«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 86.
[[Պատկեր:LorisMelikov Aivazovsky.jpg|մինի|ձախից|200px|Լորիս-Մելիքովի դիմանկար ([[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]] աշխատանքը)]]
Ռուս պատմաբանների շատ աշխատություններում հետաքրքիր տվյալներ, փաստեր ու մտքեր կան [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմի, [[Բեռլինի կոնգրես]]ի, հայկական հարցի ծագման, [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին հայկական հարցի շուրջ արևմտյան տերությունների միջև հակասությունների սրման վերաբերյալ։ Ռուսական ռազմական պատմաբաններ Ֆ. Ի. Բուլգակովի («Բայազետի հերոսական պաշտպանությունը», 1878), Գ. Կ. Գրադովսկու («Փոքր Ասիայի 1877 թվականի պատերազմը», 1878), Մ. Վ. Ալեքսեևի («1877-1878 թթ. պատերազմը Ասիական ռազմաբեմում», 1892), Պ. Գարկովենկոյի («Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի դեմ», 1879), Պ. Ի. Ավերյանովի («Կովկասա-թուրքական ռազմաբեմի գործողությունների համառոտ ռազմական ակնարկ», 1905) երկերում ցույց է տրված հայերի մասնակցությունը այդ պատերազմին Ռուսաստանի կողմում, նրանց ռուսական կողմնորոշումը, հայ բնակչության օգնությունը ռուսական բանակին, ինչպես նաև ռուսական բանակի հայազգի գեներալների (Լորիս-Մելիքով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով և ուրիշներ) դերը Կովկասյան ճակատի ռազմական գործողությունների իրականացման մեջ։ Այդ հարցերին իր աշխատություններում հատկապես մեծ տեղ է հատկացրել Վ. Պոտտոն («Գեներալ-համհարզ Իվան Դավիդովիչ Լազարևը», 1900, «Կովկասյան պատերազմը», հ. 3., 1888, «Ղարաբաղի առաջին կամավորները», 1909, «1910 թ. Կարսի հանդիսությունները և Կարսի չորս գրոհները», 1911, և այլն)։ [[1877]]-[[1878]] թվականների պատերազմից և Բեռլինի կոնգրեսից հետո հրատարակված գրքերում (Վ. Ա. Աբազա, «Հայաստանի պատմություն», 1888, Ռ. Օվսյանին, «ժամանակակից Թուրքիան», 1877, «Թուրքիայի ժողովուրդները» ժող., 1879 և այլն) ցույց է տրված պատերազմի ժամանակ և նրանից հետո արևմտահայերի համար ստեղծված ծանր իրադրությունը, թուրքական իշխանությունների բռնությունների ուժեղացումը։ Բեռլինի կոնգրեսից հետո արևմտահայերի վիճակի կտրուկ վատացումը. [[1894]]-[[1896]] թվականների զանգվածային կոտորածները, որոնք նշանավորում էին Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության սկիզբը, Ռուսաստանում առաջ բերեցին բողոքի և հայերի իրավունքների պաշտպանության հզոր ալիք, որն իր արտահայտությունը գտավ պատմական գրականության մեջ։
[[FileՊատկեր:“Le Rire”, Number 134, May 29, Paris, 1897.jpg|230px|thumb|right|Օսմանյան հայերի դեմ կոտորածների հրահրիչ Աբդուլ Համիդ II-ը՝ պատկերված որպես «Կարմիր սուլթան» ''Le Rire'' ամսագրի շապիկի վրա, 1897 թ. մայիսի 29]]
Ռուս առաջավոր հասարակայնության ներկայացուցիչները [[Մոսկվա]]յում կազմակերպեցին երկու՝ «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թվական» ([[1896]]) և «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ([[1897]]) ժողովածուների հրատարակումը։ «Եղբայրական օգնություն...» ժողովածուում հայերին օգնելու համար [[Ռուսաստան]]ում ծավալված հասարակական շարժման պաշտպանությանը մասնակցեցին շատ ռուս անվանի պատմաբաններ՝ Մ. Կովալևսկի, Պ. Միլյուկով, Վ. Պոտտո, Մ. Նիկոլսկի, Ռ. Շտակելբերգ, Պ. Բելյաև, Լ. Կամարովսկի և ուրիշներ։ Ժողովածուում հողվածներից մի քանիսը անմիջականորեն շոշափում են հայկական հարցը։ Առավել ուշագրավը Լ. Կամարովսկու հողվածն է։ Տակավին [[1889]] թվականին [[Լոնդոն]]ում հրատարակվող «Հայաստան» հայկական թերթին նա նամակ է գրել, որտեղ ղատապարտել է մեծ տերությունների, այդ թվում՝ [[Ռուսաստան]]ի քաղաքականությունը հայկական հարցում։ «Թուրքիայում բարենորոգումների մասին» հոդվածում խոսել է սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի քաղաքականության, հայերի ջարդերի մասին և առաջ քաշել տերությունների միջամտության անհրաժեշտությունը։ Հեղինակը այդ հարցերը բարձրացրել է նաև «Արևելյան հարց» գրքում ([[1896]])։