«Գուրգեն Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
("2011_05_Edvard_Chubaryan_75th_Birthday_37.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jameslwoodward մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per [[:c:Commons:Deletion requests/File:2011 05)
չ (oգտվելով ԱՎԲ)
 
Գուրգեն Սահակյանը Նեյտրոնային աստղերի ֆիզիկա գիտական ուղղության հիմնադիրն է։ Նա զարգացրել է այն գաղափարը, որ նեյտրոնային աստղերն առաջացել են տիեզերքի ընդարձակման վաղ շրջանում՝ մյուս բոլոր տեսակի երկնային մարմիններից շուտ, և որ գալակտիկաների կորիզները պետք է գերազանցապես բաղկացած լինեն նեյտրոնային աստղերից և սպիտակ թզուկներից, բացահայտել նեյտրոնային աստղերի կարևոր դերը գալակտիկաների միջուկների ակտիվության մեջ։ 1991-1997թթ.։ Նա մշակել է բաբախիչների ռադիոճառագայթման և բարստերների տեսությունները։ Գուրգեն Սահակյանը [[գրավիտացիա]]յի տեսության գիտական դպրոցի հիմնադիրն է [[Հայաստան]]ում։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են [[գիտությունների թեկնածու]]ական 7 և [[գիտությունների դոկտոր]]ական 10 ատենախոսություններ։ 1967-1972թթ. Գուրգեն Սահակյանը եղել է [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ]]ի դեկան։
 
 
 
Գուրգեն Սահակյանի հմուտ կազմակերպչական գործունեության արդյունքում Տեսական ֆիզիկայի ամբիոնում ձևավորվել է հետազոտական կոլեկտիվ, որը գերխիտ աստղերի ֆիզիկայի բնագավառում համաշխարհային առաջատար խմբերից է։ Այսօր նրա աշակերտներն ղեկավարում են [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ|ԵՊՀ ֆիզիկայի]] ու [[ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ|ռադիոֆիզիկայի ֆակուլտետները]], ինչպես նաև մի շարք ամբիոններ։ Սկսած 1979 թ. Տեսական ֆիզիկայի ամբիոնը, Գուրգեն Սահակյանի ղեկավարությամբ, եղել է [[ԽՍՀՄ]] գլխամասային ամբիոն Գերխիտ երկնային մարմինների ֆիզիկա թեմատիկայով։