«Հեծելազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (2)
Տող 1.
'''Հեծելազոր''', ({{lang-fr|cavalerie}}, {{lang-it|cavaleria}}, {{lang-la|caballus}}) զորատեսակ։ [[Եգիպտոս]]ի, [[Հնդկաստան]]ի, [[Չինաստան]]ի, [[Միջագետք]]ի երկրների [[բանակ]]ներում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում մինչև հեծելազորի երևան գալը կիրառվել են ձի լծած մարտակառքեր։ Հեծելազորը որպես զորատեսակ երևան Է եկել Ասորեստանում, Ուրարտուում և ստրկատիրական այլ պետություններում։ Մեր թվարկությունից առաջ VI դարում Պարսկաստանում այն հիմնական զորատեսակ Էր (ծանր և թեթև)։ Կանոնավոր հեծելազորի Հին Հունաստանում առաջին անգամ օգտագործվել Է մեր թվարկությունից առաջ IV դարում և ավելի կատարելագործվել Ալեքսանդր Մակեդոնացու բանակում (ծանր, միջին, թեթև)։ Իր մարտունակությամբ և հզորությամբ հռչակված Էր հայկական հեծելազոր (տես Այրուձի)։ Հին հռոմեական բանակում հեծելազորը օժանդակ զորատեսակ Էր ղեգեոնի կազմում։ Արևմտյան Եվրոպայում ֆեոդ, զորքերի գլխավոր ռազմական, ուժը կազմել Է ասպետական հեծելազորը (ծանրազեն, զրահակիր)։ IX— X դարում Կիևյան Ռուսիայի զորքերում իշխանական դրուժինաները կազմված Էին հեծելազորից։ Իր բարձր մարտունակությամբ [[XIII— XIV դար]]ում աչքի Է ընկել թաթար-մոնղոլական թեթև հեծելազորը։ [[XIV դար]]ում հրազենի երևան գալով և հետևազորի դերի ուժեղացմամբ ասպետական ծանր հեծելազորը կորցրել Է իր նշանակությունը։ [[XVI դար]]ում սկսած մեծ դեր Է խաղացել թեթև հեծելազորը, որը զինված Էր հրազենով։ XVI դարում վերջից ռուսական, բանակում կարևոր էր կազակական հեծելազորը։ [[Պետրոս I]]-ի օրոք ստեղծվեց կանոնավոր հեծելազոր։ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում մարտական լուրջ ուժ էր ֆրանսիական հեծելազորը, որը, սակայն, [[1812]]թ.-ի Հայրենական պա¬տերազմում զիջեց ռուսական հեծելազորին։ Առաջին համաշխարհային պատերազմի ([[1914]]—[[1918]]թթ.) սկզբին պատերազմող կողմերի բանակներում հեծելազորի կազմում էր 8—10%։ Ռազմական, տեխնիկայի տարբեր տեսակների զարգացման հետևանքով հեծելազորային գրոհները պատերազմում դարձան սակավ արդյունավետ, և ետպատերազմյան շրջանում հեծելազորները կրճատվեց, իսկ [[1930]]-ական թվականների վերջին կապիտալիստական խոշոր պետությունների մեծ մասում փաստորեն վերացվեց։ Մինչև [[1939]]—[[1945]]թթ.-ի երկրորդ համաշխարհային պատերազմը հեծելազորը պահպանվել էր միայն մի քանի երկրներում (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Հարավսլավիա և այլն)։ Սովետական հեծելազորը կազմավորվել է [[1918]]թ.-ին, կարմիր բանակի ձևավորման հետ։
[[FileՊատկեր:Bundesarchiv_Bild_101I-725-0190-11,_Russland,_Rückzug_deutscher_Truppen,_Kavallerie.jpg|thumb|Գերմանական հեծելազորը [[1943]]թ.]]
[[FileՊատկեր:8e hussards 1804(fr).jpg|thumb|Նապոլյոնի գուսարը]]
Նրա ստեղծման գործում կարևոր փուլ էր Առաջին և Երկրորդ հեծյալ բանակների կազմավորումը ([[1919]]—[[1920]]թթ.)։ Օտարերկրյա ռազմական, ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի տարիներին ([[1918]]—[[1920]]թթ.) հեծյալ միավորումները մեծ դեր խաղացին [[Դենիկին]]ի, [[Կոլչակ]]ի, [[Վրանգել]]ի և սպիտակ լեհերի զորքերի ջախջախման գործում։ Քաղաքացիական պատերազմից հետո սովետական հեծելազորը մասնակցեց բասմաչության վերացմանը Միջին Ասիայում, բանդիտական խմբերի ոչնչացմանը [[Ուկրաինա]]յում և [[Հյուսիսային Կովկաս]]ում։ Սոցիալիստական շինարարության տարիներին հեծելազորը համալրվեց մարտական նոր տեխնիկայով՝ ընդունելով կազմակերպական նոր ձևեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ռազմական, գործողությունների փորձը, տանկային և օդային մեծ ուժերի կիրառումը հանգեցրին հեծելազորի քանակի (դիվիզիաներ) կրճատմանը 32-ից ([[1939]]թ.)՝ 13 ([[1941]]թ.)։ Հեծելազորը աչքի ընկավ Հայրենական մեծ պատերազմի ([[1941]]—[[1945]]թթ.) բոլոր օպերացիաներում, միաժամանակ դրսևորվեցին նաև նրա թերությունները։ Ետպատերազմյան առաջին տարիներին սովետական բանակում հեծելազորի քանակը խիստ կրճատվեց, իսկ 1950-ական թվականների կեսին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման և բանակի լիակատար մոտորավորման կապակցությամբ հեծելազորի որպես զորատեսակ վերացավ։ [[Սովետական հեծելազ]]որի կազմավորման և զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ս. Բուդյոննին, Ն. Կաշիրինը, Դայը, Վ. Պրիմակովը, [[0. Գորոդովիկով]]ը, [[Ֆ. Միրոնովը]]։ [[Հայրենական մեծ պատերազ]]մի ժամանակ աչքի ընկան [[Պ. Բելով]]ի, Լ. Դովատորի, Ն. Օսլիկովսկու, Տ. Շուպկինի, Վ. Օբուխովի, Ն. Կիրիչենկոյի և ուրիշների ղեկավարած հեծյալ միավորումները։ Բոլոր հեծյալ կորպուսներն արժանացան գվարդիական, իսկ շատ հեծելազորայիններ՝ Սովետական Միության [[հերոս]]ի կոչման։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=342}}