«Դեղաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[Image: → [[Պատկեր: (2)
Տող 1.
[[ImageՊատկեր:PharmacistsMortar.svg|thumb|right|190px|Դեղաբանության խորհրդանիշը]]
'''Դեղաբանություն''', գիտություն ուսումնասիրում է մարդու և կենդանիների օրգանիզմների վրա [[դեղանյութեր]]ի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի ազդեցությունը։ Այդ նպատակով օգտվում են հետազոտման տարբեր մեթոդներից (ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, հյուսվածաբանական, և այլն)։ Մարդու օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվում են բուժիչ նպատակով դրանց օգտագործման արդյունքում, կազմում են դեղաբանության հատուկ բաժին՝ [[կլինիկական դեղաբանություն]]։ Դեղաբանությունը սերտորեն կապված է դեղանյութերի մասին տարբեր, առաջին հերթին՝ դեղագործական, պրոֆիլի գիտությունների (օրինակ՝ [[դեղագործական քիմիա]]յի) և [[Դեղագիտություն|դեղագիտության]] (գիտություն բուսական և կենդանական, ծագման դեղանյութային հումքի մասին), ինչպես նաև [[թունաբանություն|թունաբանության]] հետ։
== Զարգացման պատմություն ==
[[ImageՊատկեր:42-aspetti di vita quotidiana, medicine,Taccuino Sanitatis, .jpg|thumb|Դեղատուն պատկերված 14-րդ դարի ձեռագրում ([[tacuinum sanitatis]] casanatensis)]]
Ամենահին աղբյուրը, որը պարունակում է դեղանյութերի մասին տեղեկություններ Սուշրուտա Սամհիտան է, որը հնդկական այուվերդյան տրակտատ է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դարին։