«Քաղկեդոնի ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (40) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Արևմտահայերեն|Քաղկեդոնի Ժողով (արեւմտահայերէն)}}
'''Քաղկեդոնի ժողով''', [[450]]թ. [[հոկտեմբերի 8]]-ից առ [[նոյեմբերի 1]]-ը տեղի ունեցած եկեղեցական ժողով, որը հրավիրվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսից]] ոչ հեռու գտնվող Քաղկեդոն քաղաքում (ներկայումս [[Ստամբուլ]]ի արվարձաններից մեկն է) [[Բյուզանդիա]]յի կայսր [[Մարկիանոս]]ի կողմից [[Լևոն Բ (Հռոմի պապ)|Լևոն Բ պապի]] համաձայնությամբ՝ Եվտիքեսի ուսմունքը քննելու և [[Քրիստոս]]ի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով։նպատակով: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես [[Տիեզերական ժողովներ|տիեզերական]]։: [[Հայ առաքելական եկեղեցի]]ն, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը, որի հիմքում դրված է Լևոն պապի տումարը։տումարը:
 
== Եվտիքեսի վարդապետությունը ==
Եվտիքեսը Կ.Պոլսի վանքերից մեկի վանահայր էր, որը 430-ական թթ. սկսեց ուսուցանել, որ Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային բնություն, իսկ նրա մարդկային որակները լուծված են աստվածային բնության մեջ, իբրև մի կաթիլ մեղրը օվիկանոսի մեջ, որով և մարդկային բնությունը աստվածացել է։է: Ըստ Եվտիքեսի, թեև Քրիստոսն ունի մարդկային մարմին, սակայն այն նման չէ սովորական մարմնի, այլ անապակ է ու իջեցված երկնքից։երկնքից:
 
Եվտիքեսի ուսմունքը դարձավ բուռն եկեղեցական աստվածաբանական վեճերի առիթ։առիթ: Անտիոքի քրիստոնյա աստվածաբանական դպրոցը դեմ դուրս եկավ Եվտիքեսին՝ հիմնվելով իր վարդապետներ Թեոդորիտոս Կիրոսացու և Թեոդորոս Մոփսուեստացու գաղափարների վրա։վրա: Ալեքսանդիրայի աթոռը այս հարցում ավելի չափավոր էր. չպաշտպանելով Եվտիքեսին՝ այն այնուամենայնիվ դեմ էր Քրիստոսի մարդկային և աստվածային բնությունների տարանջատմանը, երկյուղում էր Եփեսոսի ժողովում դատապարտված Նեստորի ուսմունքի վերածնումից և կասկածներ էր հայտնում Անտիոքիայի վարդապետների գաղափարների ուղղափառության վրա։վրա:
 
448թ. գումարված Կ.Պոլսի պատրիարքության տարեկան ժողովը նզովում է Եվտիքեսի ուսմունքը, զրկում նրան կարգից և վանահայրությունից։վանահայրությունից: Եվտիքեսը դիմում է Ալեքսանդրիայի աթոռին, Հռոմի պապին և այլ եպիսկոպոսական աթոռների։աթոռների: Հռոմի պապը իր դիրքորոշումները հարցի վերաբերյալ արտահայտում է մի գրության մեջ, որը հետագայում ստանում է Լևոնի տումար անունը։անունը: Լևոնի տումարը Քրիստոսի մեջ ընդունում էր մի դեմք երկու բնությամբ և էությամբ։էությամբ: Երկու բնությունները չեն խառնվում և չեն շփոթվում միմյանց հետ («Երկու բնութիւնք եկեալ առ իրեարս ի միանձնաւորութիւն»)։:
 
== Եփեսոսի 449թ. եկեղեցական ժողովը ==
449թ. [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիա]]յի կայսր Թեոդոս Բ կարգադրությամբ Եփեսոս քաղաքում գումարվում է եկեղեցական ժողով, որը նախագահում է Ալեքսանդրիայի պապ Դիոսկորոսը։Դիոսկորոսը: Ժողովը հարկադրում է Եվտիքեսին հրաժարվել իր վարդապետությունից։վարդապետությունից: Միևնույն ժամանակ, ժողովը մերժում է Լևոնի տումարը և դատապարտում Կ.Պոլսի Փլաբիանոս պատրիարքին իբրև երկու բնություն ուսուցանողի։ուսուցանողի: Լևոն Բ պապը, անվանելով Եփեսոսի ժողովը «ավազակային», չի ընդունում դրա որոշումները։որոշումները: Սակայն Թեոդոս Բ կայսրը կարևորություն չի տալիս պապի բողոքներին։բողոքներին:
 
== 451թ. Քաղկեդոնի ժողովի ընդունած բանաձևը ==
450թ. Թեոդոս Բ կայսեր մահից հետո գահ է բարձրանում նրա քույր Պուլքերիան և վերջինիս ամուսին Մարկիանոսը, որոնք եկեղեցական հարցերում հակադիր էին հանգուցյալ կայսեր։կայսեր: 451թ. հոկտեմբերի 8-ին Քաղկեդոնում գումարվում է նոր ժողով, որի նախագահությունը հանձնվում է պապի պատվիրակներին։պատվիրակներին: Ժողովը իբրև դավանության հիմք ընդունում է Լևոնի տումարը, դատապարտում Նեստորին և Եվտիքեսին։Եվտիքեսին: Իբրև հավատի ամփոփում ընդունվում է «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» բանաձևը։բանաձևը:
 
Բացի այս բանաձևումը Քաղկեդոնի ժողովը կրոնադավանաբանական կողմից ուներ նաև առաջնայնության խնդիր։խնդիր: Այսպես Եփեսոսի 431թ. տիեզերաժողովում Նեստորը նզովվեց, ով Կ.Պոլսի պատրիարքն էր և Անտիոքյան դպրոցի ներկայացուցիչ։ներկայացուցիչ: Այսպես այս ժողովում սահմանվեց աթոռների նոր կարգ՝ Հռոմ, Կոստանդնուպոլիս, Անտիոք, Երուսաղեմ, Ալեքսանդրիա։Ալեքսանդրիա:
 
== Քաղկեդոնի ժողովի որոշման նկատմամբ հակազդեցությունը ==
Քաղկեդոնի ժողովի քրիստոսաբանական բանաձևը լուրջ ընդդիմության հանդիպեց և դատապարտվեց Ալեքսանդրիայի և արևելյան մի շարք աթոռների կողմից։կողմից: Հրավիրվեցին բազմաթիվ տեղական եկեղեցական ժողովներ, որոնք մերժեցին Քաղկեդոնի վարդապետությունը։վարդապետությունը: Այդ ընդդիմությունը հանգեցրեց այն բանին, որ Բյուզանդիայի Զենոն կայսրը 482թ. հրապարակեց Հենոտիկոն անունով փաստաթուղթ, որով հավատքի կանոն էին համարվում Նիկիայի, Կ.Պոլսի և Եփեսոսի տիեզերական ժողովների դավանաբանական որոշումները, իսկ Քաղկեդոնի ժողովը և Լևոնի տումարը բնավ չեն հիշատակվում։հիշատակվում:
 
== Հայ եկեղեցին և Քաղկեդոնի ժողովի որոշումները ==
 
451թ., երբ գումարվեց Քաղկեդոնի ժողովը, Հայաստանում տեղի էր ունենում [[Վարդանանց պատերազմ]]ը։ը: Հայոց եկեղեցին, զբաղված լինելով պարսկական զրադաշտական կրոնի դեմ պայքար մղելով, ի վիճակի չէր հստակեցնել իր դիրքորոշումը Բյուզանդական կայսրության մեջ ծավալվող դավանաբանական վիճաբանությունների նկատմամբ։նկատմամբ: Դրությունը փոխվեց 480-ական թթ.՝ [[Վահան Մամիկոնյան]]ի մարզպանության շրջանում, երբ Հայաստանում դրությունը փոքր ինչ խաղաղվեց և կայունացավ։կայունացավ: Հայոց եկեղեցին այս վեճերում որդեգրեց այդ ժամանակ Բյուզանդական եկեղեցում գերիշխող պաշտոնական դավանաբանությունը՝ [[Զենոն (Բյուզանդիայի կայսր)|Զենոն]] կայսեր «[[Հենոտիկոն]]ը»։: Այդ դիրքորոշումը պաշտոնապես ամրագրվեց [[506]]թ. Դվինում գումարված եկեղեցական ժողովի կողմից, որին մասնակցում էին «Հայոց, Վրաց, Աղվանից և Սյունյաց» եպիսկոպոսները։եպիսկոպոսները:
 
Հայ եկեղեցին ունի հստակ վերաբերմունք կապված Քաղկեդոնի ժողովի նկատմամբ։նկատմամբ: Այս դարաշրջանը հայտնի է իր բազմաթիվ քրիստոսաբանական վեճերով։վեճերով: Բազմիցս քաղկեդոնականները հայ եկեղեցուն մեղադրել են միբնակության մեջ, սակայն հայ եկեղեցին չի հետևում ծայրահեղ միաբնակներին (ինչպիսին էր օրինակ Եվտիքեսը), այլ այսպես կոչված, Կյուրեղյան (եփեսոսյան) դավանաբանությանը։դավանաբանությանը: Այսպես հայ եկեղեցու քրիստոսաբանությունը ձևավորվեց Եփեսոսի ժողովում, իսկ դրանից հետո դեռևս կենդանի հայ եկեղեցու մեծագույն գործիչների՝ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կողմից ավելի ևս հստակեցվեց։հստակեցվեց: Այս մասին մենք իմանում ենք «Գիրք թղթոց» ժողովածուից։ժողովածուից: Հետագայի հայ մտածողները քաղկեդոնականությունը համարել են կեղծ նեստորականություն, և դրա հիման վրա մերժել այս ժողովի կանոնները այն համարելով թաքնված նեստորականություն։նեստորականություն:
 
== Աղբյուրներ ==
* Հայ եկեղեցու պատմություն, մասն Ա (սկզբից մինչև 1441թ.), Էջմիածին, 2002։2002:
 
== Արտաքին հղումներ ==