«Կովկասյան հովվաշուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: կ: → կ։ (20)
չ oգտվելով ԱՎԲ
Տող 19.
Ստանդարտների համաձայն, այս ցեղատեսակի ականջները կտրում են, քանի որ բնույթով լինելով ոչխարապահ, նրանք կարող են պաշտպանել հոտը [[գայլ]]երից և այլ [[գիշատիչ]]ներից, ուստի կռվի ժամանակ բնազդաբար պաշտպանում են ականջները, որոնք նրա ամենացավոտ կողմն են: Շան փոքրիկ ձագի ականջները կտրելու սովորույթը տարածված էր հին հովիվների մոտ` նկատի ունենալով հետագայում նրանց ընդհարումը գիշատիչների հետ։ Սակայն այժմ այդ սովորույթը հազվադեպ է կիրառվում։
 
Կովկասյան հովվաշան մնդավի բարձրությունը լինում է 68-75 սմ (արու) և 64 սմ (էգ), քաշը` 50-70 կգ (արու) և 45 կգ (էգ): Գույնը հիմնականում գորշ (գայլային), կան նաև շիկագույն, սպիտակ և այլ գույների։
 
Մեծ մասսայականություն է վայելում [[Վրաստան]]ում, [[Հայաստան]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Դաղստան]]ում, ինչպես նաև կովկասյան այլ ժողովուրդների շրջանում։ Ունի մի քանի ենթատեսակներ` վրացական, հայկական և այլն։ Ցեղատեսակի հայկական ենթատեսակներից է [[Կարս]]ի հովվաշունը, որն արդեն իսկ դիտվում է որպես առանձին ցեղատեսակ` [[Հայկական գամփռ]] կամ պարզապես [[Գամփռ]] անվանումով։