«Ծննդաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծննդաբերության ժամկետներ: վերջակետների ուղղում, փոխարինվեց: լ: → լ։ (3) oգտվելով ԱՎԲ
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Umbilical-newborn.jpg|thumb|200px|right|Նորածին]]
'''Ծննդաբերություն''', հղիությունն ավարտող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, [[ընկերք]]ն ու պտղաթաղանթները։
 
== Բնականոն ծննդաբերություն ==
Տարբերում են հասուն պտղով կամ բնականոն ծննդաբերություն, որը տեղի է ունենում հղիության 40-րդմշաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով ծննդաբերություն (վաղաժամ), հղիության 29-39-րդ շաբաթվա ընթացքում։
 
Ծննդաբերության նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են [[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ]]երը, [[ներզատիչ գեղձեր]]ը, [[հորմոններ]]ը, պտոսլընկերք համակարգում գոյացող կենսբանական այլ ակտիվ նյութեր և [[արգանդ]]ի նյարդամկանային ապարատը։
 
== Ծննդաբերության ժամկետներ ==
Ծննդաբերության պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը։ Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ [[հյուսվածքներ]]ից (արգանդի պարանոց, [[հեշտոց]], կոնքի հատակի մկաններ)։
 
Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է։ Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով։ Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10-15, հետագայում՝ 2-3 րոպեն մեկ անգամ։
 
Ծննդաբերություն ընթանում է 3 շրջանով,
Տող 21.
Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով։ Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչնդոտը։ Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»։ Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում [[կրծքավանդակ]]ին։ Կոնքի խոռոչով գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով։ Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»)։ Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխըն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը։ Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը։
;Ընկերքային շրջան
Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, [[ընկերք]]ի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում։
 
Առաջնածինների մոտ ծննդաբերության ընդհանուր տևողությունը 15-24 ժ է, կրկնածիններինը՝ 10-12 ժ։ Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը։
 
== Գրականություն ==