արտացոլումը չեն գտել հայ ժողովրդի ողբերգական պատմության այնպիսի կարևոր էջեր, ինչպես [[երիտթուրքեր]]ի քաղաքականությունն ու [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ([[1880]]-[[1890]]-ական թվականներ, [[1912]]-[[1914]] թվականներ) հարցերը, հայ կամավորական շարժումը, հայերի մասնակցությունը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին [[Ռուսաստան]]ի ու [[Անտանտ]]ի կողմում, [[1915]]-[[1916]] թվականների ցեղասպանության հետևանքով հայ ժողովիղի հայրենիքի բռնագրավումը և այլն։այլն: [[Իմպերիալիզմ]]ին և առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված առանձին երկերում միայն ([[Եվգենի Տառլե]], Ե. Ֆ. Լուդշուվեյտ, Ա. Ս․ Սիլին) խոսվում է հայ ժողովրդի ողբերգության մասին, սկզբունքորեն դատապարտվում [[Հայոց եղեռն|1915-1916 թվականների ցեղասպանություն]]ը։ը:
 
[[Պատկեր:Bundesarchiv Bild 102-08721, Sowjetische Wirtschaftsdelegation.jpg|thumb|300px|left|Խորհրդային պատվիրակությունը Ջենովայի կոնֆերանս մեկնելիս, մայիս, 1927թ։1927թ: Ձախից՝ [[Բորիս Շտեյն]], աջից՝ [[Գրիգորի Սոկոլնիկով]]։:]]
Քեմալականների քաղաքականության հակահայկական ուղղվածությունը բավականին համոզիչ բացահայտել են [[Բորիս Շտեյն]]ը, ով «Ռուսական հարցը 1920-1921 թթ.» (1958) գրքում ուղղակի մատնացույց է անում «քեմալականների ագահությունը, որոնք ձգտում էին Հայաստանի բռնակցմանը»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը 1920-1921 թթ.», 1958թ, էջ 201</ref>, Ա. Նովիչևը, ով «Քեմալականների հակագյուղացիական քաղաքականությունը 1919-1922 թթ.» (1951) հոդվածում գրում է, թե ինչպես թուրք գյուղացիներին ու բանվորներին «քեմալականները նվաճողական արշավանքի էին քշում հայկական հողերը զավթելու համար»<ref>«Վոպրոսի իստորիի», N 9, 1951, էջ 60</ref>, Ա. Ն. Հեյֆեցը, ով շատ է զբաղվել խորհրդա-թուրքական հարաբերությունների շրջանակներում [[Հայաստան]]ի խնդրով, իր ուսումնասիրություններում («Խորհրդային Ռուսաստանը և Արևելքի սահմանակից երկրները։երկրները: 1918-1920», 1964, և այլն) մատնանշում է քեմալականների հետ արդեն [[1920]] թվականին անգլիական գործարքի միտումը՝ զավթել Հայաստանը որպես [[Անդրկովկաս]] տանող, [[Խորհրդային Ռուսաստան]]ի դեմ հետագա պայքարի հենակետ։հենակետ: Հեյֆեցը գրում է ոչ միայն այն մասին, որ թուրքերը [[1921]] թվականի [[Մոսկվայի պայմանագիր (1921)|Մոսկվայի պայմանագրով]] զավթերին հայերի պապենական հողերը, որոնք նախկինում մտնում էին Ռուսաստանի կազմի մեջ, այլև շեշտում, որ [[ԽՍՀՄ]]-ի և արտասահմանի հայ հասարակայնությունը պահանջում է վերադարձնել դրանք։դրանք:
[[Պատկեր:Wilsonian.jpg|մինի]]
[[Հայկական հարց]]ը եվրոպական տերությունների քաղաքականության մեջ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո, հաշտության պայմանագրերի Վերսալյան համակարգի ստեղծման ժամանակաշրջանում, ապա և [[1920]]-ական թվականների սկզբին նույնպես իր արտահայտությունն է գտել խորհրդային պատմագրության մեջ։մեջ: Այդ հարցերը մասնակիորեն լուսաբանված են Բորիս Շտեյնի «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.)» (1949) երկում։երկում: Նշելով, որ [[Փարիզի հաշտության կոնֆերանս (1919-1920)|Փարիզի հաշտության կոնֆերանսը]] մեծ ուշադրություն է նվիրել հայկական հարցին, Շտեյնը միաժամանակ ցույց է տալիս, որ այդ հարցը [[19-րդ դար]]ից սկսած տերությունների շահերի բախումների առարկա է եղել, և «այդ բախումներին պարբերաբար զոհ է գնացել հայ ժողովուրդը»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), 1949թ, էջ 335</ref>։: Անդրադառնալով [[Հայաստան]]ի մանդատի հարցին և վերլուծելով տերությունների քաղաքականությունը [[Վերսալ]]ում՝ հեղինակը նշում է, որ «Հայաստանին հումանիտար օգնություն ցույց տալու, հայ ժողովրդի ճակատագրի, որին իսկապես սպառնում էր ֆիզիկական ոչնչացում թուրքերի կողմից, շուրջ բարձրացված աղմուկը դադարում էր, հենց որ խոսք էր գնում [[ԱՄՆ]]-ի, [[Ֆրանսիա]]յի և [[Մեծ Բրիտանիա]]յի իմպերիալիստական պլանների մասին»<ref>Բորիս Շտեյն «Ռուսական հարցը» Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920 թթ.), 1949թ, էջ 344-345</ref>, և որ դաշնակիցների իսկական նպատակը Հայաստանը [[Խորհրդային Ռուսաստան]]ի դեմ պայքարի մեջ քաշելն էր։էր:
 
[[Հայկական հարց]]ը Փարիզի և [[Լոնդոնի կոնֆերանս]]ներում, նրա նկատմամբ [[Ազգերի լիգա]]յի վերաբերմունքը այս կամ այն կերպ շոշափվում են նաև [[Վասիլի Վոդովոզով]]ի, [[Ալեքսանդր Մակարով]]ի, [[Նիկոլայ Ռուբինշտեյն]]ի աշխատություններում։աշխատություններում: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմության վերաբերյալ խորհրդային գիտնականների կոլեկտիվ աշխատություններում նույնպես առկա են Հայկական հարցին և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]]ը վերաբերող որոշ նյութեր («Դիվանագիտության պատմություն», հ. 2, 3, 1945, 2-րդ հրտ. 1963, 1965), «Գենոցիդ» աշխատությունը՝ Ա. Ա. Գալկինի խմբ., 1985 և այլն)։:
 
Հայկական հարցն իր արտահայտությունն է գտել [[Ռուսաստան]]ի և [[ԽՍՀՄ]] արտաքին քաղաքականության հարցերի փաստաթղթերի ու նյութերի մի շարք ժողովածուներում՝ [[Յուրի Կլյուչնիկով]], Ս. Սաբանին, «Նորագույն շրջանի միջազգային քաղաքականությունը պայմանագրերում, նոտաներում ու դեկլարացիաներում» (մաս 1-2, 1925, «ԽՍՀՄ արտաքին քաղաքականության փաստաթղթեր» (հ. 1-3, 1957-1959), «Սևրը և Լոզանը» (1927), «Հայկական հարցը Լոզանի կոնֆերանսում» (1926), «Ասիական Թուրքիայի բաժանումը նախկին Արտգործնախարարության փաստաթղթերում» (1924), «Խորհրդային Միությունը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի միջազգային կոնֆերանսներում», հ. 6, «Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսը (1945 թ. հուլիսի 17-օգոստոսի 2)» (1984) և այլն։այլն:
 
== Անգլիական պատմագրություն ==
=== 19-րդ դար ===
[[Պատկեր:Postmaster General James Farley.jpg|300px|մինի|ձախից|[[Ջեյմս Ֆարլեյ]] (դիմանկար)]]
Հայ ժողովրդի քաղաքական պատմության, [[հայկական հարց]]ի խնդիրները [[19-րդ դար]]ի 70-ական թվականներից սկսած իրենց արտահայտությունն են գտել անգլիական պատմագրության մեջ։մեջ: Արևմտահայերի ծանր դրությունը սուլթանական տիրապետության տակ, թուրքական իշխանությունների կողմից [[1870]]-[[1880]]-ական թվականներին հայերի հալածանքների ու ճնշումների ուժեղացումը, հայ ժողովրդի ազգային-ագատագրական պայքարի դրսևորումները քննարկվել են անգլիական հեղինակներ Ու. Դյութոնի («Թուրքիայի քրիստոնյաները, նրանց դրությունը իսլամական կառավարման ներքո», 1876), [[Ջեյմս Ֆարլեյ]]ի («Թուրքերն ու քրիստոնյաները. Արևելյան հարցի լուծումը», 1876), Ջ. Փրոբինի («Հայաստան և Լիբանան», 1877), Հ. Սենդվորթի («Ինչպես են թուրքերը կառավարում Հայաստանը», 1878), Ջ. Սմիթի («Հայաստանը Թուրքիայի տիրապետության տակ», 1878), Ու. Ռայլիի («Քրիստոնյաները և քրդերը արևելյան Թուրքիայում», 1889) աշխատություններում։աշխատություններում: Ս. Նորմանի («Հայաստանը և 1877-78-ի պատերազմը», 1878), Ֆ. Գրինի («Ռուսական բանակը և նրա 1877-78-ի պատերազմը», 1879), Զ. Ուիլյամսի («Հայկական ռազմարշավ. Հայաստանի և Քրդստանի 1878-ի պատերազմի օրազիր», 1878) և այլն հետազոտություններում լուսաբանված են [[1877]]-[[1878]] թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] ժամանակ հայերի դրության, [[Արևմտյան Հայաստան]]ի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների, հայ բնակչության կողմից ռուսական բանակին ցուցաբերած օգնության հարցերը։հարցերը: [[Հայկական հարց]]ի շուրջ տերությունների դիվանագիտական մրցակցությանը, [[1878]] թվականի [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի]] և [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի]] բանակցություններում դրանց արդյունքների վերլուծությանն են նվիրված Մ. Մաքկոլի («Արևելյան հարցը, փաստեր և հերյուրանքներ». 1877), Ս. Աբգարի («Հայերը և Արևելյան հարցը», 1878), Ջ. Արգայլի («Արևելյան հարցը Փարիզի 1856-ի դաշնագրից մինչև Բեռլինի 1878-ի պայմանագիրը», 1879), Ջ. Բրայսի («Անդրկովկասն ու Արարատը», 1877, «Ասիական Թուրքիայի ապագան», 1878), Ի. Ուայթեքերի («Ասիական Թուրքիայի հեռանակարները», 1880), Թ. Հոլլանդի («Եվրոպական կոնցերտը Հայկական հարցում», 1895), Մ. Սասլիի («Հայկական հարցը», 1889) աշխատանքները։աշխատանքները: Դրանցում արտահայտված է [[Մեծ Բրիտանիա]]յի հասարակայնության մտահոգությունը արևմտահայերի ճակատագրով, դատողություններ ու առաջարկություններ են պարունակում [[Արևմտյան Հայաստան]]ի ապագա կառուցվածքի, բարենորոգումների իրականացման և քրիստոնյա բնակչության կենսապայմանների բարելավման, Բեռլինի կոնգրեսում տերությունների ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ։վերաբերյալ:
 
Անգլիական պատմագրության մեջ լայն արտացոլում են գտել [[Աբդուլ Համիդ II]]-ի հակահայկական քաղաքականության ուժեղացումը, սուլթանական կառավարության՝ [[1894]]-[[1896]] թվականներին կազմակերպած հայկական ջարդերն ու կոտորածները։կոտորածները:
 
[[1889]]-[[1900]] թվականներին [[Մեծ Բրիտանիա]]յում հրապարակվել են ավելի քան 100 գիրք ու հոդված [[հայկական հարց]]ի մասին։մասին: [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հայերի դրության լուսաբանմանը, [[1890]]-ական թվականների հայկական ջարդերի ու կոտորածների նկարագրությանը, հայերի ազգային-ազատագրական շարժմանն են նվիրված Ռ. Դեյվիի («Թուրքիան և Հայաստանը», 1895, «Սուլթանը և նրա հպատակները», 1897), Է. Դիլոնի («Հայաստանը և հայ ժողովուրդը», 1890), Ու. Գլադստոնի («Ջարդերը Թուրքիայում», 1896), Ռ. Գինեսի («Թուրքիայի ջարդերը», 1896) , Ու. Հարրիսի («Անկողմնակալ հայացք Հայկական հարցի վրա», 1895), Ի. Հոդգեթսի («Հայաստան, ջարդեր», 1895), Մ. Մաքկոլի («Կոստանդնուպոլսի սպանդն ու նրա դասը», 1895), Ու. Ռամսեյի («Երկու կոտորած Փոքր Ասիայում», 1896), Հ. Ռաունսլիի («Հայաստանի տառապանքները», 1896), Ջ. Ռոջերսի («Ջարդեր Թուրքիայում», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Հայաստան», 1895), Ու. Ուինթլի («Հայաստանը և նրա տառապանքները», 1896) և ուրիշներ աշխատանքները։աշխատանքները: Որոշ անգլիական հեղինակներ հանդես էին գալիս մեծ տերությունների միջև Օսմանյան կայսրության բաժանման կամ նրա տեղում մի շարք ինքնուրույն պետություններ, այդ թվում՝ անկախ [[Հայաստան]] ստեղծելու օգտին։օգտին: Ոմանք էլ դեմ էին սուլթանի վրա ճնշում գործադրելուն և պահանջում էին բարենորոգումներ անցկացնել տերությունների վերահսկողությամբ։վերահսկողությամբ: Ջ. Բրայսը, Ի. Հոդգեթսը, Մ. Մաքկոլը [[Թուրքիա]]յի հայ բնակչության միակ փրկությունը տեսնում էին եվրոպական տերությունների աջակցությամբ [[Մեծ Բրիտանիա]]յի ռազմական միջամտության մեջ։մեջ: Ջ. Արգայլի դքսի («Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ահ ու սարսափի համար Անգլիայի պատասխանատվության փաստագրական ու պատմական վկայություններ», 1896, «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար», 1896), Է. Դիլոնի («Հայաստան, կոչ», 1896, «Ձախողանք Հայաստանում», 1896), Ֆ. Գեֆքենի («Արևելյան հարցը, թուրքական բարենորոգումները և Հայաստանը», 1895), Ու. Գլադստոնի («Հայկական հարց», 1896, «Արևելյան ճգնաժամ», 1897), Հ. Լինչի («Հայկական հարց», 1894-1896), Մ. Մաքկոլի («Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ», 1897), Ջ. Ռասսելի («Հայաստանը և առաջավոր շարժումը», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Անգլիան, Թուրքիան և Ռուսաստանը. պատմության հետադարձ հայացք», 1896, «Փաստեր հօգուտ հայերի», 1896) աշխատություններում վերլուծվում են եվրոպական տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում, քննադատվում նրանց դիրքորոշումը [[Արևմտյան Հայաստան]]ի նկատմամբ։նկատմամբ: Հայկական հարցի մասին փաստագրական հարուստ նյութեր են պարունակում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության [[1890]]-ական թվականների հրատարակած դիվանագիտական վավերագրերի ժողովածուները, ինչպես նաև անգլիական «Սփեքթեյթր», «Քընթեմփորըրի ռեվյու», «Ֆորթնայթլի ռեվյու», «Նայնթինթ սենչըրի» ամսագրերի խմբագրական հոդվածները։հոդվածները:
 
=== 20-րդ դար ===
[[Պատկեր:Adanabodies.JPG|250px|մինի|աջից|Հայ զոհերի դիակները Ադանայի կոտորածի ժամանակ ([[1909]])]]
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին [[Թուրքիա]]յի հայ բնակչության դրության, երիտթուրքական կառավարության ներքին քաղաքականության, [[Ադանայի կոտորած|Ադանայի 1909 թվականի ջարդեր]]ի և կոտորածների, [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների [[1912]]-[[1914]] թվականների հարցի քննարկման, [[հայկական հարց]]ի նոր փուլում տերությունների քաղաքականության խնդիրներն են արծարծված Է. Փիրսի («Թուրքիան և նրա բնակչությունը», 1911, «Թուրքիան և պատերազմը», 1913), Ֆ. Կավենդիշի («Վտանգ Հայաստանում», 1913), Է. Ռոբինսոնի («Ճշմարտությունը Հայաստանի մասին», 1913), Է. Ֆերիմանի («Երիտթուրքերը և ճշմարտությունը Ադանայի 1909-ի ապրիլյան կոտորածի մասին», 1913), Մ. Փրայսի («Ասիական Թուրքիայի խնդիրները», 1914), Ֆ. Սքեչարդի («Հայկական հարց», 1914) և ուրիշներ հոդվածներում ու գրքերում։գրքերում: Անգլիայի շատ հեղինակներ [[Մեծ Բրիտանիա]]յի կառավարությանը նախազգուշացնում էին համաշխարային պատերազմի նախօրեին Թուրքիայի հայ բնակչության վրա կախված ֆիզիկական ոչնչացման վտանգի մասին։մասին: Առաջին համաշխարհային պատերազմը, Թուրքիայում արևմտահայերի ցեղասպանությունը էլ ավելի սրեցին անգլիական պատմագրության ուշադրությունը հայկական հարցի խնդիրների վրա։վրա: Երևան եկան պատերազմի տարիներին Թուրքիայի հայ բնակչության դրության և նրանց զանգվածային տեղահանությունների վերաբերյալ փաստագրական նյութերի արժեքավոր հրապարակումներ, մասնավորապես՝ Ջ. Բրայսի («Հայերի վիճակր Օսմանյան կայսրությունում. 1915-1916», 1916), Ա. Թոյնբիի («Փաստաթղթեր Օսմանյան կայսրության և հյուսիս-արևելյան Իրանի հայերի ու քրիստոնյա ասորիների նկատմամբ վերաբերմունքի մասին», 1916), Ա. Անտոնյանի («Նայիմ բեյի հուշերը», 1920) ժողովածուները։ժողովածուները: Երիտթուրքերի հայատյաց քաղաքականության, հայերի տեղահանության և ցեղասպանության, հայ գաղթականների ծանր վիճակի մասին փաստական հարուստ նյութեր ու վկայություններ են պարունակում Ա. Սաֆրաստյանի («Հայաստանի ներկա կացությունը», 1915), Է. Ռոբինսոնի («Հայաստանը և հայերը», 1918, «Մեր դաշնակից Հայաստանի դրությունը», 1919), Ա. Թոյնբիի («Հայկական սարսափները, մի ազգի բնաջնջումը», 1915, «Թուրքերի արյունռուշտ բռնակալությունը». 1917), Ու. Ուիլյամսի («Հայաստանի ողբերգական պատմությունը» 1916), Լ. Չամբերսի («Հայաստանի կոտորածը», 1916), Ջ. Դուգլասի («Մահվան ճանապարհը Անատոլիայում և Հայաստանում», 1920), Լ. Էյնշտեյնի («Հայկական ջարդերը», 1917), Ի. Մկրտչյանի («Թուրքական լծից», 1918), Մ. Ուորդի («Տեղահանությունը Փոքր Ասիայում», 1922) և ուրիշներ աշխատությունները։աշխատությունները: Հայկական հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականության խնդիրներին, բրիտանական կաբինետում և պառլամենտում, հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում Հայաստանի հարցի քննարկմանն են նվիրված Ջ. Բրայսի («Հայաստանի ապագան», 1919, «Մերձավոր Արևելքի կարգավորումը», 1920), Հ. Բաքսթոնի («Հայաստանը և կարգավորումը», 1919), Ս. Լիզի («Հայաստանը և դաշնակիցները», 1920), Ի. Փիթլի («Հայկական հարցը ներկայացուցիչների պալատում», 1918), Ջ. Մերիոթի («Արևելյան հարցը եվրոպական դիվանագիտության մեջ», 1917), Գ. Միքայելյանի («Հայերի ապագան», 1924), Ռ. Ռոդի («Հայաստան։Հայաստան: Բրիտանական պարտավորությունները և Մերձավոր Արևելքը», 1920), Ա. Սաֆրաստյանի («Գերմանիան և Հայաստանը», 1917) և ուրիշներ ուսումնասիրությունները։ուսումնասիրությունները:
 
1920-ական թվականներից մինչև մեր օրերը անգլիական պատմաբանները հետազոտել են հայկական հարցի պատմության, մասնավորապես՝ [[Արևմտյան Հայաստան]]ի նկատմամբ [[Մեծ Բրիտանիա]]յի և մյուս տերությունների քաղաքականության հետ կապված բազմաթիվ հարցեր, թուրքական կառավարության հակահայկական քաղաքականությունը, Հայկական հարցի քննարկումները միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև Թուրքիայից արտաքսված և [[Մերձավոր Արևելք]]ի, [[Եվրոպա]]յի և [[Ամերիկա]]յի երկրներում ապաստանած հայության ճակատագրի, [[1944]]-[[1946]] թվականներին հայկական հարցի վերարծարծման խնդիրները։խնդիրները: Հայ ժողովրդի քաղաքական պատմության այս և մյուս խնդիրները շոշափված են Ի. Փայի («Հայկական խնդիրը», 1926), Ջ. Բարթի («Հայերի տարաբնակեցումը», 1919), Հ. Վուդսի («Հայերը երեկ և այսօր», 1930), Փ. Շափի («Եվրոպական տերությունները և մերձավորարևելյան հարցը», 1931), Ֆ. Քորբինի («Հայ ժողովրդի ներկա վիճակը», 1932), Ռ. Սեթոնի Ուոթսոնի («Դիգրայելին, Գլադստոնը և Արևելյան հարցը», 1935), Հ. Գուհի և Հ. Թեմփերլիի («Պատերազմի նախօրեի բրիտանական փաստաթղթեր. 1894-1914», 1936), Դ. Լլոյդ Ջորջի («ճշմարտությունը հաշտության պայմանագրի մասին», 1938), Ռ. Լենսի («Հայկական հարցի հարությունը», 1945), Ա. Սարգսյանի («Դիվանագիտական կոնցերտը և հայերը. 1890-1897», 1961), Ռ. Դուգլասի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1894-1897», 1976), Դ. Լանգի («Հայերը», 1976, «Հայաստան, քաղաքակրթության օրրան», 1970, «Հայերը. Արտաքսված ժողովուրդ», 1981), Ա. Նասիբյանի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1915-1923», 1984), Ք. Ուոքըրի («Հայաստան. Մի ժողովրդի վերապրումը», 1980, 1990) հետազոտություններում։հետազոտություններում:
 
Վերջին շրջանի աշխատություններում օգտագործված են [[Մեծ Բրիտանիա]]յի և այլ երկրների արխիվներում եղած բազմաթիվ փաստագրական նյութեր։նյութեր: Հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդիրները քննարկելիս տեղեկություններ են տրվում [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] և [[Հայկական մշակույթ|մշակույթի]] մասին, ընդգծվում է հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ։մեջ:
 
== ԱՄՆ-ի պատմագրություն ==
=== 19-րդ դար ===
[[ԱՄՆ]]-ի պատմագրությունը [[հայկական հարց]]ին և հայերին անդրադարձել է դեռևս [[19-րդ դար]]ի 9Օ-ական թվականներին, մասնավորապես՝ սկսած [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հայերի [[1894]]-[[1896]] թվականների ջարդերից և կոտորածներից։կոտորածներից: ԱՄՆ-ի շատ ազդեցիկ թերթերում հրապարակվել են բազմաթիվ նյութեր ու հոդվածներ արևմտահայերի կյանքի, նրանց նկատմամբ սուլթանական կառավարության վարած քաղաքականության, հայկական հարցում մեծ տերությունների դիրքորոշման մասին, դեպքերի ականատես ամերիկյան միսիոներների, դիվանագետների, փախստական հայերի վկայություններ և այլն։այլն: [[Թուրքիա]]յի հայերի դրության, հայկական կոտորածների մասին կոնկրետ ու հավաստի վկայություններ են պարունակվում ամերիկյան հեղինակներ Տ. Օ. Շիի («Դժբախտ Հայաստան», 1895), Թ. Պետերսոնի («Թուրքիան և Հայկական հարցը», 1895), Չ. Մաքդերմոտի («Մեծ մարդասպանը և Հայաստանի քրիստոնյաները», 1897), Հ. Հիվերնատի («Հայաստան։Հայաստան: Անցյալը և ներկան», 1896), Դ. Գրեգորիի («Քրիստոնեական աշխարհի ոճրագործությունը։ոճրագործությունը: Հայկական ճգնաժամը և ջարդերը», 1900), Հ. Թափփերի («Հայաստան, ներկա ճգնաժամը և անցյալ պատմությունը», 1896) և ուրիշներ աշխատություններում։աշխատություններում: Օսմանյան կայսրության պատմության, [[Արևմտյան Հայաստան]]ի, հայկական հարցում եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի քաղաքականության խնդիրների. [[1894]]-[[1896]] թվականների հայկական կոտորածների հետազոտման արժեքավոր աղբյուրներ են ամերիկյան միսիոներներ Է. Բլիսի («Թուրքիան և հայկական սարսափները», Ս. Համլինի («Հայկական ջարդեր», 1895, «Հայաստանի նահատակությունը», 1896, «Հայ հպատակների թուրքական ջարդերի քաղաքականության ծագումն ու զարգացումը», 1899), Ֆ. Գրինի («Հայկական ճգնաժամը Թուրքիայում. ջարդ 1894», 1895, «Հայկական ջարդերը կամ Մուհամմեդի սուրը», 1896), Գ. Քիմբալի («Վանի ջարդերը». 1896, «Իրավիճակը Հայաստանում». 1896), լրագրողներ Լ. Աբբոթի («Հայկական հարց», 1896), Է. Գոդկինի («Հայկական տագնապներ», 1895, «Հայկական սարսափներ», 1897) և ուրիշների ուսումնասիրությունները։ուսումնասիրությունները: [[Աբդուլ Համիդ II]]-ի հակահայկական քաղաքականությունը տագնապ առաջ բերեց նաև հայկական ծագում ունեցող ամերիկացիների մոտ. լույս տեսան Ա. Ագդերյանի («Թուրքը և Հայկի երկիրը, կամ Թուրքիան և Հայաստանը», 1896), Գ. Փափազյանի («Հայերի անցյալը և ներկան», 1891), Ա. Վարդուղյանի («Հայաստանի փորձությունը», 1896), Մ. Մանգասարյանի («Հայաստանի անխուսափելի կործանումը», 1896) աշխատությունները։աշխատությունները: Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ս. Գաբրիելյանի («Հայերը կամ Արարատի ժողովուրդը», 1892, «Փաստեր Հայաստանի մասին», 1895, «Արյունաքամ Հայաստանը, նրա պատմությունն ու սարսափները», 1897) ուսումնասիրությունները, որոնք ամերիկացի ընթերցողին ծանոթացնում էին հայ ժողովրդի տառապալից պատմությանը, արևմտահայերի վիճակին, հայկական հարցում պետությունների քաղաքականությանը։քաղաքականությանը:
 
=== 20-րդ դար ===
[[Պատկեր:Adanamass.PNG|right|thumb|300px|Հայկական թաղամաս [[Ադանա]]յում, որն ավերվել է [[Ադանայի կոտորած|ջարդերի]] ժամանակ]]
[[Ադանայի կոտորած|Ադանայի հայ բնակչության կոտորածը (1909)]], [[Թուրքիա]]յի հայության տեղահանություններն ու կոտորածները լայնորեն լուսաբանվել են [[ԱՄՆ]]-ի [[1914]]-[[1923]] թվականների պատմագրության մեջ։մեջ: Երիտթուրքական կառավարության կողմից արևմտահայերի ոչնչացման ու արտաքսման նախօրոք ծրագրված քաղաքականության, հայկական կամավորական շարժման, հայերի ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ բազմաթիվ վկայություններ ու դրվագներ են ամփոփված Գ. Ռեյնոլդսի («Սարսափելի փորձություններ Վանում», 1916), Ու. Ռոքուելի («Հայերի տեղահանությունը», 1916), Բ. Փափազյանի («Հայաստանի ողբերգությունը», 1918), Գ. Քնեպպի («Բիթլիսի ողբերգությունը», 1919), Ն. Տեր-Հակոբյանի («Հալածական Հայաստան», 1918), Գ. Ջենքինսի («Հայաստանը և Հայերը», 1913) , Թ. Օ'Քոննորի («Հայաստանը և նրա ապագան», 1917), Բ. Էբիի («Թուրք ելուզակների իշխանության տակ», 1922), Ու. Քինգի («Թուրքական ջարդեր Փոքր Ասիայում», 1922), Գ. Մոնտգոմերիի («Հայերի ջարդերը 1915-ին», 1922) աշխատանքներում։աշխատանքներում:
 
Հ. Գիբբոնսի գրքերը («Հայաստանը համաշխարհային պատերազմում», 1926, «Նորագույն պատմության ամենասև էջը։էջը: Վերջին կոտորածները [[Հայաստան]]ում, փաստեր և պատասխանատվություններ», 1916) հենվում են հավաստի փաստաթղթերի վրա, որոնց համար աղբյուր են ծառայել, մասնավորապես, Ամերկոմի զեկուցագրերը, գերմանական միսիոներների նամակները, ամերիկյան և անգլիական թերթերում հրապարակված բազմաթիվ վկաների ցուցմունքները։ցուցմունքները: Հայերի ցեղասպանության կարևոր աղբյուրներ են Թուրքիայի ամերիկյան դեսպան [[Հենրի Մորգենթաու|Հ. Մորգենթաուի]] «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Հայկական ջարդերի առթիվ» (1918) աշխատանքները։աշխատանքները: [[1926]] թվականին լույս տեսան «Դեսպան Մորգենթաուի հուշերը», որտեղ, մասնավորապես, շարադրված են նրա զրույցները [[Թալեաթ]] փաշայի և երիտթուրքական այլ պարագլուխների հետ։հետ: Հայերի տեղահանությանն ու [[Միջագետք]]ի ավազուտներում նրանց ոչնչացմանը նվիրված գլուխները գրված են Հալեպի ամերիկյան հյուպատոսի զեկույցների հիման վրա։վրա: Պատերազմի ժամանակ և նրանից հետո հայկական հարցում ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների քաղաքականության, Հայաստանին անկախություն տալու, Հայաստանի նկատմամբ ամերիկյան մանդատ հաստատելու խնդիրներին են նվիրված Ու. Զիբերտի («Հայաստանին ինքնավարություն տալու իրավունքը», 1916), Ֆ. Փաուերսի և Գ. Վարդումյանի («Հայաստանը հայերի համար», 1918), Վ. Վիլսոնի («Հայաստանի մանդատը», 1920, «Հայաստանի և Թուրքիայի սահմանը», 1920), Գ. Մոսլիի («Հայաստանի մանդատը։մանդատը: գեներալ Տ. Հարբորդի հաշվետվությունը», 1929) և ուրիշներ աշխատությունները։աշխատությունները: [[1930]]-ական թվականների վերջին-[[1940]]-ական թվականների սկզբին սկսվում է հայկական ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կյանքում տեղի հայ համայնքի դերի ուժեղացման, [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] փաստերի միջազգային ճանաչման և Թուրքիայի զավթած հայկական տարածքի վերադարձման համար [[հայ սփյուռք]]ի ծավալած եռանդուն պայքարի։պայքարի:
 
Հայկական հարցի և ցեղասպանության առանձին խնդիրներն են լուսաբանվում [[Հայաստանի պատմություն|հայ ժողովրդի պատմության]], նրա ազգային-ազատագրական պայքարի, միջազգային դիվանագիտության ընդհանուր հարցերին նվիրված ամերիկյան հեղինակների ուսումնասիրություններում։ուսումնասիրություններում: Հիշատակելի են Գ. Փայելյանի «Հայկական պատմության փուլերը» (1942), Գ. Պողոսյանի «Հայոց պատմության և քաղաքականության կարևորագույն փուլերը» (1957), Վ. Քյուրքչյանի «Հայաստանի պատմություն» (1957), Ա. Զարդարյանի «Հայ ազատագրական շարժման պատմության ակնարկներ» (1959), Լ. Նալբանդյանի «Հայ հեղափոխական շարժում» (1963) աշխատանքները։աշխատանքները: Հայկական հարցի [[1870]]-[[1920]]-ական թվականների պատմության առանձին խնդիրներն են շոշափում U. Սարգսյանի «Հայկական հարցի սկզբնավորումը. 1870-1881» (1934), «Հայկական հարցի պատմությունը մինչև 1885-ը» (1938), Ձ. Վրթանեսի «Հայկական հարցը այսօր պատմական հեռանկարում» (1946), Ա. Բլեքի «Հայկական հարցի բարոյագիտական խնդիրները» (1946), Ռ. Դևիսոնի «Հայկական ճգնաժամ։ճգնաժամ: 1912-1914» (1948), Մ. Միսակյանի «Հայկական հարցի կարևորագույն փուլերը (1879-1950)» (1950), Ռ. Տերյանի «Հրաժարում Հայկական հարցից որպես միջազգային խնդրի», Ռ. Հովհաննիսյանի «Հայկական հարց» (1978) և ուրիշների ուսումնասիրություններում։ուսումնասիրություններում: Լ. Գորդոնի («Ամերիկյան հարաբերությունները Թուրքիայի հետ. 1830-1930», 1938), Թ. Բեյլի («Վուդրո Վիլսոնը և կորուսյալ աշխարհը», 1944, «Վուդրո Վիլսոնը և մեծ դավաճանությունը», 1945), Ջ. Գիդնեյի («Հայաստանի մանդատը», 1967) աշխատություններում, որոնք նվիրված են ամերիկա-թուրքական փոխհարաբերություններին, վերլուծված է [[ԱՄՆ]]-ի քաղաքականությունը հայկական հարցում, մասնավորապես՝ [[1918]]-[[1923]] թվականներին։թվականներին:
 
Հայերի ցեղասպանության խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ում լույս են տեսել հարուստ փաստագրական նյութ պարունակող հատուկ ուսումնասիրություններ. Չ. Գուտման, «Ցեղասպանության սկիզբը» (1948), Տ. Բոյաջյան, «Հայաստան։Հայաստան: Մոռացված ցեղասպանության գործը» (1972), Գ. Բարդակչյան, «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը» (1985, հայերեն հրտ. 1991), «Հայկական ցեղասպանությունը հեռանկարում» (1981), ականատեսների (Ա. Հարությունյան, Ն. Կապիկյան, Լ. Դեյվիս և ուրիշներ) վկայություններ, փաստաթղթերի ժողովածուներ. Ձ. Վրթանես, «Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր» (1950), Ջ․ Նեյզեր, «XX հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» (1968)։: 1980 թվականին լույս տեսավ Ռ. Քլոյանի «Հայկական ցեղասպանություն» ժողովածուն, որը [[ԱՄՆ]]-ի թերթերում և ամսագրերում հրապարակված ([[1915]]-[[1922]]) հայկական ցեղասպանությանը վերաբերող մի քանի հարյուր հաղորդագրությունների և հոդվածների պատճենների ժողովածու է։է: Ռ. Հովհաննիսյանը կազմել է «Հայկական ողջակիզում» (1978) մատենագիտություն, որտեղ բերված է տարբեր երկրների արխիվների ցանկը, ուր պահվում են ցեղասպանության մասին փաստաթղթեր, ինչպես նաև այդ թեմայով արտասահմանյան հիմնական հրատարակությունների ցուցակը։ցուցակը: Ցեղասպանության և, մասնավորապես, հայկական ցեղասպանության խնդրի տեսական հարցերին են նվիրված Վ. Տատրյանի «Հայկական և հրեական ցեղասպանության բնորոշ առանձնահատկությունները» (1975), «Ցեղասպանության ուսումնասիրման մեթոդաբանական բաղկացուցիչները» (1972), «Ցեղասպանության կառուցվածքային-ֆունկցիոնալ բաղկացուցիչները» (1974) և այլ հետազոտությունները։հետազոտությունները: Հայ ժողովրդի քաղաքական պատմությունն է քննարկվում Ռ. Հովհաննիսյանի «Հայաստանը անկախության ճանապարհին» (1967) և «Հայաստանի Հանրապետություն» (հ. 1-2, 1971, 1982) աշխատություններում։աշխատություններում:
 
Թուրքական իշխանությունների և Թուրքիայի պատմագիտության կողմից հայոց պատմության կեղծման, հայերի ցեղասպանության խնդրի վարկաբեկման արշավը աջակցություն է գտնում ամերիկյան առանձին քաղաքագետների ու պատմաբանների մոտ։մոտ: Պատմական իրադարձությունների միտումնավոր, իսկ հաճախ նաև պարզապես խեղաթյուրված լուսաբանության օրինակ կարող են ծառայել Ս. Շոուի («Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմություն», 2 հ., 1976, 1977), Ք. Կարպատի («Թուրքիայի քաղաքականությունը», 1969, «Հետազոտություն Օսմանյան կայսրության ազգայնականության սոցիալական արմատների». 1973), Ջ․ Մաքկարտիի («Մուսուլմանները և փոքրամասնությունները։փոքրամասնությունները: Օսմանյան Անատոլիայի բնակչությունը և կայսրության վախճանը», 1983) աշխատությունները։աշխատությունները: [[1986]] թվականին թուրք-ամերիկյան ընկերությունը հրատարակեց «Հայերի պնդումները. առեղծված և իրականություն» գիրքը՝ [[Թուրքիա]]յում ամերիկյան դեսպան Շ. Էլեքդաղի առաջաբանով, որը հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմությունը խեղաթյուրող միտումնավոր նյութերի հավաքածու է։է:
 
== Գերմանական պատմագրություն ==
[[Հայկական հարց]]ին գերմանական պատմագրությունը անդրադարձել է [[19-րդ դար]]ի վերջին՝ [[Թուրքիա]]յում հայերի [[1894]]-[[1896]] թվականների կոտորածների առնչությամբ։առնչությամբ: [[1896]] թվականին լույս է տեսել հումանիստ և հասարակական գործիչ [[Յոհաննես Լեփսիուս]]ի «Հայաստանը և Եվրոպան։Եվրոպան: Մեղադրանքներ քրիստոնեական մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» գիրքը, որի հիմքում ընկած են գերմանական մամուլում հեղինակի տպագրած մի ամբողջ շարք հոդվածներ՝ «Ճշմարտությունը Հայաստանի մասին» ընդհանուր խորագրով։խորագրով: Բերված նյութերը համոզիչ կերպով ապացուցում են, որ թուրքական ռազմական ու քաղաքացիական իշխանություններն անմիջական մասնակցություն են ունեցել հայերի կոտորածներին, թալանին, քրիստոնյաներին բռնի իսլամացնելու գործին։գործին: Լեփսիուսը մերկացրել է հանցագործությունը թաքցնելու թուրքական իշխանությունների ջանքերը, բացահայտել արևմտահայերի կոտորածի լուրը [[Եվրոպա]] թափանցելու դեպքում մեղքը հայերի վրա բարդելու թուրքական կառավարող շրջանների մշակած մեխանիզմը։մեխանիզմը: Լեփսիուսը ապացուցել է նաև իրադարձությունների թուրքական մեկնության մյուս թեզի՝ թե իբր թուրքական իշխանությունները անկարող էին «կանգնեցնել» ջարդարարներին, սնանկությունը։սնանկությունը: Քննության առնելով մեծ տերությունների քաղաքականությունը հայկական հարցում հանգել է այն եզրակացության, որ ստորագրելով [[1878]] թվականի [[Բեռլինի դաշնագիր]]ը, նրանք միջոցներ չձեռնարկեցին այն կենսագործելու համար, որ հայ ժողովուրդը դարձավ այդ տերությունների երեսպաշտ քաղաքականության զոհը հետագա տարիներին։տարիներին:
 
[[1916]] թվականին լույս տեսավ Լեփսիուսի «Հաղորդագրություն Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին» աշխատությունը, որի մեջ մտան հեղինակի [[1915]] թվականին [[Կոստանդնուպոլիս]] կատարած այցելության ժամանակ գերմանական միսիոներներից ու ծառայողներից, չեզոք երկրներից դիվանագիտական ներկայացուցիչներից հավաքած վկայությունները, որոնք տալիս էին ցեղասպանության իսկական պատկերը և բացահայտում տեղահանության բուն նպատակը՝ հայ բնակչության ոչնչացումը։ոչնչացումը: Նրա հաշվարկներով սպանված ու տեղահանված հայերի ընդհանուր թիվը 1 396 350 մարդ է։է: Նա ընդգծում էր, որ որոշ տեղերում հայերի կազմակերպած ինքնապաշտպանությունը միանգամայն օրինական միջոցառում էր խաղաղ բնակչության իրական բնաջնջման վտանգի դեմ հանդիման։հանդիման: Լեփսիուսը պնդում էր, որ տեղահանության, նրա իրականացման եղանակների համար պատասխանատվությունը ընկնում է թուրքական կառավարության վրա, որը որևէ արդարացում չունի։չունի: Նա առաջինն էր [[Եվրոպա]]յում, որ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] արյունալի իրադարձությունները կապեց [[պանթյուրքիզմ]]ի գաղափարախոսության հետ։հետ: [[1919]] թվականին «Հաղորդագրությունը...» վերահրատարակվեց կարևոր լրացումներով ու «Հայ ժողովրդի կործանումը» ենթավերնագրով ([[1930]] թվականին իրականացվեց 4-րդ հրատարակությունը)։:
 
Հայերի կոտորածի գերմանական առաջին վկայություններից եղավ [[Հալեպ]]ի գերմանական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպագեի դիմումը՝ «Մի քանի խոսք գերմանական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին» (1919. մինչ այդ հրատարակվել էր անգլերեն և ֆրանսերեն), որը մերկացնում էր [[երիտթուրքեր]]ի ոճրագործությունները, [[Գերմանիա]]յին մեղադրում [[հայկական հարց]]ում վարած նրա քաղաքականության համար։համար:
 
Արևելագետ [[Յոզեֆ Մարկվարտ]]ի «Հայ ազգի ծագումն ու վերածնությունը» աշխատության մեջ այն եզրակացությունն է արվել, որ օսմանյան կառավարությունը մոտալուտ [[Առաջին համաշխարհային պատերազմ|համաշխարհային պատերազմը]] դիտել է առավել պատեհ առիթ՝ հայերի ոչնչացման վաղուց հղացած ծրագիրը իրականացնելու համար, որ սահմանադրության հռչակումից հետո դարձյալ [[Թուրքիա]]յի կառավարող շրջանների հիմնական կարգախոսն էր՝ «երբ հայերը չլինեն, չի լինի նաև Հայկական հարցը»։: Հեղինակը նշել է, որ երիտթուրքերը իրենց դաժանությամբ ոչնչով չեն զիջել [[Աբդուլ Համիդ II]]-ին։ին: Յո. Մարկվարտը խստագույնս ղատապարտել է գերմանական կառավարությանը, գլխավոր շտաբն ու մամուլը, որոնք, նրա կարծիքով, նույնպես պատասխանատու են հայերի ցեղասպանության համար։համար:
 
[[Հայոց ցեղասպանություն|Հայ ժողովրդի ցեղասպանության]] պատմության ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրում է [[Հենրիխ Ֆիրբյուխեր]]ի «Հայաստան 1915։1915: Ի՞նչ է թաքցրել կայսերական կառավարությունը գերմանական հպատակներից։հպատակներից: Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից» աշխատությունը։աշխատությունը: Հեղինակը, որ հասարակական գործիչ, պացիֆիստական շարժման մասնակից ու հակաֆաշիստ էր, [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին աշխատել է [[Օսմանյան կայսրություն]]ում։ում: Ֆիրբյուխերը քննարկել է [[հայկական հարց]]ի հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ, առաջ քաշել Գերմանիայի պատասխանատվության հարցը հայերի ցեղասպանության մեջ, բացահայտել երիտթուրքերի համաթուրքական ձգտումների էությունը։էությունը: Նա գտնում էր, որ [[1915]] թվականի տեղահանությունը ծրագրված սպանություն Էր։Էր: Աշխատությունն ավարտվում է «Խաբված ժողովուրդ» (տերմինը փոխառված է [[Ֆ. Նանսեն]]ից) գլխով, որտեղ հեղինակը նշում է, որ «նոր բռնապետ Քեմալ փաշան Թալեաթի և էնվերի արժանի հետնորդն է»<ref>Հենրիխ Ֆիրբյուխեր «Հայաստան 1915։1915: Ի՞նչ է թաքցրել կայսերական կառավարությունը գերմանական հպատակներից։հպատակներից: Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից», էջ 79</ref>։: Ֆիրբյուխերը գտնում է, որ [[Լոզանի կոնֆերանս|Լոզանի պայմանագիր]]ը հայերի համար «նրա բոլոր հույսերի կործանումն էր», և նկատում, որ եթե կա մի բնագավառ, ուր [[Ազգերի լիգա]]ն ոչինչ չի արել, ապա դա [[հայկական հարց]]ն է։է:
 
[[Ֆաշիզմ]]ի հաղթանակը [[Գերմանիա]]յում, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ն ու հիտլերյան Գերմանիայի պարտությունը փաստորեն գերմանական հասարակայնության հիշողությունից ջնջեցին հայ ժողովրդի բնաջնջման փաստն ու այն մարդկանց անունները, ովքեր հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ։պաշտպանությամբ: Մի քանի տասնամյակ գերմանական պատմագրությունը հատկապես չէր զբաղվում [[հայկական հարց]]ի հետ կապված խնդիրների լուսաբանմամբ։լուսաբանմամբ: [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբի միջազգային հարաբերությունների և Գերմանիայի արտաքին քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվող գերմանական պատմաբանները շոշափել են սոսկ այդ խնդիրների որոշ կողմերը։կողմերը: [[1970]]-ական թվականներին գերմանական պատմագրության մեջ կրկին հետազոտության առարկա են դառնում հայկական հարցի և [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] խնդիրները։խնդիրները:
 
Ցեղասպանության հարցին է նվիրված [[Էռնստ Վեռներ]]ի «Հայկական սարսափներ. 1915-1916՝ հայի հնարածն է արդյո՞ք» աշխատանքը, որը հրապարակվեց «Պատմության հետազոտությունների ամսագրում» (1973, N 2)։: [[1977]] թվականին Հայկական խնդիրների ինստիտուտը ([[Մյունխեն]]) հրատարակեց [[Պետեր Լաննե]]ի «Հայաստան, հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» աշխատությունը, որում մանրամասն լուսաբանված են Օսմանյան կայսրության [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի սկզբի իրադարձությունները, հայերի կոտորածները [[Կիլիկիա]]յում և [[Թուրքիա]]յի մյուս մասերում։մասերում: «Ռուսական հեղափոխությունը և Կովկասյան ռազմաճակատը» գործում քննարկվում են [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո մինչև [[Բրեստի հաշտություն]] և [[Մուդրոսի զինադադար]] ընկած իրադարձությունները։իրադարձությունները: Ամենամեծ գլուխը («Նյուրնբերգը չկայացավ») նվիրված է հայկական հարցին՝ ընդհուպ մինչև [[1921]] թվականի [[Լոնդոնի կոնֆերանս]]ը։ը: Պ. Լաննեն նշում է, որ հրեաների ցեղասպանության մեղավորները իրենց արժանի պատիժն ստացան [[Նյուրնբերգ]]ում, մինչդեռ մեր դարաշրջանի «առաջին ցեղասպանությունը մի հին քրիստոնյա կուլտուրական ժողովրդի նկատմամբ» մնաց անպատիժ. «Դատ չեղավ, նյուրնբերգյան դատավարություն տեղի չունեցավ, նույնիսկ դատաքննություն չկատարվեց»<ref>Պետեր Լաննե «Հայաստան, հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը», էջ 7</ref> (էջ 7)։:
 
[[Գերմանիա]]յի մերձավորարևելյան քաղաքականությունը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին, թուրք-գերմանական դաշինքի կնքումը և դրա հետևանքներն են քննարկվում Բ. Շուլտեի «1914 թ. պատերազմից առաջ։առաջ: Գերմանիան, Թուրքիան և Բալկանները» (1980) և «Եվրոպական ճգնաժամը և առաջին համաշխարհային պատերազմը» (1983) աշխատություններում։աշխատություններում: Հեղինակը գտնում է. որ գերմանա-թուրքական դաշինքը օգտակար էր բացառապես [[Թուրքիա]]յին։յին: Մեկ այլ հետազոտող՝ [[Գրեգոր Շյոլգեն]]ը, իր «Իմպերիալիզմ և հավասարակշռություն։հավասարակշռություն: Գերմանիան, Անգլիան և Արևելյան հարցը. 1871-1917» գրքում, նկարագրելով քրիստոնյաների ծանր վիճակը [[Օսմանյան կայսրություն]]ում, գրում է, որ [[հայկական հարց]]ը իր մեջ պարունակում էր [[Թուրքիա]]յի անդամահատման վտանգ։վտանգ: Այդ հանգամանքը տերությունները օգտագործեցին հօգուտ իրենց շահերի։շահերի: Պաշտպանելով [[1912]]-[[1914]] թվականների [[Արևմտյան Հայաստան]]ի բարենորոգումների ծրագիրը՝ Գերմանիան ձգտում էր խափանել Թուրքիայի անդամահատման ռուսական քաղաքականությունը։քաղաքականությունը:
 
[[1970]]-[[1980]]-ական թվականներին [[ԳՖՀ]]-ում լույս տեսնող «Պոգրոմ» ամսագրի էջերում տպագրվել են Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հողվածներ, փաստաթղթեր ու լուսանկարներ։լուսանկարներ: Այդ խնդրին է նվիրված ամսագրի մի հատուկ համար (1979, N 64), որտեղ զետեղված են հողվածներ, լուսանկարներ, տվյալներ են բերված [[1894]]-[[1896]] թվականների և [[1915]]-[[1918]] թվականների [[Հայկական ցեղասպանության|հայկական ջարդեր]]ի մասին։մասին: [[Թեսսա Հոֆման]]ի ծավալուն հոդվածում («Հայերի դրության շուրջ») քննարկվում է հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքը և դրա հետևանքները, հայկական հարցի «լուծման» թուրքական եղանակը, հակահայկական քարոզչությունը [[Թուրքիա]]յում, հայկական հարցի ժամանակակից վիճակը։վիճակը: Հեղինակը լայնորեն օգտագործում է [[Գերմանիա]]յի արխիվների, [[Յոհաննես Լհփսիուս]]ի, [[Արմին Վեգներ]]ի և ուրիշների նյութերը։նյութերը: [[Հայկական հարց]]ին են նվիրված ամսագրի այլ համարներում տպագրված նույն հեղինակի և Ժ. Քոչարյանի բազմաթիվ հոդվածներ, որոնք ավելի ուշ լույս տեսան «Հայաստան։Հայաստան: Ցեղասպանություն։Ցեղասպանություն: Տեղահանություն։Տեղահանություն: Աքսոր» (1987) առանձին ժողովածուով։ժողովածուով: [[1987]] թվականին [[Հերման Գոլց]]ը հրատարակեց [[1986]] թվականին Յո. Լեփսիուսի հիշատակին [[Մարտին կութեր Քինգ]]ի ինստիտուտում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն։ժողովածուն:
 
[[Հայկական հարց]]ին ու [[Օսմանյան կայսրություն]]ում [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] հարցերին զգալի տեղ են հատկացրել իրենց գրքում («Հռենոսի ե Արաքսի միջև, գերմանա-հայկական կապերի 900 տարին», 1988) [[Էննո Մեյեր]]ը և [[Արա Բեկյան]]ը։ը: Ծավալուն փաստագրական նյութերի հիման վրա նրանք քննության են առնում Օսմանյան կայսրության քրիստոնյաների դրության, [[Բեռլինի կոնգրես]]ից հետո հայ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքի հարցերը, հայերի կոտորածներն ու Գերմանիայի վերաբերմունքը դրանց, [[Հայաստան]]ի վիճակը [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո և այլն։այլն: Գրքում խոսվում է գերմանական և շվեյցարական բարեսիրական կազմակերպությունների՝ հայ գաղթականներին ցույց տված օգնության մասին։մասին:
 
Գերմանական հետազոտողնհրը զգալի աշխատանք են կատարել հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստագրական նյութերի հրատարակման ուղղությամբ։ուղղությամբ: Այդ կարևոր գործը սկզբնավորել է [[Յոհաննես Լեփսիուս]]ը։ը:
 
[[1916]] թվականին [[Բեռլին]]ում հրատարակվեց ժողովրդական վրիժառու [[Սողոմոն Թեհլերյան]]ի դատավարության սղագրությունը, որտեղ մեծ հետաքրքրություն են ներկայացնում վկաների ցուցմունքներն ու Յո. Լեփսիուսի փորձագիտական եզրակացությունը, որոնք նպաստեցին Թեհլերյանի արդարացմանը։արդարացմանը: [[1980]] թվականին [[Գյոթինգեն]]ում լույս տեսավ դատավարության արձանագրությունների նոր հրատարակությունը («Հայերի ցեղասպանությունը դատարանի առջև։առջև: Թալեաթ փաշայի դատավարությունը», ներածությունը՝ Թ. Հոֆմանի)։:
 
[[Հայկական հարց]]ին վերաբերող փաստաթղթեր կան նաև [[1922]]-[[1927]] թվականներին [[Բեռլին]]ում հրատարակված «Եվրոպական կաբինետների մեծ քաղաքականությունը։քաղաքականությունը: 1871-1914» դիվանագիտական փաստաթղթերի 40-հատորյա շարքում, որի պատրաստմանը մասնակցել է Յո. Լեփսիուսը։Լեփսիուսը:
 
[[1984]] թվականին [[ԳՖՀ]]-ում հրատարակվել է «Լռության ոճրագործություններ։ոճրագործություններ: Հայերի նկատմամբ գործադրված թուրքական ցեղասպանության գործի դատաքննությունը ժողովուրդների մշտական ատյանի առջև» նյութերի ժողովածուն։ժողովածուն: Ժողովուրդների մշտական ատյանի նիստերը տեղի ունեցան [[1984]] թվականի [[ապրիլ]]ին և իրենց վրա բևեռեցին եվրոպական հասարակայնության ուշադրությունը։ուշադրությունը: Ժողովածուի հրատարակիչն ու ներածականի հեղինակը Թ. Հոֆմանն Է։Է: Վերատպվել է նաև Յո. Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը։Հայաստանը: 1914-1918» ժող., որի վերջաբանը գրել է Մ. Ռայներ-Լեփսիուսը։Լեփսիուսը:
 
[[Թուրքիա]]յում [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] աղբյուրագիտության մեջ լուրջ ներդրում են [[1987]]-[[1988]] թվականներին հայկական խնդիրների ինստիտուտի հրատարակած «Հայերի ցեղասպանությունը» բազմահատորյակի առաջին երկու և 8-րդ հատորները։հատորները: Առաջին հատորը փաստաթղթերի, թերթերից, գրքերից բերված քաղվածքների հավաքածու է։է: Տեքստերը բնագրի լեզվով են։են: Ներածությունը գրել է Ֆ. Էրմակորան։Էրմակորան: Երկրորդ հատորում տեղ են գտել [[Ավստրիա]]յի արխիվներում Ա. Օհանջանյանի հայտնաբերած բազմաթիվ նոր վավերագրեր, որոնք լրացնում են արևմտաեվրոպական և ամերիկյան արխիվների նյութերը։նյութերը: Ներածությունը գրել է Վ. Բիլը։Բիլը: Գերմանական առաջադեմ պատմաբանները, գիտական շրջանառության մեջ դրած նրանց բազմաթիվ նյութերը մեծապես նպաստում են Հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմության անկողմնակալ լուսաբանմանը։լուսաբանմանը:
 
== Ծանոթագրություններ ==