«Ժան Բատիստ Սեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
| բնագիր անուն = Jean-Baptiste Say
}}
'''ժան Բատիստ Սեյ''' ([[1767]]—[[1832]]), [[ֆրանսիա]]ցի [[տնտեսագետ]], քաղաքատնտեսության [[պրոֆեսոր]] ([[1819]] թվական), գռեհիկ քաղաքատնտեսության հիմնադիրներից։
 
Եղել է խոշոր [[բուրժուազիա]]յի գաղափարախոս, ազատ առևտրի ու տնտեսական կյանքին պետության չմիջամտելու կողմնակից։ Գլխավոր աշխատությունն է «Քաղաքատնտեսության տրակտատը․․․» ([[1803]] թվական)։ Քաղաքատնտեսությունը բաժանել է երեք ինքնուրույն մասի՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Կապիտալիստական արտադրության [[օրենք]]ները համարել է հավիտենական։ Հակադրվել է [[Դավիթ Ռիկարդո|Դավիթ Ռիկարդոյի]]յի արժեքի աշխատանքային տեսությանը, որպես արժեքի հիմք ընդունել ապրանքի օգտակարությունը, արտադրության ծախսերը, պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունը։ Ստեղծել է արտադրության գործոնների տեսություն, որտեղ զարգացրել է արժեստեղծման պրոցեսին աշխատանքի, կապիտալի ու բնության հավասարաչափ մասնակցության գաղափարը։ Այս կապակցությամբ էլ ժխտել է կապիտալիստական արտադրության շահագործողական բնույթը և դասակարգային շահերի ներդաշնակություն քարոզել։ Սեյը իդեալականացրել է ազատ ձեռնարկատիրության համակարգը և մերժել գերարտադրության ընդհանուր [[ճգնաժամ]]երի անխուսափելիությունը՝ ընդունելով միայն առանձին ապրանքների գերարտադրության հնարավորությունը։ Ձևակերպել է «շուկայի օրենքը», ըստ որի, արդյունքների փոխանակության շնորհիվ գնումն ու վաճառքն իբր ինքնաբերաբար հավասարակշռվում են։ [[Կառլ Մարքս]]<nowiki/>ը քննադատել է Սեյի հայացքները, սակայն նրա գռեհիկ մեթոդաբանությունն ու արտադրության գործոնների «նորացված» տեսությունը ժամանակակից բուրժուական քաղաքատնտեսությունը դեռևս օգտագործում է [[կապիտալիզմ]]ը գովաբանելու նպատակով։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 13.
 
{{DEFAULTSORT:Սեյ, Ժան Բատիստ}}
 
[[Կատեգորիա:Ֆրանսիացի տնտեսագետներ]]