1 010 983
edits
(Վրիպակ, հղումներ) |
չ (oգտվելով ԱՎԲ) |
||
'''Կապիտալ''' ([[գերմ.]] ''Kapital'', [[ֆրանս.]] ''capital'', սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, [[լատ.]] ''capitalis''- գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ [[Կապիտալիստ]]ների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է [[Կ. Մարքս]]ը՝ [[Կապիտալ (աշխատություն)|«Կապիտալ» աշխատության]] մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։
== Պատմություն ==
Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային [[արտադրություն]]ը, [[ապրանքաշրջանառություն|ապրանքաշրջանառության]] ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է
Կապիտալի ընդհանրական [[բանաձև]]ն է՝ Փ—Ա—Փ', որտեղ Փ-ն փողն է, Ա-ն՝ [[ապրանք]]ը, Փ'=Փ+ΔՓ-ն՝ կանխավճարված [[փող]]ի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է։ Իմպերիալիզմի փուլում կապիտալիստական արտադրության շարժառիթ է դառնում մենաշնորհային շահույթի ստացումը։ Կապիտալը Մարքսը բացահայտեց կապիտալի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն կապիտալների միջև եղած որակական տարբերությունները։ Հաստատուն կապիտալը (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար։ Վերջինիս արժեքը [[բանվոր]]ի կոնկրետ աշխատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում։ [[Փոփոխուն կապիտալ]]ը (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես [[աշխատավարձ]] և բանվորի հավելյալ աշխատաժամանակում ստեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է։ Կապիտալի ինքնաճումը տեղի է ունենում կապիտալի պտույւոի և կապիտալի շրջապտույտի պրոցեսում։ Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնավորեց կապիտալի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղանակի) հիմնականի և շրջանառուի։ Կապիտալի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտապես գտնվում Է ապրանքային և դրամական ձևերում։ Կապիտալի այդ մասերի առանձնացումը հանգեցնում Է առևտրական կապիտափ և փոխատվական կապիտալի ձևավորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավելյալ արժեքի մի մասը։
|