«Լիոն Ֆոյխտվանգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ստացել է բանասիրական կրթություն [[Մյունխեն]]ում և [[Բեռլին]]ում։ Զբաղվել է լրագրությամբ, թատերական քննադասությամբ։ Ֆոյխտվանգերի հակապատերազմական (1914–1918) տրամադրություններն են արտահայտված [[Էսքիլես]]ի «Պարսիկներ», [[Արիստոֆան]]ի «Խաղաղություն» գործերի մշակումներում (1917, 1918), «Ռազմագերիները» (1919) և այլ պիեսներում։
 
1933 թվականին տարագրվել է [[Գերմանիա]]յից, ապրել [[Ֆրանսիա]]յում, մասնակցել է մշակույթի պաշտպանության միջազգային շարժմանը։ [[Վիլլի Բրեդել]]ի և [[Բերտոլդ Բրեխտ]]ի հետ խմբագրել է [[Մոսկվա]]յում հրատարակվող «Դաս Վորտ» («Das Wort», 1936–1939) հանդեսը։ [[Խորհրդային Միություն]] այցելելուց հետո գրել է «Մոսկվա 1937» (1937) գիրքը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է [[ԱՄՆ]]–ում։
 
== Ստեղծագործություններ ==
Լիոն Ֆոյխտվանգերի ստեղծագործության հիմնական խնդիրը՝ գործողության և փիլիսոփայական հայեցողության երկընտրանքը, որ առաջին անգամ ի հայտ է եկել «Թոմաս Վենդտ» (1920) «դրամատիկական վեպում», շարունակվել է «Հրեա Զյուսը» (1920–1922, հրատ․ 1925), «Տգեղ դքսուհին» (1923) պատմավեպերում։
 
1930 թվականին հրատարակվել է Ֆոյխտվանգերի «Սպասասրահ» եռերգության առաջին մասը՝ «Հաջողություն» վեպը, ապա հաջորդաբար՝ «Օպպենհայմների ընտանիքը» (1933, հայերեն հրատ․ 1941, ավելի ուշ հրատ․ «Օպպերմանների ընտանիքը»), «Արտաքսում» (1939) վեպերը։ [[Հովսեփոս Փլավիոս]]ի մասին գրված պատմական եռերգության («Հրեական պատերազմը», 1932, «Որդիները», 1935, «Կգա օրը», 1942) հիմնական խնդիրը անհատի խնդիրն է, որը, մարդասիրական հոգևոր արժեքներ մարմնավորելով, որոշակի վերաբերմունք ունի ժողովրդի և սոցիալական պրակտիկայի նկատմամբ։
Տող 14.
Ֆոյխտվանգերի պատմավեպերին բնորոշ է խիստ արդիական ենթատեքստը («Կեղծ Ներոնը», 1936)։ «Լաուտենզակ եղբայրները» (1943) վեպում պատկերված [[Ֆաշիստական Գերմանիա|ֆաշիստական հեղաշրջման]] նախօրեի իրական պատմական դեմքերն ու դեպքերը էլ ավելի կոնկրետություն ու խորություն են հաղորդում տեղի ունեցող անցուդարձի սոցիալ–քաղաքական վերլուծությանը։
 
«Սիմոնա» (1944) վեպը պատմում է [[Դիմադրության շարժում|ֆրանսիական Դիմադրության]] երիտասարդ հերոսուհու մասին։
 
Ֆոյխտվանգերը սկզբունքորեն ընդունել է ժողովրդական զանգվածների հեղափոխական ակտիվությունը («Աղվեսները խաղողի այգում», 1947, «Գոյա կամ իմացության դժվարին ուղին», 1952, հայերեն հրատ․ 1974, «Խենթի իմաստությունը կամ Ժան–Ժակ Ռուսոյի մահն ու կերպարանափոխությունը», 1952, վեպեր, և «Այրի Կապետը», 1956, պիես)։
 
Ֆոյխտվանգերը ստեղծել է պատմական երկպլան վեպի նոր տեսակ։ Նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են։
 
Ֆոյխտվանգերն արժանացել է [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն|Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության]] ազգային մրցանակի (1953)։
Տող 39.
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Ֆոյխտվանգեր, Լիոն}}
 
{{DEFAULTSORT:Ֆոյխտվանգեր, Լիոն}}
[[Կատեգորիա:Հրեա գրողներ]]
[[Կատեգորիա:Գերմանացի գրողներ]]