«Կարգ հիվանդաց և վերջին օծում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Image0210.JPG|մինի|Մատթեոս առաքյալի Ավետարանը]]
'''Կարգ հիվանդաց և վերջին օծում''', այցելություն հիվանդներին, [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] յոթ խորհուրդներից։
 
Խորհուրդի հիմնական նպատակը հիվանդի [[Մեղք (կրոնական)|մեղք]]երը քավելն է՝ [[Խոստովանություն|խոստովանությամբ]], զղջումով ու մեղքերի թողությամբ։
 
Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին՝ ապաքինության և կազդուրման համար։ Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»։ Կատարում է եկեղեցու պաշտոնյան՝ «ի վերա ծանր հիվանդաց՝ ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»։ Հիսուս Քրիստոսը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը, երբեմն՝ ձեռքի հպումով, երբեմն էլ՝ միայն խոսքով։ Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային ([[Մատթեոս առաքյալ|Մատթեոս]] 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի ([[Հովհաննես առաքյալ|Հովհաննես]] 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը։ Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին՝ աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթեոս 10.1–8, Մարկոս 6.12–13, 16.18, Գործք 28.8)։ Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ։ Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» ([[Հակոբոս առաքյալ|Հակոբոս]] 5.15)։ Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթեոս 9.27–30)։ Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարունակական լրացում։ Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով)։
 
Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել։ Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել Դրոշմի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը՝ Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության։