«Գրիգոր Նյուսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎«Մարդու կազմության մասին» աշխատությունը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։
չ oգտվելով ԱՎԲ
Տող 19.
Թեև Գրիգոր Նյուսացին հիմնականում ստեղծագործել է իր կյանքի վերջին տարիներին (380–394թթ)՝ նրա մատենագրական ժառանգությունը բազմազան և հարուստ է։ Թողել է դավանաբանական, մեկնողական, բարոյախրատական գրվածքներ, քարոզներ, նամակներ, ողբեր և այլն։ «Ընդդէմ Եվնոմիոսի» աշխատության մեջ հաստատել է Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը։ Երրորդաբանական տեսությունը շարադրված է «Սուրբ Հոգու մասին» աշխատությունում, «Առ Եւստաթէոս բժիշկ. Յաղագս Սրբոյ Երրորդութեան» թղթում, ճառերում, որոնցից նշանավոր է «Ոչ երեք Աստուածք»-ը և այլ գրվածքներում։ «Հրահանգ քրիստոնէական հաւատքի» գործը հորդոր է ուղղված նորադարձ հեթանոսներին ու հրեաներին, պարունակում է նաև հերետիկոսությանը հակաճառելու եղանակներ։ «Ընդդէմ Ապողինարիոսի» երկում հերքել է Ապողինար Լաոդիկեցու ուսմունքը, իսկ «Ընդդէմ մանիքեցիների» երկում քրիստոնեության տեսանկյունից փորձել է ապացուցել, որ Աստված չարի պատճառ չէ։ «Մարդու արարչագործման մասին» երկասիրության մեջ խոսվում է մարդու մեջ Աստծո պատկերի նախաստեղծ արժանիքների, հոգու ոգեղենության, նրա զորությունների, հարության, մարդու բնության մեջ սողոսկած արատի, դրա ծագման մասին։ Նյուսացու դավանաբանական գլխավոր երկը «Քրիստոնեական»-ն է («Ճառ յաղագս մեծին քրիստոնէականին»), որը հեղինակի ուղղափառ վարդապետության ամփոփումն է։ Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են։ Հեղինակել է նաև ծիսապաշտական քարոզներ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության, Զատկի և Հարության, Համբարձման, Հոգեգալստյան տոներին, գրել բարոյախրատական բնույթի ճառեր, ներբողներ, դամբանականներ, խրատներ, նամակներ<ref>«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 244:</ref>։
=== «Մարդու կազմության մասին» աշխատությունը ===
Գրիգոր Նյուսացին իր «Մարդու կազմության մասին» աշխատության մեջ անդրադառնում է ժամանակակից [[Հոգեբանություն|հոգեբանության]] շրջանակներում ուսումնասիրվող կարևորագույն երևույթների պարզաբանմանը՝ զգայություններ, հույզեր, խելք, [[Քուն|քն]]ի ու երազի նշանակությունը և այլն։
 
Մարդը մեծագույն արարչագործություն է, արարչագործություններից վերջինը, քանի որ նա այնպես է ստեղծված, որպեսզի ճանաչի, հետազոտի արարվածը։ Մարդն իր հոգևոր առավելություններով ստեղծվել է թագավորելու համար։ Հոգին հենց ցույց է տալիս գերակայություն, ամբողջությամբ, ազատորեն տիրապետում է իր ցանկություններին։ Մարդը չունի շատ ճանաչողական ուժեր, բայց զգացումներով կարողանում հայել այն, ինչ ապրում է։ Մարդու ուժը խելքն է, որն իրեն հայտնաբերում է յուրաքանչյուր զգայության մեջ։ Նա [[աչք]]ի միջոցով տեսնում է, [[ականջ]]ի միջոցով կապակցում ասածը, սիրում է հաճելին և զզվում այն ամենից, ինչը տհաճություն է պատճառում, գործում է [[ձեռք]]ով, ինչպես իրեն հարմար է, բռնում կամ հետ է քաշում, եթե իր համար նպատակահարմար է գտնում։ Չնայած մարդու [[Ճանաչողություն|ճանաչողության]] գործիքերը տարբեր են, նրանց գործող, շարժիչ ուժը առաջադրված [[Նպատակ|նպատակննպատակ]]ն է։ Մարդը լույս աշխարհ է գալիս խեղճ, անզեն՝ կարիք ունենալով կյանքի համար ամեն ինչի։ Նա չունի ոչ մի ծածկույթ պաշտպանության համար․ ո՛չ ամուր ատամներ, ո՛չ եղունգներ, ո՛չ մահացու թույն, ինչպես շատ [[կենդանի]]ներ, որպեսզի իր սեփական անվտանգության համար ուրիշների օգնության կարիքը չունենա։ Ի տարբերություն բոլոր նմացած կենդանիների՝ միայն մարդն է ի ծնե անպաշտման բնական գործիքներով։ Հենց մարդու բնության անբավարարությունն է հիմք ծառայել [[Բնություն|բնությանն]] իշխելու համար։ Կենդանիների հետ անմիջականորեն պայքարելու անհնարինության շնորհիվ մարդը ստեղծել է [[սուր]]ը, [[երկաթ]]ը, որը ճիշտ է միշտ մեզ հետ չէ, բայց ժամանակավորապես օգնելով, այնուհետև մնում են իրենք իրենցով, [[նետ]]ը՝ տալով մեզ թռչունի [[արագություն]]։ Այն, որ մարդու ոտքերը քայլքի ժամանակ դիմանում են [[ցավ]]ին, քերծվում, հիմք են հանդիսացել [[կոշիկ]]ի ստեղծման համար։ Մարդն ունի ուղղաձիգ կեցվածք, նրա դեմքը ուղղված է երկնքին, դրանով իսկ նշանակում է նրա իրավունքը թագավորական իշխանության։ Մարդու համար հենարան են ծառայում նրա ձեռքերը ուղղաձիգ կեցվածի համար, քանի որ երկու ոտքով նա անվտանգ կանգնում է գետնի վրա։ Ձեռքերի միջնորդությունն օգնում է և [[խոսք]]ի [[պահանջմունք]]ին։ Ձեռքերի ծառայությունը բառային առանձնահատկությունն է, բայց ոչ այնքան գրավոր, որքան հենց բառի արտասանությունը։
 
Այս առանձնահատկությունը հենց պայմանավորված է արարչագործության հերթականությամբ. [[բույսեր]], այնուհետև անխոս կենդանիներ, ապա մարդը, քանի որ կենդանիների համար օգտակար են բույսերը, մարդու համար անասունները՝ ախոս կենդանիները։ Հենց խոսքն է սովորեցնում որ կենսական և հոգևոր ուժը դրսևորվում է երեք տարբերակներում․ բուսական սննդարար ուժը, զգայական գործունեությունը և զգայական հասկացումը։ Մարմնի մեջ կատարյալ կյանքը դիտվում է խոսքային սկզբում․ մարդը սնվում է, քնում է, ունի խոսքի ընդունակություն, կառավարում է [[բանականություն]]ը։ Զգայականը բաժանվում է բառայինի և ոչ բառայինի։ Քանի որ մարդը խոսքային կենդանի էակ է, նրա մարմինն էլ պետք է ունենա համապատասխան կառուցվածք, համապատասխան գործիք, խոսելու, բառի արտասանման համար։ Հենց դրա համար էլ մարմնին տրվել են ձեռքեր։ Մի զգայությունը չի խառնվում մյուսին. [[լսողություն]]ը չի խոսում, ձայնը չի լսում։ Խելքը, «դիտարկելով» յուրաքանչյուր մուտք գործած [[զգայություն]], «տեղավորում է» համապատասխան [[գիտելիք|գիտելիքներ]]ը։ները։ Հաճախ զգայության տարբեր օրգաններից «հավաքվում է» մեկ [[ճանաչողություն]], քանի որ միևնույն առարկան զգայվում է բացմացան զգայությունների կողմից, տեղի է ունենում նաև հակառակը՝ մեկ զգայությամբ ճանաչում ենք շատ բազմազանություններ՝ իրարից միանգամայն տարբերվող։ Յուրաքանչյուր զգայություն տալիս է գիտելիք՝ առարկայի առանձնահատկությունների մասին իր հասկացմանը համապատասխան։
 
Այս կերպ, խելքը տարբերվում է զգայություններից։ Եթե այն լիներ զգայություն, ապա պետք է որոշակի ընդհանրություն ունենար զգայական գործունեություններից մեկի հետ։ Բայց զգայությունները տարբեր են միանգամայն իրարից և չեն խառնվում, այն դեպքում երբ խելքը հավասարապես հատուկ է յուրաքանչյուր զգայությանը։ Խելքն անհասանաելի, անճանաչելի գոյացություն է։
 
[[Հոգի|Հոգու]] մտավոր ուժը հաճախ խախտվում է տառապանքներից, բանականությունը թուլացնում է իր գործունեությունը մարմնական որոշակի խնդրի պատճառով։ [[Հույզեր]]ի ապրման գործում մեծ նշանակություն մարդու մարմնի գոտկային հատվածը։ Որպես ապացույց կարող է լինել հանգամանքը, որ զայրացած մարդիկ անմիջապես դեղնում են, գունատվում, ինչի պատճառը մեծ քանակությամբ [[Լեղի|լեղու]] արտադրումն է։
 
Գոյությունը միշտ դեպի առաջ շարժման մեջ է։ [[Կյանք]]ն անընդհատ փոփոխվում է, շարժվում է հակասություններով, համանմանը փոխում է համանմանով․ [[քուն]]ը թուլացնում է առույգության վիճակի լարվածությունը, առույգությունը լարվածության է բերում այն, ինչը թուլացած է։ Այս վիճակներից ոչ մեկը չեն շարունակվում միմյանց հետ․ մեկը զիջում է մյուսին, այս կերպ, մարդը վերականգնում է ինքն իրեն։ Քնի ժամանակ զգայությունը անգործուն է, չի կատարվում բնական շարժում, որպեսզի սննդի [[մարսողություն|մարսողության]] գործընթացը հարմար կատարվի։
 
Այս կերպ, խելքը գործառնում է առույգության ժամանակ, ինքը շարժվում է, գործում է, իսկ քնի ժամանակ նա անշարժ է, ընդ որում քնած երազկոտությունը չպետք է համարել խելքի աշխատանք։ Երբ հոգին քնի ժամանակ անջատված է զգայություններից, ուստի այդ ժամանակ նա, ըստ անհրաժեշտության, նաև դուրս է մտավոր գործունեությունից, քանի որ զգայությունների միջոցով տեղի է ունենում նաև խելքի աշխատանք, իսկ երբ նրանք չեն գործում, անգործ է նաև [[միտք]]ը։ Հոգում գործառնում են իրեն գերազանցող ուժեր, քնի ժամանակ միայն գործում է նրա բուսական-սննդարար մասը։ Նրանում հոգու հիշողական ուժի միջոցով «վերակենդանանում են» նրա տպավորությունները, մարդու անուրջները։ Քնի ժամանակ խելքը չնայած իր ուժը չի աշխատեցնում զգայությունների միջոցով, այն ամբողջությամբ չի մարում, այլ շարժվում է։ Երազատեսությունը ընդհանուր է բոլորի համար։ Հոգու [[Հիշողություն|հիշողության]] մեջ մնում են առօրյա զբաղմունքների հետքեր, երբեմն քնի վիճակը հարաբերվում է մարմնի համապատասխան դիրքի հետ․ օրինակ՝ ծարավ մարդուն թվում է, թե նա աղբյուրների մոտ է, պատանին երազում է իր կրքերին համապատասխան։ Երազները որոշ մարդկանց մոտ նաև նորմերի հիման վրա են կառուցվում․ որոշ անուրջներ մարդկանց մոտ համարձակ են, որոշները՝ վախկոտ մարդկանց մոտ, որոշները՝ իրենց չզսպող մարդկանց մոտ, մյուսները՝ բարոյական մարդկանց մոտ և այլն։ Եվ այսպիսի անուրջներ հոգու մեջ ձևավորում է ոչ թե միտքը, այլ անբանական կազմավորում․ այն, ինչի մասին հոգին ընտելացել է մտածել արթուն ժամանակ, դրա պատկերները նա ձևավորում է երազներում։
 
Լինում են դեպքեր, երբ խելքը հետևում է բնական ձգտումներին՝ դառնալով ծառայող, երբեմն նրան կառավարում է մարմնական գոյացությունը․ [[քաղց]]ի զգացում, կամ այլ պահանջմունքի, հաճույքի ցանկություն, և այս ժամանակ խելքը նրան տրամադրում է միջոցներ հաճույքի բավարարման համար։ Իսկական հոգին միակն է, խելացի, անառարկայական, զգայությունների միջոցով միացված մարմնական գոյության հետ․ հնարավոր չեն զգայություններ՝ առանց առարկայական գոյացության, և մտավոր գործունեության։ Խելքը չի կայանում մարդու առանձին մասերի մեջ, այն հավասարաչափ է յուրաքանչյուր մասում՝ չգտնվելով նրանցից դուրս կամ նրանց ներսում։
 
Հոգու մեջ ներառված են բնական որոշակի նշաններ, որոնց շնորհիվ նրանում տարբերակվում է որոշակի «սեփականություն»։ Անհասկանալի կլիներ, եթե մենք բնությունից չունենայինք մեր մեջ ինչ-որ անընդհատ բան։ Արդյունքում վերջինս մնում է անփոփոխ, իսկ մնացածը փոփոխվում <ref> Григорий Нисский, свт. Об устроении человека[http://www.odinblago.ru/nisskiy_t1/2 Григорий Нисский, свт. Об устроении человека]</ref>:
 
== Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա ==
Տող 52.
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Եկեղեցական հայրեր]]
[[Կատեգորիա:Հայ եկեղեցու սրբեր]]