«Կիթառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 24.
 
=== Ակուստիկ կիթառ ===
Ակուստիկ կիթառների խմբի մեջ առկա են մի քանի հատկանշական ենթախմբեր` դասական և ֆլամենկո կիթառներ։ Պողպատե լարային կիթառները, որոնք ներառում են հարթ գլխիկով կամ «ֆոլկ (ժողովրդական)» կիթառները, տասներկու լարային կիթառները և կամարաձև գլխիկով կիթառները։ Ակուստիկ կիթառի խումբը նաև ներառում է ոչ ուժեղ հնչեղությամբ կիթառները՝ ստեղծված տարբեր ձայնասահմաններում նվագելու համար, ինչպիսին է ակուստիկ բաս կիթառը, որն էլ ունի էլեկտրո բաս կիթառին նման հնչողություն։
 
=== Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառներ ===
[[Պատկեր:Romanza española.ogg|մինի|Իսպանական սիրերգ (դասական կիթառ)]]
[[Վերածնունդ|Վերածննդի]] և բարոկկո շրջանի կիթառները ժամանակակից դասական և ֆլամենկո կիթառների նրբագեղ նախատիպերն են։ Նրանք առավել փոքր են, ավելի նուրբ կառուցվածքով և ավելի ցածր ձայնարտադրությամբ։ Լարերը միացված են, ինչպես ժամանակակից տասներկու լարային կիթառում, բայց նրանք ունեն միայն չորս կամ հինգ լարեր, ի տարբերություն սովորական վեց լարայինի, որն օգտագործվում է հիմա։ Նրանք ավելի հաճախ օգտագործվում են որպես ռիթմային երաժշտական գործիքներ, քան որպես սոլո գործիքներ և կարող է հաճախ դիտվել այդ կարգավիճակում վաղ երաժշտական ելույթներում։ Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառները հեշտությամբ կարելի է տարբերակել, քանզի Վերածննդի շրջանի կիթառները շատ պարզ են, իսկ բարոկկո շրջանի կիթառները` ավելի գեղազարդ, [[փղոսկր]]ով կամ փայտյա դրվագազարդով գրիֆի և կդեկայի շուրջբոլորը, թղթե կտրվածքով շրջված «հարսանեկան տորթով» փոսի ներսում։
 
== Պատմություն ==
Տող 39.
 
Լատինական կիթառն ունեցել է ընդամնեը մեկ ձայնային անցք և ավելի երկարավուն [[լարատեղ]]: [[14-րդ դար]]ում «մավրիտանական» և «լատինական» կոչվող երաժշտական [[լարային գործիքներ]]ին փոխարինելու եկան կիթառները։
Վիուելան ({{lang-en|vihuela}}) կամ «viola da mano» (իտալերեն) [[15-րդ դար]]ի երաժշտական գործիք է, որն իր ձևով նման է կիթառին։ Այն [[բարոկկո]] կիթառի զարգացման հիմնական գործոնն է։ Վիուելան սովորաբար ուներ վեց լար և կառուցվածքով հիշեցնում էր ջնար (քառորդ լարային չափով), իսկ ձևով` կիթառ, չնայած վաղ շրջանի գործիքն ուներ ավելի կարճ իրան։ Իր չափսերով գերազանցում էր նույնիսկ չորս լարանի ժամանակակից կիթառին։
 
Մինչ [[16-րդ դար]]ը վիուելան արդեն ստացել էր այժմյան կիթառի հիմնական տեսքը` կորաձև կաղապարով, լարատեղով, սակայան, այն ավելի մեծ էր քան ժամանակակից չորս լարանի կիթառը։ Վիուելաի հանրաճանաչությունը [[Իտալիա]]յում և [[Իսպանիա]]յում երկար չի տևում, քանի որ այն համընկնում [[Եվրոպա]]յի այլ տարածաշրջաններում հեղինակություն վայելող ջնարի հետ։ Նրանով կատարվող վերջին հրատարակված ստեղծագործությունը լույս է տեսել [[1576]] թվականին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիթառ» էջից