«Իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 18.
== Իրավունքի առաջացման տեսությունները ==

'''[[Թեոլոգիական տեսություն|Թեոլոգիական տեսության]]''' համաձայն` օրենքները գոյություն են ունեցել միշտ։ Դրանք բացահայտում են կյանքի կարգը բարու և արդարության հասկացություններին համապատասխան։

'''[[Բնական իրավունք]]ի''' տեսության համաձայն` մարդը ի ծնե շնորհված է անձեռնմխելի բնական իրավունքներով ([[կյանքի իրավունք]], ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց [[Բարոյականություն|բարոյական]] սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

'''Հոգեբանական տեսության''' համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։

'''[[Պատմական տեսություն|Պատմական տեսության]]''' համաձայն` կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացման, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու [[Գիտակցություն|գիտակցության]] մեջ, այնուհետև ամրագրվում է [[օրենք]]ներում։ [[Իրավական նորմ]]երը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

'''Նորմատիվ տեսության''' համաձայն` [[պետություն]]ը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

'''[[Մարքսիստական տեսություն|Մարքսիստական տեսության]]''' համաձայն` իրավունքը բխում է պետությունից և կախված է [[Հասարակություն|հասարակության]] [[սոցիալ-տնտեսական գործոններ]]ից։

== Իրավունքի աղբյուրները ==

Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է [[օբյեկտիվ իրավունք]]ը՝ [[իրավունքի համակարգ]]ը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերտ և իրավական դոկտրինը։

'''[[Իրավական սովորույթ]]ը''' դա պատմականորեն ձևավորված վարքագծի [[կանոն]]ներ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական [[սովորույթ]]ները միասին ձևավորում են [[սովորութային իրավունք]]։

'''[[Նորմատիվ պայմանագիր]]ը''' իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը [[պետություն]]ն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ [[պայմանագիր]]ը կարող է լինել [[միջազգային]] կամ ներպետական։

'''[[Դատական նախադեպ]]ը''' որոշակի [[դատարան]]ի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։

'''[[Իրավական դոկտրին]]ը''', այսինքն իրավական ոլորտի [[գիտական աշխատություն]]ները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել [[հռոմեական իրավունք]]ի համակարգում։
Տող 55.

Իրավունքը իր մեջ ներառում է բազմաթիվ իրավական համակարգեր, որոնք իրարից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով։ Նեղ իմաստով իրավական համակարգը որոշակի պետության իրավունքն է՝ ազգային իրավական համակարգը։ Լայն իմաստով այս կատեգորիան ներառում է համանման իրավական հատկանիշներ ունեցող իրավական ընտանիքներ։

Իրավական համակարգերի դասակարգման համար հիմք են ընդունվում հետևյալ չափորոշիչները.

* ծագման ընդհանրությունը,

* [[իրավունքի աղբյուրներ]]ի ընդհանրությունը,

* կառուցվածքային նմանությունը,

* հասարակական հարաբերությունների կարգավորման սկզբունքների ընդհանրությունը,

* տերմինաբանության, իրավաբանական կատեգորիաների, հասկացությունների, իրավունքի նորմերի շարադրման տեխնիկայի և համակարգման միասնությունը։

Հաշվի առնելով այս, ընդունված է իրավական համակարգերի հետևայլ դասակարգումը.

* [[Անգլոսաքսոնական իրավական ընտանիք|Անգլոսաքսոնական]]

* [[Ռոմանոգերմանական իրավական ընտանիք|Ռոմանոգերմանական]]

* [[Կրոնա-իրավական ընտանիք|Կրոնա-իրավական]]

* [[Սոցիալիստական իրավական ընտանիք|Սոցիալիստական]]

* [[Սովորույթային իրավական ընտանիք|Սովորույթային]]

=== Իրավունքի համակարգ ===
Տող 79.
Իրավունքի ինստիտուտը իրավական նորմերի համակցություն է, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների առանձին խումբ՝ համասեռ հասարակական հարաբերություններ։

Իրավունքի ենթաճյուղը իրավունքի մի քանի ինստիտուտների համախմբվածություն է այս կամ այն իրավունքի ճյուղում։

Իրավունքի ճյուղն իրենից ներկայացնում է իրավական նորմերի համակցություն, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառ։

== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրավունք» էջից