«Կեչի ելունդավոր»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
(ավելացվեց Կատեգորիա:Կեչազգիներ ՀոթՔաթ գործիքով)
չ (oգտվելով ԱՎԲ)
| typus =
}}
'''Կեչի ելունդավոր''' ({{lang-lat|Betulaceae verrucosa Ehrh}}), կեչազգիների ընտանիքի, կեչի ցեղի [[բույս]]։
 
== Նկարագրություն ==
Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ և 20-30 սմ բնի տրամագծով։ Սաղարթը անկանոն-ձվաձև է, թափանցիկ, դեպի ցած հակված ճյուղերով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, բարակ շերտերով անջատվող կեղևով։ Ծեր [[ծառ]]երի բնի հիմքում կեղևը խիստ ճաքճքված է, ամուր, սևավուն։ Տարեկան ընձյուղները կարմրագորշավուն են, երիտասարդները մերկ, ծածկված ելունդանման խեժագեղձերով։ [[Տերև|Տերևները]]ները ձվաձև-շեղանկյունաձև են կամ եռանկյուն ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5,5 սմ լայնությամբ, հիմքում լայն-սեպաձև, գագաթը սրածայր, կրկնակի սուրարմատաեզր, երկու կողմերից հարթ, նոր բացված ժամանակ կպչուն։ Կոթունը մերկ է, 2-3 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները գլանաձև են, 2,5-3 սմ երկարությամբ և մոտ 1 սմ տրամագծով։ Թեփուկները կանաչավուն են, 5 մմ երկարությամբ ու լայնությամբ։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկները 2-3 անգամ ավելի լայն են ընկուզիկից։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
 
== Տարածվածություն ==
Բնական պայմաններում տարածված է [[Կովկաս|Կովկասում]]ում, [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայում]]յում, [[Միջերկրական ծով]]ի ափերին, [[ԽՍՀՄ]]-ի եվրոպական մասում, Բալկաններում, Արևմտյան Սիբիրում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիս-արևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարան-Հրազդանում, Գեղարդում, Վայքում, Ջանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև
2400 մ բարձրության վրա, հաճախ՝ քարքարոտ վայրերում, ամենուրեք կեչուտներ առաջացնելով։