«Լիտվերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 38.
 
== Հիմնական առանձնահատկություններ ==
Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթյան ճյուղին։ Ունի երկու հիմնական բարբառ ժյամայտյան (ստորին լիտվական) և աուկշտայտյան (վերին լիտվական)․ վերջինս ընկած է գրական լիտվերենի հիմքում։ Հնդեվրոպական լեզվաընտանիքում բնորոշ է առավել հնատիպ գծերով։
 
Հնչյունական կազմը հարուստ է(12 ձայնավոր, 8 երկբառ, 45 բաղաձայն)։ Ձայնավորներն ունեն իմաստազատիչ քանակային տարբերություն(երկար–կարճ)։ Շեշտը փոփոխական է, վանկը բնորոշ է ինտոնացիոն ուրույն կաղապարով։
 
Գոյականն ունի սեռի (արական, իգական, ընդհանուր), թվի(եզակի, հոգնակի, բարբառներում՝ երկակիի մնացորդներ), հոլովի (7) կարգեր։ Բայը ևս հարուստ է ձևաբանական կարգերով (4 եղանակ, 4 ժամանակային ձև)։ Գրավոր հուշարձանները՝ 16–րդ դարից, այբուբենը՝ լատինագիր։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիտվերեն» էջից