«Խարբերդի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խարբերդի դաշտ''', գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում Արևելյան [[Եփրատ]]ի ստորին հոսանքում։ 900-1000 մ բարձրության բարդ աստիճանաձև իջվանք է [[Հայկական Տավրոս]]ի լեռնային համակարգում։ Հիմքի այլուվիալ դարավանդային մասը ելուստներով բաժանվում է 2 մասի՝ Էլյազըղի և Մոլլաքենդի։ Արևելքում [[Արածանի|Արածանու]] հովտով միանում է [[Բալուի դաշտ]]ին, արևմուտքում՝ [[Եփրատ]]ի կիրճով [[Մալաթիայի դաշտ]]ին։ Օգտակար հանածոներից կան [[քրոմ]]ի, [[պղինձ|պղնձի]], բազմամետաղների, [[մարմար]]ի հանքավայրեր։ Կլիման ցամաքային է՝ ջերմաստիճանի օրական և սեզոնային խիստ տատանումներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 0-ից -5 °C է՝ հուլիսինը՝ 24-26 °C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ։ Տարածված են շագանակագույն տափաստանային և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով։ Ոռոգվող հողերում մշակում են [[բրինձ]], [[բամբակ]], [[խաղող]] և պտուղներ։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}