«Քարոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (56) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Bloch-SermonOnTheMount.jpg|մինի|աջից]]
 
'''Քարոզ''', [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] հավատի ուսուցման և տարածման միջոց, կրոնադավանական, բարոյախրատական պատվիրանների հրապարակային ուսուցում, խրատ։խրատ: Քարոզ է կոչվում նաև եկեղեցու բեմից հոգևորականի՝ ժողովրդին ուղղված խոսքը։խոսքը:
 
Լայն առումով վաղքրիստոնեական լեզվում հասկացվել են նաև հավատացյալներին և քրիստոնյա առաջին համայնքներին ուղղված թղթերը, ավելի ուշ՝ ճառերը։ճառերը:
 
== Քարոզի առանձնահատկությունները ==
Թեմատիկ առումով թղթերից և ճառերից քարոզը տարբերվում է նրանով, որ ավելի շատ նվիրված է ոչ թե կրոնադավանական զանազան հարցերի արծարծմանն ու բացատրությանը, այլ՝ այդ հասկացությունների միջոցով ունկնդրի և ընթերցողի վրա ներազդելուն՝ նրան մղելով ապրել քրիստոնյա հավատով և բարոյականությամբ։բարոյականությամբ:
 
Քարոզը, ունենալով ընդհանուր ճանաչողական, մեկնողական, ջատագովական և ներբողային բնույթ, հիմնականում բարոյադաստիարակչական է։է:
 
Քարոզի ժամանակ քրիստոնեական հիմնական հավատալիքները՝ Սուրբ Երրորդություն, [[Քրիստոս]]ի Աստվածություն, Մարդեղություն, Փրկագործություն ևն, փոխանցվում են ժողովրդին ոչ թե դավանաբանական խրթին բանաձևումներով, այլ՝ բարոյական սկզբունքների հետ ընդելուզված ձևով։ձևով: Քրիստոնեական քարոզի առարկան Քրիստոսի քարոզած խոսքերն ու ճշմարտություններն են, որոնք ուղղակի, անմիջական աղերս ունեն մարդկանց առօրյա կյանքի, ապրելակերպի, գործերի և փոխհարաբերությունների հետ։հետ:
 
Քարոզխոսության բարձրագույն նպատակը Քրիստոսի անձի և գործի մշտնջենական վերակենդանացումն է եկեղեցու հավատացյալների գիտակցության և կյանքի մեջ։մեջ:
 
== Քարոզի պատմությունը ==
 
Քարոզի կարևորությունը, անհատի ու հասարակության վրա ունեցած ներազդեցությունը շեշտվում է դեռևս [[Հին կտակարան]]ում, իսկ [[Նոր Կտակարան|Նոր կտակարան]]ում թե՛ [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]], թե՛ Քրիստոսի և թե՛ [[առաքյալներ]]ի գործունեությունն սկսվում է քարոզով։քարոզով: Առաքյալներին պատվիրելով տարածել նոր վարդապետությունը՝ Հիսուսն ասում է. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցեք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկ. 16.15)։:
 
Քարոզությունը Քրիստոսի առաքելության տարածման գլխավոր միջոցն է։է: Քանի որ առաքյալների գործունեությունն սկսվել է քարոզությամբ, քրիստոնեության վաղ շրջանում ավետարանելը և քարոզելը նույնացվել է ու միմյանց համարժեք ներկայացվել։ներկայացվել: Հետագայում քարոզի գործառնական նշանակությունը փոխվել է։է: Եթե սկզբնական շրջանում այն ծառայել է ավետարանական քարոզչությանը, քրիստոնեության տարածմանն ու ամրապնդմանը, ապա ավելի ուշ՝ քրիստոնեական գաղափարների, արժեքների և բարոյականության անխաթար պահպանմանը, այսինքն՝ ավետարանելուն փոխարինել է ավետարանված գաղափարներին հետևելու քարոզությունը։քարոզությունը: Եթե ավետարանելը ծառայում է նոր կրոնի տարածմանը, անհատական և հաս. գիտակցության հեղաբեկմանը, ապա քարոզը՝ ընդունված հոգևոր-բարոյական նորմերից չշեղվելուն (որն իրականացվում է հրապարակախոս. ներազդման միջոցով)։:
 
Քարոզը և Քրիստոսի խոսքի տարածումը, սկսած առաքելական շրջանից, եկեղեցու հովիվների կյանքի և գործունեության կարևոր տեղն է գրավում։գրավում: Քարոզությունը առաքյալներից և առաքելական հայրերից փոխանցվել է Ընդհանրական եկեղեցու հայրերին, և քարոզը դարձել է հեթանոսության դեմ մղվող պայքարում քրիստոնեության գլխավոր զենքը։զենքը: Եկեղեցու առաջին չորս դարերի հայրերը հռչակվել են իրենց կենդանիքարոզխոսությամբ, որը հիմնականում կրել է ջատագովական բնույթ։բնույթ: Քարոզի ներգործուն ուժը և թողած տպավորությունը լավագույնս արտահայտվել է Ընդհանրական եկեղեցու հռչակավոր հայրերից [[Հովհան Ոսկեբերան]]ին տրված «Ոսկեբերան» բնորոշման մեջ։մեջ:
 
== Քարոզը Հայոց եկեղեցում ==
Քարոզն իր գործուն ազդեցությունն է ունեցել նաև հայոց կյանքում, մեծ կարևորություն և նշանակություն ստացել [[Հայ Եկեղեցի|Հայ եկեղեցում]]։: Հայոց դարձը սկսվել է քարոզությամբ։քարոզությամբ: [[Գրիգոր Ա Լուսավորիչ]]ը [[Խոր վիրապ]]ից ելնելուց հետո իր քարոզությամբ ժողովրդին նախապատրաստել է քրիստոնեության ընդունմանը։ընդունմանը: Գրիգոր Ա Լուսավորիչով սկիզբ առած հայկական քարոզխոսությունն իրենց հովվական և ուսուցողական գործունեությամբ շարունակել են Հայ եկեղեցու հայրերը ([[Ներսես Ա Մեծ]], [[Մեսրոպ Մաշտոց]], [[Սահակ Ա Պարթև]], [[Հովհաննես Ա Մանդակունի]], [[Հովհաննես Գ Օձնեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ներսես Լամբրոնացի]], [[Եսայի Նչեցի]], [[Հովհան Որոտնեցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Մաղաքիա Օրմանյան]], [[Եղիշե Դուրյան]] և ուրիշներ), որոնք նաև իրենց ժամանակի մեծագույն քարոզիչներն են եղել։եղել:
 
Քարոզխոսությունն այնքան է կարևորվել, որ Գրիգոր Տաթևացին այն ավելի հեղինակավոր դարձնելու նախապայման է համարել վարդապետական իշխանություն ունենալը։ունենալը: Վարդապետական և ծայրագույն վարդապետական գավազանի տվչությունը, որպես նշան ուսուցողական, քարոզչական իշխանության, խորհրդանշում է Հայ եկեղեցում քարոզխոսության կարևորությունն ու արժեքը։արժեքը:
 
== Քարոզի կառուցվածքը և բովանդակությունը==
Քարոզի կառուցվածքին, ունեցած նշանակությանը, դերին ու ազդեցությանն անդրադարձել է Գրիգոր Տաթևացին իր «Վասն մեղաց լեզուի» և «Վասն երկրագործաց» քարոզներում, որոնցից առաջինը նվիրված է քարոզի մատուցման կերպին ու միջոցներին, երկրորդը՝ կառուցվածքին։կառուցվածքին: Նա քարոզի ժանրային կառուցվածքը բաժանել է հինգ մասի՝ ''բնաբան, նախերգան, քարոզ, հորդորակ և օրհնություն''։: Քարոզը ասվում է բարձր տեղից, ըստ Սուրբ Գրքի՝ «պարիսպների գլխից» (Առակ. 1.21)։: Ժողովրդից վեր մի կետից քարոզելու գաղափարն իր արտահայտությունն է գտել նաև եկեղեցու ընդհանուր կառուցվածքում։կառուցվածքում: Եկեղեցու բեմը, որի բարձրությունից քարոզում է քահանան, համաձայն քրիստ. խորհրդաբանության, միջանկյալ տեղ է գրավում երկնքի ու երկրի միջև։միջև: Աստվածաշնչում շեշտվում է նաև, որ քարոզը պետք է լինի հրապարակային։հրապարակային: Դրա լավագույն օրինակը «Լեռան քարոզն» է (Մատթ. 5.1–12), որը նաև կոչվում է «փոքր Ավետարան», իսկ [[Խրիմյան Հայրիկ]]ի խոսքերով՝ «մարգարիտ Արքայության երկնից», և խտացված ձևով բովանդակում է քարոզած ճշմարտությունների բուն կորիզը։կորիզը: Ըստ [[Պողոս առաքյալ]]ի, քարոզը բխում է ոչ թե մարդկային կամեցողությունից կամ իմաստությունից, այլ՝ «աստվածային Սուրբ Հոգուց», և պետք է ասվի Սուրբ Հոգու զորությամբ ու վարդապետությամբ (Ա Կորնթ. 2.3–5, 11–14)։:
 
Քարոզը հիմնվում է Աստվածաշնչի, մասնավորապես՝ Նոր կտակարանի վրա։վրա: Սուրբ Գրքի ընթերցումից հետո քարոզիչը բեմ է բարձրանում և օրվա ընթերցումներից ընտրում իր քարոզի բնաբանը։բնաբանը: Ավելի ուշ շրջանում բնաբաններ են ընտրվում նաև շարականներից և առանձին դեպքերում՝ հայ դասական մատենագրության՝ եկեղեցու կողմից նվիրագործված հատվածներից։հատվածներից: Քարոզները, նվիրված լինելով օրվա տոնին կամ այդ օրը եկեղեցում կարդացվող սուրբգրային համապատասխան ընթերցվածին (սաղմոսներ, մարգարեական, առաքելական և ավետարանական հատվածներ, որոնք որոշված են հաստատուն կերպով), այնուհետև տվյալ տոնը շաղկապում են ժամանակի խնդիրներին և ազգային կարևոր իրադարձություններին, իսկ օրվա ընթերցվածների վրա խարսխված քարոզներում, նույն կերպ ավետարան. գաղափարներն արծարծելուց հետո, քարոզիչներն անդրադառնում են այն հարցին, թե որքանով են մարդիկ կարողանում հավատարիմ մնալ այդ գաղափարներին։գաղափարներին: Դրանով սուրբգրային մնայուն գաղափարներին, քրիստոնեական բարոյականությանը և արժեքներին հաղորդվում է արդիական հնչեղություն։հնչեղություն:
 
Քարոզը սոսկ իր բնաբանի մեկնությունը չէ, այլ ուղղված է տվյալ ժամանակի ունկնդրին, որի համար տարբեր ժամանակներում աստվածաշնչյան միևնույն մնայուն մտքի ու հոգևոր խորհրդի արտահայտությունն իմաստային տարբեր նրբերանգներ է ձեռք բերում և ըստ այդմ էլ ընկալվում ու կարևորվում։կարևորվում:
 
Հայ եկեղեցու քարոզիչը, եթե եպիսկոպոս կամ վարդապետ է, կրում է իր իշխանությամբ տրված գավազանը։գավազանը: Քահանա քարոզիչը կրում
է ձեռաց խաչ, սարկավագը՝ Ավետարան։Ավետարան:
 
Հոգևորականը, «Ամեն»-ով ավարտելով քարոզը, ձեռքի խաչով խաչակնքում է՝ «կնքէ զբանն»։: Ծիսական այս ընթացքի հոգևոր խորհրդի բացատրությունը Գրիգոր Տաթևացին խարսխում է Ղուկասի Ավետարանի «սերմը Աստծո խոսքն է» (Ղուկ. 8.11) և Մարկոսի Ավետարանի «Եվ
լավ հողի մեջ սերմանվածները այն մարդիկ են, որ լսում են խոսքը և ընդունում ու պտուղ են տալիս...» (Մարկ. 4.20) խոսքերի վրա։վրա: Ըստ այդ
զուգահեռի, քարոզը այն սերմն է, որ ծլարձակում է մարդու հոգում, այսինքն՝ ներազդում նրա վրա, և ինչպես հողագործները սերմանելուց հետո ջրում են, նույն կերպ և քարոզիչները քարոզելուց հետո խաչով կնքում են, այսինքն՝ օրհնում այն հոգիները, որտեղ սերմանել են «Բանն Աստուծոյ»։: Գրիգոր Տաթևացին զգուշացնում է նաև, որ քարոզը կարող է ներազդել միայն այն դեպքում, եթե քարոզիչը հետևում է իր քարոզածին և ապրում իր քարոզած կյանքով։կյանքով:
 
== Քարոզը` եկեղեցական մատենագրության ժանր ==
Եկեղեցու հայրերը և մատենագիրները Քրիստոսի խոսքի մեկնության և տարածման համար գրել են քարոզներ, որոնք հայոց մեջ երբեմն հայտնի են [[ճառ]] անունով։անունով: Դրանք ունեցել են աստվածաբանական, դավանաբանական, փիլիսոփայական, մեկնողական, ջատագովական, ներբողական, բարոյադաստիարակչական բնույթ և եկեղեցական քարոզխոսության ու հրապարակախոսության լավագույն նմուշներից են։են: Հայկական քարոզագրությունն սկսվել է V դ., [[Աթանաս Ալեքսանդրացի|Աթանաս Ալեքսանդրացու]], [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարացու]], [[Գրիգոր Նազիանզացի|Գրիգոր Նազիանզացու]], [[Եփրեմ Ասորի|Եփրեմ Ասորու]], [[Հովհան Ոսկեբերան]]ի, [[Կյուրեղ Ալեքսանդրացի|Կյուրեղ Ալեքսանդրացու]] և եկեղեցու այլ նշանավոր հայրերի ճառերի թարգմանությամբ ու մեկնությամբ։մեկնությամբ: Քարոզներից կազմվել են ժողովածուներ՝ ''Քարոզգրքեր''։: Գրիգոր Ա Լուսավորչին վերագրվող «[[Յաճախապատում ճառք]]»-ը և [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Ա Մանդակունուն]] վերագրվող «Ճառք»-ը Հայ եկեղեցու առաջին ''Քարոզգրքերն'' են։են: Հայ քարոզագրության լավագույն նմուշներից է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզչութեանը»` իր «Ամարան» և «Ձմերան» հատորներով։հատորներով:
 
== Գրականություն ==
* Տեր - Մկրտչյան Կ., Քարոզի նշանակությունը և գործադրության եղանակը, «Արարատ», 1895, դ 2, էջ 41–43։41–43:
* Կյուլեսերյան Բ., Քարոզելու արվեստը, «Լույս», 1905, դ 3, էջ 49–54։49–54:
* Հովսեփյան Գ., Դեպի լույս և կյանք, Անթիլիաս, 1986, էջ 7–10։7–10:
* Գարեգին Ա, Համառոտ ձեռնարկ հովվական աստվածաբանության, Էջմիածին, 1995։1995:
* Վարդանյան Մ., Քարոզը որպես միջնադարյան հրապարակախոսության հոգևոր արտահայտություն, «Էջմիածին», 2000, դ 4:
 
== Աղբյուր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քարոզ» էջից