«Լիբանիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լիբանիոս''' ({{lang-grc|Λιβάνιος}}, [[314]] - մոտ [[393]]), IV դարի հույն հռետոր, «կրտսեր սոփեստական դպրոցի» ներկայացուցիչ, [[Հովհան Ոսկեբերան]]ի ուսոցիչ։ Սկզբնապես դպրոց է հիմնել [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], սակայն [[344]]թ. տեղափոխվել է [[Նիկոմիդիա]], այնուհետև՝ [[354]]թ., [[Անտիոք]], որտեղ ապրել և գործել է մինչև վախճանը։ Լիբանիոսը հեթանոս էր, չէր ընդունում [[քրիստոնեություն]]ը, խորը հուսահատություն էր ապրում, երբ նրա աշակերտներից շատերը քրիստոնյա էին դառնում։ Պատմում են, որ լինելով մահամերձ՝ այն հարցին, թե ում կուզենար փոխանցել իր դպրոցը, պատասխանել է. «Հովհան Ոսկեբերանին, եթե նրան չառևանգեին քրիստոնյաները»։
 
Թողել է հարուստ գրական ժառանգություն, որը տարածված է եղել դեռևս իր կենդանության օրոք։ Հատկապես հայտնի են նրա ճառերը («Խոսքեր»), որոնցից մեզ են հասել թվով 68-ը։ Դրանք հեղինակի կողմից հաճախ ոչ թե արտասանվում էին, այլ հրատարակվում գրավոր կերպով կամ տարածվում որպես ուղերձներ։ Նրա ճառերից աչքի է ընկնում 348թ. Նիկոմիդիայում արտասանված Βασιλικός–ը, որը Կոստանդ և Կոստանցիոս կայսրերի ներբող է, Άντιοχικός՝ քովք Անիտոքին և նրա բնակիչներին, 6 ճառ ի պատիվ [[Հուլիանոս Ուրացող|Հուլիանոս]] կայսեր, 5 ճառ նվիրված անտիոքացիների ընդվզման և [[Թեոդոսիոս Ա Մեծ|Թեոդոս]] կայսեր ողորմածությանը (387թ.), ճառեր բանտերի անմխթար վիճակի, հռետորների ռոճիկի մասին, ի պաշտպանություն մնջախաղի դերասանների, ինչպես նաև հեղինակի թշնամիների դեմ։
 
Պահպանվել են նաև Լիբանիոսի թվով 1607 նամակ, որոնք կարևոր աղբյուր են IV դարի [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] պատմության ուսումնասիրության համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբանիոս» էջից