«Կենդանաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
* [[էկոլոգիա]]ն, որը բացահայտում է օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև եղած կապը
* կենդանիների [[աշխարհագրություն]]ը, որը բացահայտում է կենդանիների տարածվածությունը ջրում և ցամաքում, Երկրի առանձին մասերի կենդանական աշխարհի կազմությունն ու ծագման առանձնահատկությունները։
* Կենդանիների [[ֆիզիոլոգիա]]ն, որը հետազոտում է կենդանի օրգանիզմում կատարվող կենսագործունեության օրինաչափությունները և այլն։
 
[[20-րդ դար]]ում նշված գիտություններին ավելացան ևս երկուսը՝ [[գենետիկա]]ն և [[մոլեկուլային կենսաբանություն]]ը։ Կենդանաբանության մեջ են դասվում նաև այն բաժինները, որոնք ուսումնասիրում են կարգաբանական մեծ խմբերի մեջ մտնող կենդանիների տեսակները, օրինակ, [[պրոտոզոոլոգիա]]ն ուսումնասիրում է միաբջիջ կենդանիներին, [[միջատաբանություն]]ը՝ միջատներին, [[իխթիոլոգիա]]ն՝ ձկներին, [[օրնիտոլոգիա]]ն՝ թռչուններին և այլն։ Կենդանիներին վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտելացնելու կամ բուծելու, նրանցից պաշտպանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթացքում։ Սակայն կենդանաբանությունը, որպես գիտություն, ծնունդ է առել [[Հին Հունաստան]]ում՝ կապված [[Արիստոտել]]ի անվան հետ։ Արիստոտելն իր աշխատություններում տեղեկություններ է հայտնում կենդանիների շուրջ 500 տեսակի մասին, որոնց միավորել է մի քանի խոշոր խմբերում։ [[Մանրադիտակ]]ի գյուտն ու օգտագործումը հանգուցային նշանակություն ունեցող իրադարձություն էին կենդանաբանության և ընդհանրապես օրգանական աշխարհի ճանաչման համար։
 
[[Լևենհուկ]]ը հայտնաբերեց միաբջիջ պարզագույն կենդանիների աշխարհը, բացահայտվեցին կենդանիների բջջային կազմության առանձնահատկությունները, սեռական բազմացման բջջաբանական գաղտնիքները։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրվեցին կենդանական աշխարհի զարգացման և ժամանակակից դասակարգման հիմունքները, լույս տեսավ շվեդացի բնագետ [[Կարլ Լիննեյ]]ի «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ գիտությանը հայտնի կենդանիներն ստացան մինչև օրս պահպանվող կրկնակի անվանումը։ Կենդանաբանության մեջ հեղաշրջող իրադարձություն հանդիսացավ կենդանիների բջջային կազմության և օրգանական աշխարհի զարգացման էվոլյուցիոն ուսմունքի ստեղծումը։ Նշվածներն ուղեցույց հանդիսացան կենդանիների ֆիլոգենետիկ զարգացման տեսության և բիոգենետիկ օրենքի ստեղծման համար։ 18-19-րդ դարերում կուտակված գիտելիքներից ծնունդ առան էկոլոգիայի, սաղմնաբանության, ձևաբանության նոր էվոլյուցիոն-համեմատական ուղղություններ, որոնց ստեղծման ու զարգացման ասպարեզում մեծ դեր են ունեցել ռուս կենդանաբաններ Ի.Ռուլեն, Ն.Սևերցովը, Ի.Մեչնիկովը և ուրիշներ։