«Բևեռաղվես»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (6) |
||
Տող 21.
== Դասակարգում ==
[[
Բևեռաղվեսը պատկանում է Vulpes կոչվող "իրական աղվեսների" խմբին։ Խումբը մտնում է շնազգիների ընտանիքի մեջ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կենդանին կարող է նաև դասվել որպես առանձին տեսակ՝ Alopex անվանմամբ։
Տող 32.
== Ապրելավայրը ==
[[
[[
Բևեռաղվեսը կարող է ապրել երկրագնդի ծայրահեղ հյուսիսում։ Չափազանց ցուրտ կլիմայական պայմաններին նա կարող է դիմանալ իր հաստ մորթու և մարմնի ճարպերի շնորհիվ։ Թաթերը պարուրված են հաստ մորթիով, որը նրան օգնում է քայլել սառցապատ տարածությունների վրա։ Քնելուց բևեռաղվեսները ընդունում են մարմնի կլորացված դիրք՝ այդպիսով նրանք պոչով ծածկում են իրենց քիտը՝ այն տաքացնելու նպատակով։
Բևեռաղվեսը ունի չափազանց սուր լսողություն, որը նրան օգնում է հեշտությամբ որսալ։ Նա կարող է լսողությամբ գուշակել որսի տեղը։ Եթե որսը գտնվում է ձյան տակ, նրանք առաջին երկու թաթերով հարվածում են ձյանը՝ այն փորելով, և արագ շարժումով հանում են բռնված կենդանուն։
Տող 42.
== Բազմացումը ==
[[
Բևեռաղվեսների ձագերը ծնվում են ամռանը։ Երկու ծնողներն էլ հոգ են տանում ձագերի մասին։ 52 օր տևող հղիությունից հետո էգ աղվեսը ծնում է հինգից ութ ձագ։ Բևեռաղվեսները համարվում են գիշատիչների դասի ամենաշատ ձագեր ունեցող կենդանիները՝ նրանց թիվը կարող է հասնել 25-ի։ Ձագերը ծնվում են շագանակագույն գունավորմամբ։ Մորթին սպիտակում է տարիքի հետ միասին։
Ձագերին մեծացնելուց հետո էգերը լքում են ընտանիքը, իսկ արուները մնում են։
== Սնունդը ==
[[
Բևեռաղվեսները սնվում են փոքր կենդանիներով՝ փոքր կրծողներ, թռչուններ, ձվեր և այլ կենդանիների բռնած որսի մնացորդներ։ Լեմմինգները (կրծողներին պատկանող փոքր կենդանի) նրանց սննդի մեծ մասն են կազմում և յուրաքնաչյուր աղվես օրական կարող է ուտել մեծ թվով լեմմինգներ։ Ապրիլ և մայիս ամիսներին նրանք որսում են նաև փոկերի ձագերին։ Բևեռաղվեսները կարող են ուտել նաև ձկներին եթե բռնելը նրանց հաջողվում է։ Տարվա որոշ ամիսներին նրանք ուտում են նաև տարբեր հատապտուղներ` այդպիսով համարվելով ամենակեր։ Նրանք գողանում են մեծ քանակությամբ թռչնի ձվեր։
Տող 53.
== Տարածվածությունը ==
[[
Բևեռաղվեսը ապրում է գրեթե ողջ արտիկական հատվածում՝ Ալյասկա, Կանադա, Գրենլանդիա, Իսլանդիա, Նորվեգիայի հյուսիսային Սվելբարդ կղզի, Սկանդինավիայի հյուսիսային հատվածներ, Ռուսաստանի հյուսիս։ Բացի Սկանդինավիայի երկրներից մյուս երկրներում այս աղվեսի պահպանումը լուրջ հսկողության տակ է։ Իսկ Շվեդիայում Ֆինլանդիայում և Նորվեգիայում միասին մնացել են ընդամենը 120 հասուն բևեռաղվեսներ։
|