«Կաթնագեղձեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
== Կաթ ==
[[Պատկեր:Cassatt Mary Maternite 1890.jpg|200px|մինի|աջից|Երեխային կրծքով կերակրող մայրը]]
Կաթը բարդ [[ջրային էմուլսիա]] է, որի կազմի մեջ մտնում են [[Ճարպ|ճարպի կաթիլներ]], [[ածխաջրեր]], [[աղեր]] և [[ջուր]]։ Այդպիսի բազմաբաղադրիչ գեղձազատուկի արտադրման հնարավորությունը ենթադրում է գեղձային բջիջների ուլտրակառուցվածքների բարդացում։ [[Լակտոցիտ]]ների մեջ լավ է զարգացած հատիկավոր և ոչ հատիկավոր [[էնդոպլազմատիկ ցանց]]ը։ Լակտացիաներում լավ զարգացած [[Գոլջիի ապարատ|Գոլջիի]] համալիրում ավարտվում է [[կազեին]]ի գոյացումը ու խտացումը, ինչպես նաև [[լակտոզայի սինթեզ]]ը, որին նպաստում է հատուկ ֆերմենտի՝ [[լակտոսինթետազա]]յի առկայությունը։ Բացի այդ լակտոցիտներում հայտնաբերվում են [[միկրոտուբուլներ]] և [[միկրոֆիլամենտ]]ներ, հատկապես ցիտոպլազմայի ապիկալ մասերում։ Ենթադրվում է, որ միկրոտուբուլները օժանդակում են սեկրետոր պրոցեսների տեղափոխումը դեպի լակտոցիտի ապիկալ եզրը։ Կաթի սինթեզված բաղադրամասերի արտադրման ժամանակ մեծ չափերի հասած ճարպային կաթիլները տեղաշարժվում են դեպի ապիկալ թաղանթ և շրջապատելով նրան՝ ներքաշում են դեպի լակտոցիտի եզր։ [[Էքստրուզիա]]յի ընթացքում ճարպային կաթիլը ապիկալ թաղանթի՝ նրան շրջապատող մասի հետ բացվում է և ընկնում խոռոչ։ Ալվեոլի խոռոչում ճարպի կաթիլը տրոհվելով փոխակերպվում է [[էմուլսիա]]յի, որին ավելանում են կազեին, [[լակտազա]] և [[աղ]], այսինքն ձևավորվում է կաթ, որով լցվում է ալվեոլի խոռոչը։ Ալվեոլի դատարկվելուն և կաթի անցմանը կաթնային ուղիներ՝ նպաստում են աստղաձև [[միոէպիթելային բջիջ]]ների կծկումը։
 
Լակտացիայի շրջանի ավարտումով կաթնագեղձը ենթարկվում է [[ինվոլյուցիա]]յի, սակայն նախորդ հղիության ժամանակ գոյացած ալվեոլների մի մասը պահպանվում է։
* [http://www.medlib.am/ ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]