«Գենետիկական կոդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
Տող 1.
[[FileՊատկեր:Genetický kód.jpg|thumb|200px|Գենետիկական կոդ]]
{{Գենետիկա}}
'''Գենետիկական կոդ''', ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ [[նուկլեինաթթուներ]]ի համակարգում, [[կենդանիներ]]ի, [[բույսեր]]ի, [[բակտերիաներ]]ի և [[վիրուսներ]]ի մոտ իրականացվում է նուկլեոաիդների հաջորդականությամբ։ Բնական նուկլեինաթթուներում՝ [[դեզօքսիռիբոնուկլեինաթթու]] ([[ԴՆԹ]]) և [[ռիբոնուկլեինաթթու]] ([[ՌՆԹ]]), հանդիպում են նուկլեոտիդների 5 տարածված ձևեր (յուրաքանչյուր նուկլեինաթթվում 4-ը), որոնք միմյանցից տարբերվում են ազոտային հիմքով։ ԴՆԹ պարունակում է [[ադենին]] (Ա), [[գուանին]] (Գ), [[ցիտոզին]] (Ց), [[թիմին]] (Թ), ՌՆԹ-ում թիմինի փոխարեն [[ուրացիլ]] է (Ու)։ [[Սպիտակուց]]ում [[ամինաթթու]]ների քանակությունն (20) ու գենետիկական կոդը կոդավորող նշանները (4) չեն համապատասխանում, հետևաբար կոդային թիվը, այսինքն՝ 1 ամինաթթուն կոդավորող նուկլեոտիդների քանակը 1 լինել չի կարող։ Ամերիկացի գիտնական Գ. [[Գամով]]ը (1954-ին) առաջարկել է գենետիկական կոդի տրիպլետային մոդել, որտեղ 1 ամինաթթուն կոդավորվում է 3 նուկլեոտիդների խմբով՝ կոդոնով։ Առաջարկվեցին գենետիկական կոդի տարբեր մոդելներ, որոնցից ուշադրության արժանացան 3-ը՝ ծածկող կոդ առանց ստորակետի, չծածկող կոդ առանց ստորակետի և ստորակետներով կոդ։ [[1961]]-ին Ֆ. [[Կրիկ]]ը ([[Մեծ Բրիտանիա]]) աշխատակիցների հետ միասին հաստատեց տրիպլետային չծածկող, առանց ստորակետի կոդի հիպոթեզը։