«Ժակերիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 13.
==Ապստամբության պարտության պատճառները==
 
Գյուղացիները 14-րդ դարում արդեն կարող էին միավորվել առանձին [[պրովինցիա]]ների սահմաններում և իրենց տեղական ֆեոդալների դեմ հանդես էին գալիս համախմբված շարքերով, զենքը ձեռքին, բայց ապստամբությունն ընդգրկած ամբողջ տարածքում լիովին միավորվելը նրանց ուժից վեր էր գյուղացիության [[դասակարգ]]ային առանձնահատկությունների հետևանքով։ Մանր, ինքնուրույն արտադրող գյուղացիները, որոնք գամված էին իրենց տնտեսությանը, իրենց մի կտոր հողին, ինքնին ընդունակ չէին տևականորեն համախմբվելու և բարձր կազմակերպվածության հասնելու, որոնք անհրաժեշտ էին ապստամբության հաղթանակի համար։ Ուստի և նրանց ելույթները, այդ թվում Ժակերիան, տարերային բնույթ էին կրում։ Ժակերին դիմակայում էր ոչ թե առանձին պրովինցիաների ազնվականությունը, այլ ֆեոդալական պետության մեծ զորքը, որը կազմված էր մեծ թվով պրոֆեսիոնալ ռազմիկներից` ասպետներից։ Գյուղացիների սոցիալ-քաղաքական իղձերը հանգում էին «առանց տերերի», «բարի թագավորի» գլխավորությամբ ազատ կյանքի պատրանքին, որը նույնպես նպաստում էր նրանց պարտությանը։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ժակերիա» էջից