«Բաթումի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (2)
Տող 1.
[[FileՊատկեր:Transcaucasia delegation in batumi.jpg|մինի|Անդրկովկասի պատվիրակությունը Բաթումի համաժողովին]]'''Բաթումի պայմանագիր․ 1918''', այսպես կոչված հաշտության և բարեկամության պայմանագիր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսերական]] կառավարության և [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] միջև, կնքվել է հունիսի 4-ին [[Բաթում]]ում։ [[Բարձր դուռ|Թուրքիայի կառավարության]] անունից պայմանագիրը ստորագրել են [[Խալիլ բեյ]]ը, [[Վեհիբ Մեհմեդ]] փաշան, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից [[Ալեքսանդր Խատիսյան]]ը, [[Հովհաննես Քաջազնունի]]ն, Մ. Պապաջանովը։ Պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից և ստորագրվել է [[Անդրկովկաս]]ում թուրքերի հարձակման պայմաններում։
 
Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը։ Թուրքիային էր անցնում երկաթուղին։ Ճանաչվում էր Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։
Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով` «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերություններ հաստատել Անտանտի երկրների հետ։ [[Անդրանիկ Օզանյան|Գեներալ Անդրանիկ]]ը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|Դաշնակցության]] հետ ձևավորելու [[Լեռնահայաստան]]։
 
[[FileՊատկեր:Enver Pasha in Batumi.jpg|մինի|right|Էնվեր փաշան Բաթումիում, 1918|left]]Դեռևս 1918 թվականի մայիսի 14-ին, թուրքական պատվիրակությունը անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պահանջել էր իրեն հնարավորություն տալ «բարեկամաբար օգտագործել [[Ալեքսանդրապոլ]]–[[Ջուլֆա]] երկաթուղագիծը»։ Չսպասելով պատասխանի՝ թուրքական զորքերը հաջորդ օրը գրավել են Ալեքսանդրապոլը։ Մայիսի 15-ին Ն. Ժորդանիան և գերմանական գեներալ Ֆոն Լոսովը, մինչև Անդրկովկասյան սեյմի պաշտոնական ցրումը, համաձայնեցին [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանն]] անկախ հռչակելու մասին։ Այդպիսի համաձայնություն կար նաև մուսավաթականների և թուրքերի միջև [[Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն|Ադրբեջանի]] անկախության վերաբերյալ։ Մայիսի 26-ին սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդպիսի պայմաններում մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ և առանձին բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ։
 
Բաթումի պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածից։ Առաջին հոդվածով հռչակվում էր «խաղաղություն և հարատև բարեկամություն» երկու կառավարությունների միջև։ 2-րդ հոդվածով որոշվում Էր Օսմանյան կայսրության և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը պարփակվում էր [[Երևանի գավառ]]ի մի մասով և հարակից մի քանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ 10 հազար  կմ քառակուսի տարածությամբ։ 4–րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի ռազմական օգնությունը, եթե Հայաստանի Հանրապետությունը խնդրեր նրանից՝ «երկրի ներսում կարգն ու հանգստությունն ապահովելու համար»։ Այս հոդվածը հնարավորություն էր ընձեռնում Թուրքիային՝ ցանկացած առիթն օգտագործել Հայաստանը զավթելու համար։ 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր թույլ չտալ իր տարածքում հակաթուրքական զինված խմբերի կազմավորում։ 6-ից 10-րդ հոդվածները հիմնականում ուղղված էին Հայաստանում իսլամադավան բնակչության իրավունքների պաշտպանությանը, երկաթուղիների օգտագործման, փոստ-հեռագրային հարցերին։ 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր պայմանագրի ստորագրումից հետո անհապաղ դուրս բերել [[Բաքու|Բաքվից]] իր բոլոր զինված ուժերը։ [[Բրեստի հաշտության պայմանագիր|Բրեստի հաշտության պայմանագրի]] այն բոլոր հոդվածները, որոնք չէին հակասում Բաթումի պայմանագրիին, մնում էին ուժի մեջ (հոդված 12-րդ)։ Պայմանագրի վավերացման պայմանները սահմանվում Էին 14-րդ հոդվածով։