«Գուրգեն (Բաղդասար Մալյան)»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
== Կենսագրություն ==
 
Ծնվել է [[1873]] թ. [[Նախիջևան]]ի շրջանի [[Վերին Ագուլիս]] գյուղաքաղաքում մեծահարուստ առևտրականի ընտանիքում։ Կրթությունը ստացել է ծննդավայրի` [[Ագուլիս]]ի դպրոցում։ [[1894]]-[[1896]] թվականներին ծառայել է ռուսական բանակում։
 
[[1897]] թվականի հուլիսին [[Վազգեն]]ի (Տիգրան Տերոյան) հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է [[Վան]]՝ [[Բերկրի]]ում, [[Սպահան լիճ|Սպահան լճի]] մոտ հերոսական կռիվներ է մղել [[քրդեր]]ի դեմ։ [[Խլաթ]]ում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին։ Կռիվներում համագործակցել է [[Վազգեն]]ի, [[Աղբյուր Սերոբ]]ի /Սերոբ Վարդանյան/ հետ։
 
Նամակագրություն է պահպանել [[Մշո բանտ]]ում գտնվող [[Սևքարեցի Սաքո]]յի (Սարգիս Ծովանյան) հետ։ 1898 թ. Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՅԴ Բարձրավանդակի /Սասուն/ Պատասխանատու մարմնի անդամ։ [[1898]]-[[1899]] թվականներին գործել է նաև [[Մշո դաշտ]]ում, [[Սասուն]]ում։
 
Գուրգենը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության։ [[1899]] թ. գարնանը Մշո [[Ցրոնք]] գյուղում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում։ Թաղված է [[Մուշ]]ի Սբ. Մարինեի թաղի գերեզմանոցում։