«Ստերիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Գարվիք տեղափոխեց էջը «Ստերիներ»-ից «Ստերիններ»
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 1.
[[FileՊատկեր:Sterol.svg|300px|thumb|Ստերոլի քիմիական կառուցվածքը։]]
'''Ստերիններ,''' ստերոլներ, ստերոիդների դասի բազմացիկլ սպիրտներ։ Լայնորեն տարածված են բնության մեջ։ Ստերինների մեծամասնությունը օպտիկապես ակտիվ, բյուրեղային, օրգանական լուծիչներում լուծվող և ջրում չլուծվող նյութեր են։ Մոլեկուլը պարունակում է ածխածնի 27—29 [[ատոմ]]։ Օրգանիզմներում ստերիների նախորդը սկվալեն ածխաջրածինն է։ [[Կենդանի]]ների և մարդու կարևորագույն ստերիններ խոլեստերինն է, [[սնկեր]]ի մեջ տարածված է էրգոստերինը, բույսերում՝ թսիտոստերինը և ստիգմաստերինը։ Ստերենները կենսաբանական թաղանթների կառուցվածքային բաղադրիչն են։ Ստերները պարունակվում են բարձրակարգ [[կենդանի]]ների նյարդային [[հյուսվածք]]ում, [[լյարդ]]ում, [[սերմնաբջիջ]]ներում են։ Ստերենների ամենաուսումնասիրված ֆունկցիաները խոլեստերինի և էրգոստերինի փոխարկումներն են համապատասխանաբար ստերոիդ [[հորմոն]]ների և D խմբի վիտամինների։ Ստերենները [[հումք]] են ծառայում նշված նյութերի արդյունաբերական ստացման համար։