«Օդագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
dasaran.am կայքից պատճենել չի կարելի
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (3)
Տող 3.
== Պատմությունը ==
Ըստ տարերգության [[Ռուսաստան]]ում ծխով լցված մեծ [[օդապարիկ]]ով օդ բարձրանալու փորձ կատարվել է 1731 թվականին։ 1783 թվականին [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] ԳԱ անդամ Լ. Էյլերը արտածել է օդապարիկների վերամբարձ ուժի հաշվարկի բանաձևեր։ Նույն թվականին Ժ. և Է. Մոնգոֆիե եղբայրները կառուցել են օդապարիկ, որը թռիչքում փորձարկվել է 1783–ի հունիսի 5–ին, իսկ նոյեմբերի 21–ին [[Փարիզ]]ում Պիլատր դե Ռոզիեն և դ՛Առլանդը 25 րոպե տևողությամբ թռիչք են կատարել տաք օդով լցված օդապարիկով։ Ֆրանսիացի գիտնական Ժ. Շառլի առաջարկությամբ օդապարիկները սկսեցին լցնել ջրածնով։ Ջրածնով լցված` 8,5 մետր տրամագծով օդապարիկով առաջին թռիչքը (2,5 ժամ տևողությամբ) կատարել են (նույնպես Փարիզում) Ժ. Շառլը և Ռոբերը 1783 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ռուսաստանում օդապարիկով առաջին թռիչքները կատարել է ֆրանսիացի Ժ. Գառներենը. 1803–ի հունիսի 20–ին և հուլիսի 18–ին` Պետերբուրգում, իսկ 1803–ի սեպտեմբերի 20–ին` [[Մոսկվա]]յում։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, տասներկուերորդ հատոր, էջ 516</ref>
[[FileՊատկեր:Wright Military Flyer arrives at Fort Myer VA DA-SD-05-00659.JPEG|thumb|250x250px]]
 
== Գիտական և Ռազմական օգտագործումը ==
Տող 11.
[[Պատկեր:Afisz lotu balonem z Foksal Jordakiego Kuparenki.jpg|333x333px|մինի]]Ձեռքով պտտվող օդային պտուտակներով կառավարելի օդապարիկի առաջին նախագիծը 1784 թվականին առաջարկել է ֆրանսիացի ռազմային ինժեներ Ժ. Մենիեն։ 19–րդ դարի 40–ական թվականներին կառավարելի օդապարիկների (մասնավորապես, [[հրթիռային շարժիչ]]ով) նախագծեր են առաջարկել ռուս ռազմային ինժեներ Ի. Ի. Տրետեսսկին և ուրիշները։ 1852–ի սեպտեմբերի 24–ին ֆրանսիացի Ա. Ժիֆարը կատարել է շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը` մինչև 11 կմ/ժ արագությամբ (անհողմ եղանակին)։ 1869 թվականին Ռուսաստանում կազմակերպվել է ռազմային նպատակներով օդային օգտագործման մշտական հանձնաժողով։ 1875 թվականին [[Դմիտրի Մենդելեև|Դ. Ի. Մենդելեևը]] առաջ է քաշել ստրատոստատի գաղափարը։ 1885–ին Մ. Ա. Ռիկաչովի ղեկավարած Գլխավոր ֆիզիկական աստղադիտարանում մշակվել են օդապարիկ–զոնդեով և դապարուկներով օդ բարձրացող ինքնագրիչ օդերևութաբանական սարք։ 1887 թվականի օգոստոսի 19–ին Մենդելեևը ռազմային օդապարիկով 3 ժամ 36 րոպե տևողության և 3350 մետր բարձրության թռիչք է կատարել Արևի խավարումը դիտելու համար։ Կատարվել են ազատ օդապարիկները (ավելի ուշ` [[դիրիժաբլ]]ները) դժվարամատչելի տեղանքների հետազոտման համար օգտագործելու փորձեր։ 1897–ին շվեդ օդագնաց Ս Անդրեն երկու ուղեկիցների հետ 5000 մ³ ծավալ ունեցող օդապարիկով դուրս է եկել [[Շպիցբերգեն]] կղզուց և փորձել հասնել Հյուսիսային բևեռ, սակայն` ապարդյուն։
== Դիրիժաբլներ ==
[[FileՊատկեր:USS Macon F9C.jpg|thumb|250x250px]]
1887 թվականին Կ. Է. Ցիոլկովսկին առաջարկել է լրիվ մետաղական անկմախք դիրիժաբլի նախագիծ` թռիչքի ընթացքում փոփոխվող ծավալով և գազի տաքացումով։ Դիրիժաբլով 22-25 կմ/ժ արագությամբ առաջին հաջող թռիչքը կատարել է ֆրանսիացի օդագնաց Ա. Սանտոն–Դյումոնը, որը 1899 թվականի նոյեմբերի 13–ին, պտույտ կատարելով Էյֆելյան աշտարակի շուրջը, բարեհաջող վերադարձել է մեկնատեղ։ 1900 թվականին Գերմանիայում առաջին թռիչքն է կատարել Ֆ. Ցեպելինի` կոշտ համակարգի դիրիժաբլը, որի կոնստրուկցիան հիմք հանդիսացավ [[Գերմանիա]]յում, [[Անգլիա]]յում և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]–ում կառուցվող դիրիժաբլների համար։ Գերմանիայի և մյուս պետությունների ագրեսիվ ձգտումների պատճառով օդագնացությունը առաջին հերթին սկսվեց օգտագործվել ռազմական նպատակներով։
 
Տող 21.
 
== Օդագնացությունը ԽՍՀՄ–ում ==
[[FileՊատկեր:W-6 Ossoaviachim wiki.jpg|thumb|250x250px]]
[[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]–ում օդագնացությունը զարգացում է ստացել նաև որպես մարզաձև։ [[Հայրենական Մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմից]] առաջ օդագնացության բնագավառում պաշտոնապես սահմանված 24 համաշխարհային ռեկորդներից 17–ը նվաճել էին սովետական օդագնացները։ Օդագնացությունը լայն կիրառություն է գտել Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945)։ Կապովի օդապարիկներից բացի, պատերազմի ժամանակ կիրառվել է նաև փափուկ համակարգի` 3000 մ³ ծավալով «Վ–12» դիրիժաբլը։ Նախագծվել և կառուցվել է 5000 մ³ ծավալով «Պոբեդա» դիրիժաբլը, որն օգտագործվել է [[Սև ծով]]ում` ականային դաժտերի և խորտակված նավերի հայտնաբերման համար։ Պատերազմից հետո ՍՍՀՄ–ում շարունակվում էր օդագնացության զարգացումը գիտական և մարզական նխատակներով։