«Հաշմանդամություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Դռներ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: բ,ո → բ, ո oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (5)
Տող 1.
[[FileՊատկեր:Disability symbols.png|thumb|Հաշմանդամությունը նշաններով]]
'''Հաշմանդամություն''', առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք, որը խոչընդոտում է նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։
 
Տող 56.
ՀՀ-ն դեռևս չի վավերացրել Կամընտրի արձանագրության վավերացումը, ինչպես նշվում է 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույցում <ref>[https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/12/qax51-56.pdf 2012 թ. ՀՀ կառավարության կողմից ներկայացված սկզբնական համապարփակ զեկույց]</ref>, մնում է պետական քաղաքականության օրակարգում և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո։
 
[[FileՊատկեր:CRPD members.svg|thumb|250px|աջից|Կոնվենցիան վավերացրած երկրները՝ մուգ կանաչ գույնով]]
 
=== Կոնվենցիայի նպատակը և ընդհանուր սկզբունքները ===
Տող 104.
=== Հայաստանը և կոնվենցիան ===
 
[[FileՊատկեր:«Երևանը նաև իմ քաղաքն է» ակցիա.jpg|thumb| Հաշմանդամություն ունեցող և չունեցող քաղաքացիները «Երևանը նաև իմ քաղաքն է» ակցիայի ժամանակ]]
2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան<ref>[http://www.parliament.am/committee_docs_5/Social/22.03.2013_Naxagic_hashm_orenq.pdf ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին]</ref>, որն ուժի մեջ մտավ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Սույն կոնվենցիան, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, վավերացնելու և հաստատվելուց հետո դարձել է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս։ Սույն հոդվածի համաձայն, եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
 
Տող 111.
== Մատչելիություն ==
 
[[FileՊատկեր:Curitiba 10 2006 05 RIT.jpg|thumb| Մատչելի միջավայրի օրինակ]]
Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։ «Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»<ref>[http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1784&lang=arm Հայաստանի Հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենք]</ref> ՀՀ օրենքի համաձայն, «չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»։
 
Տող 121.
 
==== Թեքահարթակներ ====
[[FileՊատկեր:Ramp Isaac Cathedral 3.jpg|thumb|Թեքահարթակի օրինակ՝ մատչելի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց]]
Շենքերում պետք է լինի հարմարեցված առնվազն մեկ մուտք։ Արտաքին սանդուղքներն ու թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր՝ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։ Շենքի հիմնական մոտեցումներում սանդուղների 2,5 մ-ից ավելի լայնության դեպքում հարկավոր է նախատեսել բաժանիչ բռնաձողեր։ Մատչելի մուտքերը պետք է ունենան շվաքարան և ջրահեռացում՝ կախված տեղական կլիմայական պայմաններից։
Ստորգետնյա և վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով։ Թեքահարթակների համար որպես ծածկույթ չի թույլատրվում լցովի կամ խոշորկառուցվածքային նյութերի օգտագործումը, ինչը կխոչըդոտի թիկնաթոռ-սայլակներով տեղաշարժվելուն։ Բետոնե սալերից ծածկույթները պետք է լինեն հարթ, իսկ նրանց միջև կարանների լայնությունը ՝ 0,015մ-ից ոչ ավելի։