«Միզասեռական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 1.
[[FileՊատկեր:Мочеполовая система человека.png|thumb|right|228px|<center> {{PAGENAME}}]]
'''Միզասեռական համակարգ''', մարդու և կենդանիների՝ անատոմիապես և ֆունկցիաներով միմյանց հետ կապված արտաթորության համակարգի և սեռական օրգանների ամբողջությունը։ Անողնաշարավորների արտաթորության և սեռական օրգանների կապն արտահայտվում է տարբեր ձևով։ [[Կարթագլուխ]]ների, [[պրիապուլիդ]]ների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են և բացվում են սեռական գեղձերի ծորաններում, բազմախոզան որդերի մեծամասնության, ուսոտանիների սեռական ծորանները, պահպանելով իրենց հիմնական ֆունկցիան, սերտաճում են արտաթորության օրգանների հետ, որոնցով դուրս են բերվում նաև սեռական արգասիքները։ Բազմախոզան որոշ որդերի արտաթորության օրգանները՝ մետանեֆրիդները, կատարում են սեռական արգասիքների արտազատման, իսկ առաջնային սեռական ծորանները (ցելոմոդուկտները)՝ մասամբ արտաթորության ֆունկցիա։ Բազմաթիվ փափկամորթների առաջնային սեռական ծորանները գործում են որպես արտաթորման օրգաններ, իսկ սեռական արգասիքները դուրս են բերվում սեռական գեղձերի երկրորդային ծորաններով։ Բոլոր [[ողնաշարավոր]]ների, այդ թվում և մարդու, արտաթորության օրգանների ծորանները ծառայում են միաժամանակ սեռական արգասիքների դուրս բերման համար։ Կենդանիների էգերի և կանանց սեռական արգասիքները դուրս են բերվում մյուլերյան խողովակից առաջացած ձվատարներով, ձկների մեծամասնության և երկկենցաղների արուների սեռական արգասիքները՝ վոլֆյան խողովակով։ [[Սողուն]]ների, [[թռչուն]]ների, [[կաթնասուն]]ների արուների և տղամարդկանց առաջնային երիկամը վերածվում է սերմնարանի (սերմնագեղձերի) հավելվածի, որով դուրս է հոսում սերմնահեղուկը, իսկ արտաթորության ֆունկցիան կատարում են երկրորդային երիկամը և միզածորանը։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=533}}